Macquarie Group Limited
Macquarie Group Limited (/məˈkwɔːri/), ավստրալիական ծագմամբ ֆինանսական ծառայություններ մատուցող համաշխարհային խումբ։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Ավստրալիայում և ցուցակված է Ավստրալիայի ֆոնդային բորսայում։ Կազմակերպությունում աշխատում են ավելի քան 20,000 աշխատակիցներ 34 շուկաներում[1][2], հանդիսանում է աշխարհի խոշորագույն ենթակառուցվածքային ակտիվների կառավարիչը[3] և Ավստրալիայում կազմակերպությունների միացումների և գնումների (անգլ.՝ Mergers and acquisitions) կազմակերպման առաջատար խորհրդատուն[4]՝ ավելի քան 871 միլիարդ ավստրալիական դոլարի կառավարվող ակտիվներով։
Մասն է | All Ordinaries, S&P/ASX 200 | |
---|---|---|
Բնագավառ | ֆինանսական ծառայություններ, Ֆինանսներ | |
Ստեղծում | 10 Դեկտեմբերի 1969 | |
Կոչվել է ի պատիվ | Lachlan Macquarie | |
Գլխավոր գործադիր տնօրեն | Shemara Wikramanayake | |
Ղեկավար | Alex Harvey | |
Երկիր | Ավստրալիա | |
Վարչատարածքային միավոր | Ավստրալիա | |
Անդամակցություն | Net-Zero Banking Alliance | |
Կազմակերպչաիրավական ձև | public company limited by shares | |
Շուկայական կապիտալիզացիա | 76 677 920 511 Ավստրալիական դոլար | |
Դուստր ընկերություն | Macquarie Investment Management Australia Limited, Esanda, Macquarie Infrastructure and Real Assets, MASL Ireland (13), MEIF4 Luxembourg B Holdings, MEIF 4 Luxembourg A Holdings, DQE | |
Գլխամասի վայր | State Savings Bank building | |
Բորսա | Ավստրալիական ֆոնդային բորսա | |
Աշխատակիցներ | 20 105 | |
Product, material, or service produced or provided | Ակտիվների կառավարում | |
Պաշտոնական կայք | www.macquarie.com | |
Սպասարկման տարածք | Ավստրալիա |
Պատմություն
խմբագրել1969–1979
խմբագրելՀիմնադրվել է 1969 թվականի դեկտեմբերի 10-ին որպես Hill Samuel Australia Limited (Մեծ Բրիտանիայի Hill Samuel & Co. Limited-ի դուստր ձեռնարկություն)[5]։
Ավստրալիացի գործարար Սթեն Օուենսը Hill Samuel & Co.-ին Ավստրալիայում դուստր ձեռնարկություն ստեղծելու մասին առաջարկով է հանդես եկել։ Լոնդոնում իր զեկույցը ներկայացնելուց հետո պարոն Օուենսին թույլատրվեց այն իրագործել։ Նա դարձել է Hill Samuel Australia Limited գործադիր նախագահ՝ հիմնելով Սիդնեյի շրջանաձև նավահանգստում գտնվող Gold Fields House բիզնես կենտրոնում։ Ընկերության առաջին երեք աշխատակիցներն էին Սթեն Օուենսը, Բլեր Հեսկեթը և Ջեֆ Հոբսոնը։ Ավելի ուշ միացան Քրիս Քասթլմանը և Բիլ Քլարկը։ Դեյվիդ Քլարկը և Մարկ Ջոնսոնը ներկայացվեցին Hill Samuel Australia Limited-ին և դարձան համատեղ գործադիր տնօրեններ 1971թ.-ին։ Չնայած բրիտանական գլխամասից շահույթ ստանալու համար տրված չորս տարվա արտոնության՝ ավստրալիական դուստր ընկերությունը շահութաբեր էր իր գործունեության առաջին տասներկու ամիսների վերջում։
1971 թվականին Hill Samuel Australia Limited-ն ապահովեց Ավստրալիայի այն ժամանակվա ամենամեծ աշխատանքը՝ 60 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում երկաթ արտադրող John Lysaght Australia-ի համար։ Hill Samuel Australia Limited-ն ընդլայնեց իր ներկայությունը Ավստրալիայի շուկայում՝ բացելով Մելբուռնի գրասենյակը 1972 թվականին, իսկ Բրիսբենում գրասենյակը 1975 թվականին։
Տասնամյակի ընթացքում այլ բիզնես նախաձեռնություններում HSA-ն օգնեց Ավստրալիայում արտարժույթի հեջերի շուկայի առաջխաղացմանը, սկսեց ոսկու ձուլակտորների առևտուրը, ընդլայնեց իր ծածկույթը ցուցակված բոլոր ապրանքների վրա և առաջին առևտրային բանկերից մեկն էր, որին շնորհվեց անդամի կարգավիճակ Սիդնեյի Ֆյուչերսային բորսայում։
