Lotus (ալբոմ), ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերայի յոթերորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2012 թվականի նոյեմբերի 9-ին։ Ալբոմը պարունակում է բազմաժանր ստեղծագործություններ՝ պարային փոփ ոճով («Your Body», «Make the World Move»), դաշնամուրի բալլադներ («Sing for Me», «Blank Page») և ռոք տարրերով երգեր («Army of Me», «Cease Fire»): Ալբոմի առաջին սինգլը դարձել է «Your Body» երգը, որը թողարկվել է 2012 թվականի սեպտեմբերի 17-ին։ Ալբոմը առաջնաելույթ է ունեցել Billboard 200 հիթ-շքերթի 7-րդ հորիզոնականում։ Միջազգային առումով ալբոմն ունեցել է միջին վաճառք։

Lotus
Քրիստինա Ագիլերայի Ստուդիական ալբոմ
Թողարկվածնոյեմբերի 9, 2012[1]
ԺանրՓոփ
Տևողություն47:30
Լեզուանգլերեն
ԼեյբլRCA Records
ՊրոդյուսերՔրիստինա Ագիլերա, Ալեքս դա Քիդ Քրիս Բրեյդ, Busbee, Մայք Դել Ռիո, Ջեյսոն ԴեԶուզիո, Դեմ Ջոյնց, Ջեյսոն Գիլբերտ, Ջեյմի Հարտման, Քլոդ Քելի, Աեոն "Step" Մանահան, Մաքս Մարտին, Քենդիս Պիլեյ, Սթիվ Ռոբսոն, Լուկաս Սեկոն, Shellback, Supa Dups, Tracklacers
Քրիստինա Ագիլերայի ալբոմների ժամանակագրություն
Burlesque: Original Motion Picture Soundtrack Lotus Liberation

Ալբոմի մասին խմբագրել

Ագիլերայի նախորդ ալբոմը՝ «Bionic»-ը (2010), վաճառքում այնքան էլ հաջող չի եղել, որքան նրա նախորդ աշխատանքները[2]։ Դրա թողարկումից հետո երգչուհին հասցրել է բաժանվել իր ամուսնուց՝ պրոդյուսեր Ջորդան Բրեթմանից, նկարահանվել «Ծաղրանկար» ֆիլմում և դառնալ ամերիկյան «Ձայն» շոուի մարզիչներից մեկը[3], նաև 2011 թվականին թողարկվել է նրա դուետը Maroon 5-ի հետ՝ «Moves Like Jagger» երգը, որը գլխավորել Է Billboard Hot 100 հիթ-շքերթը[4]։ 2011 թվականին Քրիստինա Ագիլերան սկսել է ձայնագրել նոր ալբոմ՝ հայտարարելով, որ դրանում կգտնեն իր կյանքի վերջին իրադարձությունների արտացոլանքը[4][5]։ Երգչուհու կարծիքով դա ազատության և ինքնադրսևորման մասին ալբոմ է․ այն խորհրդանշում է նրա «վերածնունդը»[6][7]։

Սեպտեմբերի 12-ին հայտնի է դարձել ալբոմի անվանումը՝ «Lotus»[8]: Քրիստինա Ագիլերան պարզաբանել է, որ ««Lotus»-ը անկոտրում ծաղիկ է, որը կարող է գոյատևել ամենաբարդ պայմաններում»[8]։ Հայտարարվել է, որ ալբոմի թողարկումը նախատեսված էր 2012 թվականի նոյեմբերի 13-ին «RCA Records» լեյբլի ներքո[3]։ Հոկտեմբերի 5-ին երգչուհին ներկայացրել է ձայնասկավառակի շապիկը[9]։ Rolling Stone ամսագրի համար տված հարցազրույցում Քրիստինա Ագիլերան հայտարարել է, որ ալբոմը դարձել է «շատ բազմաշերտ զգացված ձայնագրություն»[10]։

Ալբոմի շապիկին պատկերված է մերկ Քրիստինա Ագիլերան, որը դուրս է գալիս լոտոս ծաղիկից[11]։ Լուսանկարների և ալբոմների ձևավորման հեղինակը լուսանկարիչ Էնրիկե Բադուլեսկուն էր[12]։

