Mad World
«Mad World» («Խենթ աշխարհ»), բրիտանական Tears For Fears խմբի երգն է։ Գրվել է Ռոլանդ Օրազաբալի կողմից, կատարել է Քրուտ Սմիթը։ Դա խմբի սինգլի երրորդ, իսկ հիթ չարթերում առաջին թողարկումն էր։ 1982թ.-ի նոյեմբերին զբաղեցրել է երրորդ հորիզոնականը UK Singles Chart չարթում։ Մեկ տարի անց «Mad World»-ը և նրա Բ կողմը հայտնվում են խմբի դեբյուտային The Hurting ալբոմում։ 1982-1983 թվականներին երգը դառնում է «առաջին միջազգային հիթը»՝ մի քանի երկրներում հասնելով Top 40-ին։
«Mad World» | ||||
---|---|---|---|---|
Tears for Fears-ի սինգլը | ||||
«The Hurting» ալբոմից | ||||
Թողարկված | 1982թ. սեպտեմբերի 20 | |||
Ֆորմատ | 7", 12" | |||
Ձայնագրված | 1982 | |||
Ժանր | Պոստ փանկ | |||
Երգահան | Ռոլանդ Օրազաբալ | |||
Տևողություն | 3:32 | |||
Լեյբլ | Phonogram Records Mercury Records | |||
Պրոդյուսեր | Ռոսս Կալլամ Քրիս Խյուզ | |||
Tears for Fears-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Երկու տասնամյակ անց երգը նորից հայտնի դարձավ, երբ 2001 թվականին կոմպոզիտորներ Հերի Ջուլսը և Մայքլ Էնդրյուսը կատարեցին այն դանդաղ և մինիմալիստական ոճով, որպես «Դոնի Դարկո» ֆիլմի , իսկ հետագայում, Gears of War համակարգչային խաղի սաունդթրեք։ Այս տարբերակը 2003 թվականի դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում զբաղեցրել է առաջին տեղը և դարձել է միջազգային հիթ։
Ստեղծման ՊատմությունԽմբագրել
«Mad World»-ը սկսել է իր կյանքը, որպես խմբի երկրորդ «Pale Shelter» (You Don’t Give Me Love) սինգլի ենթադրյալ Բ կողմ։ Հետագայում խումբը հասկանում է, որ «Mad World»-ը կարող է հանդես գալ, որպես ինքնուրույն սինգլ և ձայնագրում են այն Adam and the Ants խմբի թմբուկահար Քրիս Խյուզի հետ[1]։
Դա տեղի ունեցավ, երբ ես ապրում էի Բաթում` պիցցերայի վերևում և լուսամուտից կարող էի տեսնել քաղաքի կենտրոնը։ Բաթը շատ խենթ չէր` ես այն անվանում էի «բուրժուական աշխարհ»[2] - Ռոլանդ Օրազաբալ
Բնօրինակ տեքստ (անգլ.)
That came when I lived above a pizza restaurant in Bath and I could look out onto the centre of the city. Not that Bath is very mad – I should have called it "Bourgeois World"! |
Mad World-ը ավարտած ալբոմի առաջին սինգլն էր։ Նպատակը ուշադրություն գրավելն էր և մենք հույսով դրել էինք այն մի փոքր վերև։ Մենք գաղափար անգամ չունեինք, որ այն հիթ կդառնա։ Ոչ էլ ձայնագրման ստուդիան[2]։ - Քրուտ Սմիթ
Բնօրինակ տեքստ (անգլ.)
"Mad World" was the first single off the finished album. The intention was to gain attention from it and we'd hopefully build up a little following. We had no idea that it would become a hit. Nor did the record company. |
Կրկներգի վերջում Քրուտի բառերը դարձել են մոնդեգրին :Սմիթը պարզաբանել է այդ տողերի նշանակությունը 2010 թվականին։
«Mad World»-ի վերածնվող հայտնիության հետ ինձ ավելի հաճախ են հարցնում The Hurting-ի ալբոմային տարբերակի վերջին տողի մասին, այն տողի, որը ես հաճախ երգում եմ համերգին։ Փաստացի գիծը` «Halargian world» (ոչ թե «illogical world», «raunchy young world», «enlarging your world» կամ մի շարք այլ հետաքրքիր, եթե ոչ ծիծաղելի գուշակություններ:) Իրական պատմությունը` Halarge-ը երևակայական մոլորակ է մտածված կամ Քրիս Խյուզի, կամ Ռոսս Կալլամի կողմից ալբոմի ձայնագրման ժամանակ։ Ես, որպես կատակ, առաջնային ձայնագրման ժամանակ այն ավելացրեցի և մենք պահեցինք այն։ Եվ հիմա դուք գիտեք դա[3]։ - Քրուտ Սմիթ
Բնօրինակ տեքստ (անգլ.)
