Սովորական լուսան

(Վերահղված է Lynx lynxից)

Սովորական լուսան (լատին․՝ Lynx lynx[1]), լուսանների ցեղի կաթնասուն կենդանի։ Հիմնականում տարածված են Եվրոպայի և Սիբիրի անտառներում։

Սովորական լուսան
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Կատվազգիներ
Ենթաընտանիք Փոքր կատուներ
Ցեղ Լուսաններ
Տեսակ Սովորական լուսան
Լատիներեն անվանում
Lynx lynx
(Linnaeus, 1758)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180584
NCBI 13125

Հայտնաբերվել է 1758 թվականին Կառլ Լիննեյի կողմից։ Համարվում է ամենահյուսիսաբնակ կատվազգիներից մեկը։

Նկարագրություն խմբագրել

Սովորական լուսանների մարմնի երկարությունը կազմում է 80-130 սմ, ընդ որում 70 սմ-ը կազմում է կենդանիների հետնաբաշը։ Սովորաբար նրանք լինում են մեծ շան չափերի։

Չափահաս արուների քաշը կազմում է 18-ից 25 կգ և հազվադեպ կարող է հասնել մինչև 30 կգ-ի։ Ի տարբերություն արուների, էգերը ավելի փոքր են և միջինում կշռում են 18 կգ։ Ականջները երկար են և նման են մյուս կատվազգիների ականջներին։

Պոչը շատ ավելի կարճ է՝ 20-40 սմ, իսկ գլուխը մարմնի համեմատ փոքր է՝ կլորավուն։ Դունչը կարճ է, աչքերը լայն են և կլորավուն։

Մազափոխումը սովորական լուսանների մոտ տարվա ընթացքում տեղի է ունենում երկու անգամ՝ գարնան և աշնան ամիսներին։ Լուսանների նոր ծևավորված մորթին շատ խիտ է և հաստ։ Հատկապես լավ արտահայտված մորթային մազածածկ կա լուսանների որովայնի հատվածում։ Այս հարմարանքը նրանց օգնում է ձմռան ամիսներին տեղաշարժվել ձյան հաստ շերտի միջով։

Գոյություն ունեն սովորական լուսանների բազմաթիվ մորթածածկեր՝ կախված տարածվածության արեալից։ Դրանք շատ ավելի հաստ և փափուկ են մեջքի, որովայնի և ոտքերի շրջաններում։ Մորթին հիմնականում ունի գորշ գունավորում, իսկ հազվադեպ նաև սպիտակ։

Հարավում տարածված լուսանների մազածածկույթը շատ ավելի թույլ է արտահայտված։ Ոտնահետքերը նման են կատվի ոտնահետքերին՝ առանց ճանկերի։

Տարածվածություն խմբագրել

Սովորական լուսանները համարվում են կատվազգիների ընտանիքի ամենահյուսիսային տեսակները։ Սկանդինավյան թերակղզում այս կենդանիները հանդիպում են նույնիսկ բևեռային շրջաններում։

Ժամանակին այս կենդանին սովորական էր համարվում Եվրոպայի համար, սակայն 20-րդ դարի կեսին նրանց մեծ մասը ոչնչացվեցին Եվրոպայի արևմտյան և կենտրոնական հատվածներից։ Ներկայումս ձեռնարկվում են կենդանիների պոպուլյացիաների վերակենդանացման ծրագրեր։

Լուսանները Ռուսաստանում հանդիպում են խուլ, խիստ աղբոտած տարածքներում, ինչպես նաև փշատերև անտառներում՝ Կամչատկայից մինչև Սախալին, ուր լուսանները ներխուժել են բոլորովին վերջերս։ Հարակից տարածքներից հանդիպում են Կովկասում, Կարպատներում և Միջին Ասիայում։

Սովորական լուսանները տարածված են Ռուսաստանում, Վրաստանում, Էստոնիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում, Լեհաստանում, Չեխիայում, Հունգարիայում, Ռումինիայում, Իսպանիայում, Սերբիայում, Մակեդոնիայում, Սլովենիայում, Սլովակիայում, Բելառուսում, Խորվաթիայում, Ալբանիայում, Հունաստանում, Լիտվայում, Լատվիայում, Ուկրաինայում, Հայաստանում, Ադրբեջանում և Ղազախստանում։

Տարածվածությունը Հայաստանում խմբագրել

 
Կովկասյան լուսան (Lynx lynx dinniki) պատկերող նամականիշ

Հայաստանում տարածված է սովորական լուսանի կովկասյան ենթատեսակը (Lynx lynx dinniki)[1]։ Կովկասյան լուսանը (Lynx lynx dinniki) տեսանկարվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի Արխիվացված 2019-08-15 Wayback Machine կողմից տեղադրված տեսախցիկի միջոցով։ Տեսսանյութը կարող եք դիտել այս հղումով։

Հայաստանում կովկասյան լուսանը տարածված է Արարատի, Լոռու, Տավուշի, Սյունիքի Կոտայքի, և Գեղարքունիկի մարզերի անտառներում[2][3]։

Կովկասյան լուսանը պատկերող նամականիշի նմուշը հաստատվել և գործողության մեջ է դրվել Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 11-ի[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կենդանիների անվանումների հնգալեզու բառարան։ Ն. Բ. Անանև, Լ. Յա. Բորկին, Ի. Ս. Դարևսկի, Ն. Լ. Օրլով։ 108 էջ
  2. Խուդավերդյան, Կ․Ս․ (գլխավոր խմբագիր) (1995). Հայկական Համառոտ Հանրագիտարան չորս հատորով (2-րդ հատոր). Երևան: Հայկական Հանրագիտարանի Գլխավոր Խմբագրություն. էջ 462.
  3. «Երևանի կենդանաբանական այգի - Կովկասյան լուսան».
  4. «Կովկասյան լուսան».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական լուսան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական լուսան» հոդվածին։