1980–1989
խմբագրել1980-ականները նշանավորվեցին Ավստրալիայում ֆինանսական շուկայի զգալի ազատականացմամբ (սահմանափակումների վերացմամբ), ներառյալ ավստրալիական դոլարի փոխարժեքի լողալը և օտարերկրյա բանկերի նկատմամբ սահմանափակումների վերացումը։ Սահմանափակումների վերացմամբ ընձեռած հնարավորություններից օգտվելու համար HSA-ն առաջարկ է ներկայացրել ստեղծելու նոր բանկ, որը կոչվեց Macquarie Bank Limited[6][7]:
1980-ականներին բանկը շարունակեց զարգացնել իր գործունեությունը։ Այն դարձավ Ավստրալիայի առաջատար ձուլակտորների վաճառողը, նախաձեռնեց 24-ժամյա արտարժույթի առևտուր, սկսեց բաժնետոմսերի միջնորդական և կորպորատիվ լիզինգային գործունեություն, բացեց գրասենյակներ Լոնդոնում և Մյունխենում, ընդլայնվեց ֆոնդերի կառավարման մեջ։ Այն նաև ներդրեց ռիսկերի կառավարման շրջանակը, որը ապահովեց կազմակերպության անխափան եկամտաբերությունը։ Շրջանակը երաշխավորեց, որ Macquarie-ն չենթարկվեց 1987 թվականի հոկտեմբերին բաժնետոմսերի համաշխարհային շուկայի անկմանը[6][8]։
Macquarie-ն ստեղծեց իր բարեգործական թեւը՝ Macquarie Group Foundation-ը, որն այդ ժամանակվանից ավելի քան 330 միլիոն ԱՄՆ դոլար է նվիրաբերել համայնքային կազմակերպություններին ամբողջ աշխարհում և ստեղծել Ավստրալիայի խոշորագույն կորպորատիվ արվեստի հավաքածուներից մեկը՝ Macquarie Group Collection-ը[9]։
1990–1999
խմբագրել1996 թվականի հուլիսի 29-ին Macquarie Bank Limited-ը ցուցակվել է Ավստրալիայի արժեթղթերի բորսայում։ 1996 թվականի հոկտեմբերի 30-ին Macquarie-ն մտել էր ASX All Ordinaries Index-ը, որի շուկայական կապիտալիզացիան կազմում էր մոտավորապես 1,3 միլիարդ ավստրալիական դոլար և 2018 թվականին աճեց մինչև 35 միլիարդ ավստրալական դոլար՝ դառնալով Ավստրալիայի խոշորագույն ցուցակված ընկերություններից մեկը[10][11]։
Macquarie-ն շարունակեց իր արտասահմանյան ընդլայնումը 1990-ականների սկզբին` բացելով գրասենյակներ Նյու Յորքում, Հոնկոնգում, Սինգապուրում և Պեկինում, միաժամանակ ընդլայնելով իր ավստրալական գործունեությունը դեպի Պերտ և Գոլդ Կոստ։ Տասնամյակի ընթացքում ձեռքբերումները ներառում էին Boston Australia Limited-ի, Security Pacific Australia-ի ստեղծումը[12]։
Այս տասնամյակի ընթացքում Macquarie-ն նաև բացեց իր մասնավոր բանկային և բնակարանային հիփոթեքային բիզնեսները և հիմնեց մի շարք անշարժ գույքի և ներդրումային տրեստներ[13][14]։
2000–2009
խմբագրելMacquarie-ն շարունակեց ընդլայնել իր գործունեությունը Ասիայում 2000-ականների սկզբին` բացելով գրասենյակներ Սեուլում և Տոկիոյում 2000-ին[15]։
Տասնամյակը նշանավորվեց նաև Macquarie-ի բիզնեսի գլոբալ ընդլայնմամբ՝ Կորեայում, Չինաստանում, Եվրոպայում, Ռուսաստանում, Հնդկաստանում և Մերձավոր Արևելքում հիմնված ներդրումային հիմնադրամներով։ 2004 թվականի դեկտեմբերի 16-ին Macquarie Infrastructure Corporation-ը սկսեց առևտուրը որպես Macquarie Infrastructure Company Trust Նյու Յորքի ֆոնդային բորսայում[16]։
2010–2019
խմբագրել2010-ին Macquarie Group-ն ավարտեց այս ժամանակաշրջանի ամենամեծ ձեռքբերումը՝ գնելով Delaware Investments-ը՝ ԱՄՆ-ում գործող առաջատար դիվերսիֆիկացված ակտիվների կառավարման ընկերություն Lincoln Financial Group-ից։ Ձեռքբերման արդյունքում Macquarie-ն դարձավ աշխարհի 50 լավագույն ակտիվների կառավարիչներից մեկը[17][18][19]։