With Mad World's again-resurgent popularity, I'm getting asked more frequently about the last line on the album version from The Hurting, a line which I occasionally also sing in concert. The actual line is: "Halargian world." (Not "illogical world", "raunchy young world"(!), "enlarging your world", or a number of other interesting if not amusing guesses.) The real story: Halarge was an imaginary planet invented by either Chris Hughes or Ross Cullum during the recording of The Hurting. I added it as a joke during the lead vocal session, and we kept it. And there you have it. |
ՆշանակությունԽմբագրել
Երգի վրա ազդեցություն են ունեցել «Primal Scream»-ի հեղինակ Արթուր Յանովի տեսությունները։ «The dreams in which I’m dying are the best I’ve ever had» (երազները, որտեղ ես մահանում եմ երբևէ իմ տեսածներից լավագույնն են) տողը ենթադրում է, որ հաճախակի անհագստություն պատճառող երազները, ինչպիսին է մահը, լարվածությունից ազատվելու լավագույն ձևն է[4]։
Լիրիկական երգը բավականին ազատ է։ Այն հավաքում է միասին շատ տարբեր պատկերներ, նկարելու համար նկար առանց ասելու ինչ-որ կոնկրետ բան աշխարհի մասին[2]։ - Ռոլանդ Օրազաբալ
Բնօրինակ տեքստ (անգլ.)
Lyrically the song is pretty loose. It throws together a lot of different images to paint a picture without saying anything specific about the world |
Երգը ցույց է տալիս խենթ աշխարհը դեռահասի աչքերով[2]։ - Քրուտ Սմիթ
Բնօրինակ տեքստ (անգլ.)
The song looking out at a mad world from the eyes of a teenager. |
Երգի տարբերակներԽմբագրել
Mad World-ի յոթ դույիմանոց սկավառակի տարբերակում և The Hurting ալբոմի երգում նույն համանդրությունն է։ Երգը միայն մեկ` Համաշխարհային ռեմիքս է ունեցել։ Միքսը շատ նման է ալբոմային տարբերակին։ Հետագայում բրիատանացի հայտնի երաժիշտ Afterlife-ի ռեմիքսը 2005 թվականին ներկայացվեց Tears for Fears-ի լավագույն հիթերի ալբոմում Tears Roll Down (Greatest Hits 82-92):
Բ կողմըԽմբագրել
Սկզբում «Mad World»-ի Բ կողմը եղել է «Ideas as Opiates» երգը։ Հետագայում այն վերաձայնագրվել է, որպեսզի ավելացվի The Hurting-ում։ Երգի անվանումը վերցված է Արթուր Յանկովի գրքի «Prisoners of Pain» գլխից և տեքստը կապված է նախնական թերապիա հասկացության հետ։ Երաժշտության համար օգտագործվել են միայն դաշնամուր, թմբուկային մեքենա և սաքսոֆոն։ Երգի ալտերնատիվ «Saxophones as Opiates» տարբերակը, որպես Բ կողմ ներառված էր սինգլի տասներկու դյույմանոց սկավառակում, այն շատ ավելի երաժշտական էր։
ՏեսահոլովակԽմբագրել
Mad World-ի համար 1982թ.-ի ամռան վերջին նկարահանված գովազդային տեսահոլովակը խմբի առաջին երաժշտական հոլովակն էր։ Այնտեղ Քրուտ Սմիթը մռայլ հայցքով նայում է լուսամուտից դուրս, այդ ժամանակ Ռոլանդ Օրազաբալը տարօրինակ պար է պարում լճի ափին։ Տեսարաններից մեկում ցույց են տալիս խմբի անդամների ընկերներին և ընտանիքի անդամներին, այդ թվում Սմիթի կնոջը Լիննին։
Տեսահոլովակի ռեժիսորն էր Քլայվ Ռիչարդսոնը, ով այն ժամանակ աշխատել է Դեփեշ Մոդ խմբի հետ։
Կոմպոզիցիաների ցանկԽմբագրել
- 7": Mercury / IDEA3 (Միացյալ Թագավորություն) / 812 213-7 (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)
- «Mad World» — 3:32
- «Ideas as Opiates» — 3:54
- 7": Mercury / IDEA3 (Իռլանդիա) / 6059 568 (Ավստրալիա, Եվրոպա) / TOS 1411 (Հարավաֆրիկյան Հանրապետություն)
- «Mad World» (World Remix) — 3:30
- «Ideas as Opiates» — 3:54
- 7" double pack: Mercury / IDEA33 (Միացյալ Թագավորություն)
- «Mad World» — 3:32
- «Mad World» (World Remix) — 3:30
- «Suffer the Children» (Remix) — 4:15
- «Ideas as Opiates» — 3:54
- 12": Mercury / IDEA312 (Միացյալ Թագավորություն) / 6400 677 (Եվրոպա)
- «Mad World» — 3:32
- «Ideas as Opiates» — 3:54
- «Saxophones as Opiates» — 3:54
Դիրքերը չարթերումԽմբագրել
Տարի | Չարթ | Դիրքը |
