Magnavox, էլեկտրական տեխնիկաներ և սարքավորումներ արտադրող ամերիկյան ընկերություն, 1974 թվականից պատկանում է Ֆիլիփս ընկերությանը։ «Magnavox»-ը հայտնի է աշխարհում առաջին խաղային վահանակով՝ «Magnavox Odyssey», որն ընկերությունը թողարկել է 1972 թվականին։ Ընկերության հիմնական արտադրական և հետազոտական հաստատությունները տեղակայված էին Փենսիլվանիայի Ֆորտ Ուեյն քաղաքում, Ինդիանայում, Թորանսում, Կալիֆոռնիայում, Ուրբանա, Իլինոյս նահանգում և Ֆիլադելֆիայում։

Magnavox
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, տեխնոլոգիական ընկերություն, Էլեկտրոնային բիզնես, ապրանքային նշան և բրենդ
Հիմնադրված է1917
ՎայրՆոքսվիլ, Թենեսի, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն և կենցաղային էլեկտրոնիկա
Մայր ընկերությունՖիլիփս
ՍեփականատերՖիլիփս
Կայքmagnavox.com(անգլ.)
 Magnavox Վիքիպահեստում
Magnavox

Պատմություն

խմբագրել

1915 թվականինին Էդվին Փրիդդամը և Փիթեր Ջենսենը ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Նապա քաղաքի իրենց լաբորատորիաներում ստեղծել են բարձրախոսոի ձայնային կծիկ։ Նրանք գյուտին տվել են «Magnavox» անվանումը (լատ՝ «Բարձր ձայն»), իսկ 1917 թվականին հիմնադրել են նույնանուն ընկերությունը։

Ռազմական արտադրանք

խմբագրել

Սառը պատերազմի ժամանակ ընկերությունը կանոնավոր դասվել է ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրի հարյուր խոշորագույն կապալառուների շարքին։ Ամերիկյան պետական գործակալություններից բացի, ընկերությունը տարբեր արտադրանքներ է մատակարարել ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժերին և ոչ դաշնակից երկրներին։ Magnavox-ը արտադրել է ռազմական էլեկտրոնիկա, ռադիոտեղորոշիչ միջոցներ և ռադիոկապի սարքավորումներ, ինչպես նաև սպառազինության էլեկտրամեխանիկական դետալներ, անվտանգության մեխանիզմներ (SAM Redeye[1] և Stinger[2],Հակատանկային ուղղորդված հրթիռ Javelin[3]), ոչ կոնտակտային պայթուցիկներ, զինամթերքի տարբեր կատեգորիաների դետոնացիոն շղթաների տարրեր (հրթիռա-ռումբերի և արկերի), հիդրոէներգետիկ ռեսուրսներ[4], ռադիոկապի ռազմական համակարգեր[5], արբանյակային կապի համակարգեր[6], M18 հրետանային կրակի կառավարման սարքավորումներ և այլն[7][8][9]։ 1966 թվականի հունվարին ԱՄՆ բանակի հրթիռային զորքերի կառավարման համար շահագործման հանձնվեց «DARE» ավտոմատացված տեղեկատվական-որոնողական համակարգը։

Ընկերության արտադրանքների թվում են an/ARC-164 ռադիոկայանը, an/SSQ-53 և AN/SSQ-62 հիդրոակուստիկ լողան, an/ALQ-128 էլեկտրոնային սպառազինությունների շարքը և կատարելագործված դաշտային հրետանային տվյալների մարտավարական համակարգը (UPATSD)[10]:

Ընկերությունը կարևոր դեր է ունեցել SOSUS նախագծերում (Հյուսիսատլանտյան տարածքում խորհրդային սուզանավերի հայտնաբերում)[11] և Timation (գլոբալ տեղորոշման համակարգ)[12]։

Նորարարություն

խմբագրել
  • 1958՝ Hi-Fi ստերեո ականջակալներ։
  • 1961՝ «Videomatic», էլեկտրոնային «աչք», որը ավտոմատ կերպով կարգավորում է հեռուստացույցի վրա պատկերի պայծառությունը` շրջապատող տարածքի լուսավորությանը համապատասխան։
  • 1983՝ ԱՄՆ շուկայում CD ձևաչափի ներդրում
  • 1986՝ Հեռուստացույցների և տեսամագնիտոֆոնների համար համընդհանուր հեռակառավարման վահանակներ։
  • 1992՝ «Smart Sound», ձայնի ավտոմատ կառավարում։
  • 1993՝ «Remote Locator», հեռուստացույցը միացնելիս հեռակառավարման վահանակը արձակում է ձայնային ազդանշան։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Major RDT&E, Procurement Contracts Total $470 Million. // Army Research and Development, February 1968, v. 9, no. 2, p. 13.
  2. $24.4 Million Contract Calls for Stinger Production. // Army Research and Development, May-June 1978, v. 19, no. 3, p. 24.
  3. United States Army Weapon Systems 1995. — Washington, D.C.: U.S. Government Printing Office, 1995. — P. 213 — 236 p. — ISBN 0-16-045464-6.
  4. Contracts. // Missiles and Rockets, March 14, 1966, v. 18, no. 11, p. 48.
  5. Major Army RDT&E, Procurement Contracts Exceed $589 Million. // Army Research and Development, July-August 1971, v. 12, no. 4, p. 33.
  6. Curry, Donald D. New Unit Record Concepts Viewed for ADP Applications. // Army Research and Development, October 1968, v. 9, no. 9, pp. 28-29.
  7. Army Contract Awards Total $145 Million. // Army Research and Development, May 1964, v. 5, no. 5, p. 17.
  8. Army Awards $728 Million in Contracts. // Army Research and Development, February 1966, v. 7, no. 2, p. 17.
  9. Data Handling Equipment by Magnavox. // Aviation Week & Space Technology, February 9, 1959, v. 70, no. 6, p. 102.
  10. Magnavox профиль — архив 3/1997 Արխիվացված 2008-06-21 Wayback Machine
  11. Statement of Rear Adm. Thomas D. Davies, United States Navy, Chief of Naval Development, and Deputy Chief of Naval Materiel (Development). / Department of Defense Appropriations for Fiscal Year 1973 : Hearings before a Subcommittee of the Committee on Appropriations, United States Senate, 92nd Congress, 2nd Session, on H. R. [16593]. — Washington, D.C.: U.S. Government Printing Office, 1972. — Pt. 3 [Department of the Navy] — P. 1255 — 1454 p.
  12. Statement of Dr. Peter Waterman, Acting Assistant Secretary of the Navy for Research and Development. / Fiscal Year 1974 Authorization for Military Procurement, Research and Development : Hearings, United States Senate, 93rd Congress, 1st Session. — Washington, D.C.: U.S. Government Printing Office, 1973. — P. 3311 — 4051 p.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Magnavox» հոդվածին։