2015 թվականի մարտին Macquarie-ն հայտարարեց AWAS Aviation Capital-ից 4 միլիարդ դոլար արժողությամբ օդանավերի շահագործման վարձակալության պորտֆելի ձեռքբերման մասին՝ Macquarie-ի պորտֆելը հասցնելով ավելի քան 220 ինքնաթիռի։ Հոկտեմբերին Macquarie-ն պայմանագիր է կնքել ANZ Banking Group-ից 8,2 միլիարդ ավստրալական դոլար արժողությամբ Esanda դիլերային ֆինանսական պորտֆելը ձեռք բերելու վերաբերյալ։
2017 թվականին Macquarie-ի գլխավորած կոնսորցիումը կառավարությունից ձեռք բերեց UK Green Investment Bank plc-ն և վերաբրենդավորվեց որպես Green Investment Group (GIG):
2020–present
խմբագրել2021 թվականի սեպտեմբերին Cincinnati Bell-ը, որին նաև պատկանում է Hawaiian Tel-ը 2018 թվականի հուլիսի միաձուլումից հետո, ամբողջությամբ ձեռք բերվեց Macquaire Infrastructure Partners V-ի կողմից[20][21][22][23]։
2021 թվականին ընկերությունը հայտարարեց Կանզաս Սիթիում գործող ակտիվների կառավարման Waddell & Reed ընկերության գնման մասին` 1,7 միլիարդ դոլարով[24]։
2022 թվականի մարտին Macquarie Asset Management-ն ավարտեց Central Park Group-ը ձեռքբերումը, անկախ ներդրումային խորհրդատվական ընկերություն, որը մասնագիտացած է բարձր զուտ ներդրողների համար այլընտրանքային ներդրումային ռազմավարություններում[25]։
2023 թվականի նոյեմբերին Macquarie Capital Principal Finance-ը հայտարարեց էներգիայի թեստավորման և ստուգման ծառայություններ մատուցող Camin Cargo-ի ձեռքբերումը՝ չբացահայտված գումարով[26]։
Ներկայիս գործունեություն
խմբագրելMacquarie-ում աշխատում է ավելի քան 20000 աշխատակից 33 երկրներում։ Macquarie-ի բիզնես գործունեությունը բաժանված է չորս հիմնական գործառնական խմբերի[11]։
Բիզնեսի հիմնական ճյուղերն են․
- Macquarie Asset Management – աշխարհի խոշորագույն ենթակառուցվածքային ակտիվների կառավարիչ և գլոբալ ակտիվների 50 լավագույն կառավարիչ, որը կառավարում է ավելի քան 735,5 միլիարդ դոլարի ակտիվներ ներդրողների անունից ակտիվների մի քանի դասերում։
- Banking and Financial Services – ներառում է Macquarie-ի մանրածախ բանկային գործառնությունները և տրամադրում է անձնական բանկային, հարստության կառավարում և բիզնես բանկային ապրանքներ և ծառայություններ մոտ 1,7 միլիոն հաճախորդների։
- Commodities and Global Markets - համաշխարհային բիզնես, որն առաջարկում է կապիտալ և ֆինանսավորում, ռիսկերի կառավարում, շուկա մուտք գործելու կազմակերպում, լոգիստիկ լուծումներ։
- Macquarie Capital – խորհուրդ է տալիս ընկերություններին աճի հնարավորությունների, ներդրումային ֆոնդերի աղբյուրի, գործարքների շուրջ բանակցությունների և բաժնետոմսերի շուկայում ընկերությունների ցուցակագրման, ինչպես նաև հաճախորդների կողքին ներդրումներ կատարելու վերաբերյալ։
Բացի հիմնական գործառնական խմբերից, Macquarie-ն ունի աջակցող խմբերի ցանց, որը ներառում է կորպորատիվ գործառնությունների խումբ, ֆինանսական կառավարման խումբ, իրավական և կառավարման խումբ և ռիսկերի կառավարման խումբ։
Macquarie-ի գործադիր տնօրենը Շեմարա Վիկրամանայակեն է, ով փոխարինել է Նիկոլաս Մուրին 2018 թվականի դեկտեմբերին[27]։
2021 թվականի մարտի 31-ին ավարտվող ֆինանսական տարում Macquarie-ն արձանագրել է ռեկորդային զուտ շահույթ՝ 3,015 միլիարդ ավստրալիական դոլար[28]։
Macquarie-ն ունի մի շարք լիցենզիաներ, որոնք նրան հնարավորություն են տալիս գործունեություն ծավալել բիզնեսի այն հատվածներում, որտեղ նա գործում է։