---|---|---|
1982 | UK Singles Chart | #3 |
1983 | Australian Singles Chart | #5 |
1983 | German Singles Chart | #21 |
1982 | Irish Singles Chart | #6 |
1983 | New Zealand Singles Chart[5] | #25 |
1983 | South Africa|South African Singles Chart | #2 |
1983 | Swiss Singles Chart | #10 |
Հերի Ջուլսի և Մայքլ Էնդրյուսի տարբերակԽմբագրել
«Mad World» | |
---|---|
Մայքլ Էնդրյուս Հերի Ջուլսի սինգլը | |
«Donnie Darko (Original Soundtrack)» ալբոմից | |
Թողարկված | 2001թ. դեկտեմբերի 15 |
Ֆորմատ | CD |
Ձայնագրված | 2000 |
Ժանր | նոր ալիք |
Երգահան | Ռոլանդ Օրզաբալ[6] |
Տևողություն | 3:06 |
«Mad World»-ը նորց հայտնի դարձավ գրեթե քսան տարի անց, երբ Հերի Ջուլսը և Մայքլ Էնդրյուսը ձայնագրեցին երգի քավեր տարբերակը Դոնի Դարկո ֆիլմի համար(2001)։ Եթե Tears for Fears-ի տարբերակում օգտագործվում էին սինթեզատորներ և ծանր հարվածային գործիքներ, ապա Ջուլսի և Էնդրյուսի տարբերակում օգտագործվում էին միայն դաշնամուր, թավջութակ և կրկներգում voice coder: Այս տարբերակը 2002թ.-ին թողարկվել է կոմպակտ սկավառակի վրա, որպես ֆիլմի սաունդթրեք, բայց երգի ավելի հայտնի դսռնալը, որը կապված էր ֆիլմի DVD հեռարձակման հետ հուշեց Ջուլսին և Էնդրյուսին, որ նրանք երգը ներկայացնեն, որպես սեփական սինգլ։ 2003 թվականի Սուրբ Ծննդյան արձակուրդների ժամանակ Մեծ Բրիտանիայում երգը դարձավ համար առաջինը` ինչի չէր կարողացել հասնել Tears For Fears-ը։ Ռեժիսոր Միշել Գոնդրիի երաժշտական տեսահոլովակը մինչ այժմ շատ հայտնի է YouTube-ում և մինչև 2017թվականի հունվարը հավաքել է100 միլիոն դիտում[7]։ Այն Ընդգրկված է Michel Gondry 2: More Videos (Before and After DVD 1) DVD կոմպլիացիայի մեջ։ Հետագայում երգը ընդգրկվեց Gears of War համակարգչային խաղի գովազդային հոլովակի մեջ[8]։ 2004 թվականին Ռոլանդ Օրազաբալը արժանացել է Ivor Novello Awards մրցանակին «2003 թվականի ամենահաջողակ բրիտանական երգի հեղինակ» անվանակարգում։
Կոմպոզիցիաների ցանկըԽմբագրել
- CD1: Sanctuary / SANXD250 (Միացյալ Թագավորություն)
- «Mad World» — 3:06
- «No Poetry» — 3:59
- «Mad World» (alternate version) — 3:37
- CD2: Sanctuary / SANXD250X (Միացյալ Թագավորություն)
- «Mad World» (Grayed Out Mix) — 6:45
- «The Artifact & Living» — 2:26
- «Mad World» (video) — 3:20
Դիրքերը չարթերումԽմբագրել
Չարթ (2003/2004/2007/2009/2010) | Մաքսիմալ դիրքը |
---|---|
UK Singles Chart | 1 |
USA Billboard Hot Modern Rock Tracks | 30 |
Australian Singles Chart | 28 |
Austrian Singles Chart | 13 |
Belgium Flanders Singles Chart | 23 |
Canadian Digital Singles Chart | 1 |
Danish Singles Chart | 6 |
Dutch Singles Chart | 4 |
French Digital Singles Chart[9] | 11 |
German Singles Chart | 3 |
Irish Singles Chart | 2 |
Portuguese Singles Chart[10] | 1 |
Swedish Singles Chart | 10 |
Swiss Singles Chart | 53 |
New Zealand Singles Chart | 37 |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Mad World»։ Songfacts.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-23-ին։ Վերցված է ապրիլի 9, 2009
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Cranna, Ian (1999). In The Hurting: Remastered & Expanded [CD booklet]. London: Mercury Records.
- ↑ Curt Smith. «It’s a Mad Halargian World.» Curt Smith: The Official Site. October 11, 2010.
- ↑ Toby Creswell (2007), 1001 Songs, Hardie Grant Publishing, pp. 87–88, ISBN 978-1-74066-458-5
- ↑ «charts.org.nz - Tears For Fears - Mad World»։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-23-ին։ Վերցված է 2013-03-05
- ↑ ISWC-Net
- ↑ Youtube
- ↑ Bissell Tom։ Extra Lives: Why Video Games Matter։ էջ 56
- ↑ «French Digital Singles Chart»։ SNEP։ Lescharts։ 2010-05-01։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-23-ին
- ↑ Billboard(չաշխատող հղում)