Ավստրալիայում Macquarie Bank Limited-ն ունի բանկային գործունեության լիցենզիա և որպես ավանդներ ընդունող լիազորված հաստատություն (անգլ.՝ Authorised deposit-taking institution), իսկ գործունեության այս հատվածըւ վերահսկում է Ավստրալիայի տնտեսական կանոնակարգման մարմինը (անգլ.՝ Australian Prudential Regulation Authority): Այլ կարևոր կարգավորողները ներառում են Ավստրալիայի արժեթղթերի և ներդրումների հանձնաժողովը (անգլ.՝ Australian Securities & Investments Commission) և Ավստրալիական գործարքների հաշվետվությունների և վերլուծության կենտրոնը։
Տնօրենների ժողով
խմբագրելMacquarie Group-ի ներկայիս տնօրենների խորհուրդը ներառում է.
- Glenn R Stevens AC - Անկախ նախագահ, անկախ քվեարկող տնօրեն, «Անիկա» հիմնադրամի և Լոուի ինստիտուտի տնօրեն և Ավստրալիայի պահուստային բանկի նախկին կառավարիչ,
- Shemara Wikramanayake - Գործադիր տնօրեն,
- Jillian Broadbent AO - Անկախ քվեարկող տնօրեն; Swiss Re Life and Health Australia-ի խորհրդի նախագահ, Վոլոնգոնգի համալսարանի կանցլեր և Woolworths Group Limited-ի, Ավստրալիայի ազգային դիմանկարների պատկերասրահի և Սիդնեյի պարային ընկերության տնօրեն,
- Phillip Coffey - Անկախ քվեարկող տնօրեն; Lendlease Corporation Limited-ի ոչ գործադիր տնօրեն, Clean Energy Finance Corporation-ի խորհրդի անդամ և Westpac Bicentennial Foundation-ի նախագահ[27]։
- Michael J Coleman - Michael J Coleman - Անկախ տնօրեն; Նոր Հարավային Ուելսի համալսարանի Ավստրալական բիզնեսի դպրոցի պրոֆեսոր, Planet Ark բնապահպանական հիմնադրամի նախագահ և KPMG-ի նախկին ավագ աուդիտի գործընկեր[29]։
- Diane J Grady AM - Անկախ տնօրեն, McKinsey-ի խորհրդատվական խորհրդի անդամ և Spotless Group Holdings Limited-ի և Tennis Australia-ի տնօրեն[30][31]։
- Rebecca J McGrath - Անկախ տնօրեն, Oz Minerals Limited-ի և Scania Australia Pty Limited-ի նախագահ, Goodman Group-ի, Investa Office Management Holdings Pty Limited-ի և Investa Wholesale Funds Management Limited-ի ոչ գործադիր տնօրեն։
- Mike Roche - Անկախ տնօրեն, ADARA Partners Corporate Advisory Wise Counsel Panel-ի անդամ, Many Rivers Microfinance Limited-ի փոքր բիզնեսի մենթոր և Sally Foundation-ի համահիմնադիր և տնօրեն։
- Michael J Hawker - Անկախ տնօրեն; Aviva Plc Group-ի տնօրեն, Washington H. Soul Pattinson and Company Limited-ի առաջատար անկախ տնօրեն և Insurance Australia Group-ի նախկին գործադիր տնօրեն[32][33]։
- Nicola M Wakefield-Evans - Անկախ քվեարկության տնօրեն; Lend Lease Corporation Limited-ի, Toll Holdings Limited-ի և BUPA Australia and New Zealand Group-ի տնօրեն[34][35]:
- Anthony Brown' - Լոնդոնի գրասենյակների գլխավոր վերլուծաբան, նախագահ, գործադիր տնօրեն, գլխավոր գործադիր տնօրեն և քվեարկության գործադիր տնօրեն։
Ծանոագրություններ
խմբագրել- ↑ «FY23 Presentation» (PDF). Macquarie Investor Relations. Macquarie Group. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «About | Macquarie Group». Macquarie (անգլերեն). Macquarie Group. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Top 50 infrastructure investment managers 2018». IPE RA (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ Chandni, Trehan (2016 թ․ սեպտեմբերի 1). «50 MOST POWERFUL M&A FIRMS IN THE WORLD». Upside. Արխիվացված է օրիգինալից 2018-11-19-ին. Վերցված է 2024-06-29-ին.
- ↑ «Who's afraid of Macquarie Bank?». The Monthly (բրիտանական անգլերեն). 2007 թ․ հուլիսի 4. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ 6,0 6,1 «Who's afraid of Macquarie Bank?». The Monthly (բրիտանական անգլերեն). 2007 թ․ հուլիսի 4. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Historical Series Breaks». Reserve Bank of Australia (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Stock Market Crash of 1987».
- ↑ «Partner's message:: Australian:: Art Gallery NSW». www.artgallery.nsw.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2020-09-27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Macquarie – how the mighty have changed - Share Trading | Switzer». www.switzer.com.au. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ 11,0 11,1 «Macquarie Group Limited, 1H22 Interim Financial Report» (PDF). 2021 թ․ սեպտեմբերի 30.
- ↑ Newswires, Dow Jones (1999 թ․ հունիսի 28). «Macquarie Bank to Acquire Unit of Bankers Trust Australia». Wall Street Journal. ISSN 0099-9660. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Strategy, Cascade. «Strategy Study: The Macquarie Group Growth Study». www.cascade.app (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Global Alternatives Survey 2017». Willis Towers Watson (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «East & Partners | Macquarie snaps up ING's Asian equity business». east.com.au (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-02-11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Macquarie Infrastructure Company Reports 2004 Results (NYSE:MIC)». investor.shareholder.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ McFarland, Lyndal (2009 թ․ օգոստոսի 20). «Macquarie to Acquire Delaware Investments». Wall Street Journal. ISSN 0099-9660. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Macquarie tops list of Australia's largest fund managers, enters world's top 50». Australian Financial Review (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Samuel slams Macquarie over telco scam». Sydney Morning Herald. 2010 թ․ նոյեմբերի 1.
- ↑ Hardy, Stephen (2020 թ․ մարտի 9). «Macquarie wins bidding for Cincinnati Bell as Brookfield drops out. Suitor Brookfield Infrastructure, which had gone as far as reaching a purchase agreement with Cincinnati Bell, declined to match MIRA's final bid of $15.50 per share in cash for all outstanding shares of Cincinnati Bell common stock». lightwave.com. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Cincinnati Bell Inc. Determines Binding Proposal From Macquarie Infrastructure And Real Assets Constitutes A "Superior Company Proposal"». Yahoo. 2020 թ․ մարտի 6. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին – via PR newswire.
- ↑ Hrushka, Anna (2018 թ․ հուլիսի 2). «Cincinnati Bell completes acquisition of Hawaiian Telcom, Komeiji named president». Pacific Business News. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
- ↑ Moritz, Scott; Hammond, Ed. «Cincinnati Bell to Buy Hawaiian Telcom, OnX for $851 Million». Bloomberg News. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
- ↑ Dornbrook, James (2021 թ․ ապրիլի 30). «Waddell & Reed's $1.7B sale to Macquarie Asset Management is official». Kansas City Business Journal. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Macquarie to acquire Global Equity and Fixed Income business from AMP Capital | Macquarie Group». Macquarie (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Macquarie Capital Principal Finance to Acquire Camin Cargo». Yahoo Finance (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ 27,0 27,1 «Board of Directors | Macquarie Group». www.macquarie.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Macquarie Group, 2021 Full Year Results». Financial Review (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ մարտի 31. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Foundation, Planet Ark Environmental. «Meet the Board». Planet Ark. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Board of Directors». www.spotless.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Tennis Australia Board and Executive Team – About Tennis Australia - Tennis Australia». Tennis Australia. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Board of directors - - Aviva plc». www.aviva.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «About Washington H. Soul Pattinson». www.whsp.com.au. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Nicola M. Wakefield Evans». www.lendlease.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «- Chief Executive Women». Chief Executive Women (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-12-08-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Macquarie Group Limited» հոդվածին։ |