Քրիստինա Ագիլերան պարզաբանել է, որ ինքը նպատակ չունի ստեղծել ինչ-որ առանձնահատուկ ժանրի և ոճի ալբոմ[8]։ Մի քանի սետղծագործությունների ձայնագրությանը մասնակցել են Ալեքս դա Քիդը[3], ինչպես նաև Մաքս Մարտինը[6]:Ալբոմը պարունակում է պարային փոփ ժանրի («Your Body», «Make the World Move»), դաշնամուրային բալլադներով (««Sing for Me», «Blank Page»՝ Sia-ի հետ համատեղ) և ռոք տարրերով («Army of Me», «Cease Fire») երգեր[3]։ Ագիլերայի կարծիքով «Army of Me» երգը նրա 2002 թվականի «Fighter» երգի նոր տարբերակն է[6]։ Ալբոմում ներառված էին երգչուհու՝ « Ձայն» շոուի գործընկերների հետ դուետներ՝ Cee Lo Green («Make the World Move») և Բլեյք Շելթոնի («Just a Fool»)[13]:

Քննադատություն խմբագրել

«Lotus»-ը ոչ միանշանակ է ընդունվել երաժշտական հրատարակություններում։ Metacritic-ում նա ստացել է 100-ից 56 միավոր[14]։ «The Boston Globe» հրատարակությունը լավ գնահատական է տվել Քրիստինա Ագիլերայի վոկալին, սակայն, ըստ գրախոսի, որոշ երգեր հնչում են միապաղաղ և աննպատակ։ Q ամսագրի կարծիքով ալբոմը անվանվել է «միջակություն» և «ոչ նշանավոր»[15]։ The A. V. Club Lotus-ի գրախոսը քննադատել է «ռիսկի բացակայության», հայտնի թրենդներին ի նպաստ չափազանց հեշտ հնչեղության համար[16]։ Entertainment Weekly-ի գրախոսը նշել է, որ ստեղծագործություններում օրգինալության բացակայության, վոկալի չափից ավելի մշակվածության և «հույզերի բացակայության» առկայությունը։ Slant Magazine-ը նաև սկավառակը բնութագրել է որպես «ոչ նշանավոր»։ The New York Times-ի ակնարկում նշվում է ալբոմի ինչպես երաժշտական, այնպես էլ քնարական անհաջող բաղկացուցիչները։ Rolling Stone ամսագիրը ևս բացասական արձագանք է հրապարակել ալբոմի մասին, որտեղ նրա շնորհվել է 5 միավորից 2,5-ը միավոր վարկանիշ[17]։

Ալբոմին դրական գնահատական է տրվել Allmusic-ի արձագանքում, որտեղ այն անվանվել է «ուժեղ փոփ ալբոմ»։ «The Independent» պարբերականը դրական է արձագանքել ձայնասկավառակի էլեկտրո-փոփ ոճի թրեքերի մասին։ Երգերի տեքստերին լավ գնահատական է տրվել The Observer-ի գրախոսականում։ Exclaim!-ի գրախոսության մեջ բացասական գնահատական է տրվել ալբոմի «պատեթիկ փոփ հիմներին» սակայն նշվել է «ազնվությունը և խոցելիությունը», որը ցուցադրվել է լիրիկայում[18]։ Hot Press-ը նշել է, որ «Lotus»-ը առաջընթաց ունի նախորդ «Bionic» սկավառակի համեմատ, իսկ նրա երգերը համապատասխանում են ժամանակակից երաժշտական միտումներին[19]։

Ալբոմի առևտրային հաջողություն խմբագրել

Ինչպես քննադատական, այնպես էլ առևտրային տեսակետից «Lotus»-ը նորմալ է ընկալվել։ Billboard 200 հիթ-շքերթում ալբոմը առաջնաելույթ է ունեցել յոթերորդ հորիզոնականում՝ 77,408 օրինակով։ Դա զգալիորեն ավելի քիչ է, քան Ագիլերայի նախորդ՝ «Bionic» ալբոմի մեկշաբաթյա վաճառքը, որը մեկնարկել էր հիթ-շքերթի երրորդ հորիզոնականում՝ 110 հազար օրինակով։ Ալբոմը զբաղեցրել է ամենացածր հորիզոնականը Billboard 200 հիթ-շքերթի բոլոր անգլալեզու ալբոմների շարքում։ Հաջորդ շաբաթ ալբոմն իջել է 17 հորիզոնական՝ 52 հազար օրինակ վաճառքով։ Ավստրալիայում «Lotus»-ը առաջնաելույթ է ունեցել 19-րդ հորիզոնականում, Մեծ Բրիտանիայում՝ 28: Միացյալ Նահանգներում 2018 թվականի հունիսին վաճառվել է ալբոմի ավելի քան 500 000 օրինակ, որի համար նա RIAA-ից ստացել է ոսկե կարգավիճակ։ Մինչև 2015 թվականը ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 800,000 օրինակ։

Առևտրային ձախողման պատճառները կարող էին լինել ալբոմի անհաջող թողարկման ամսաթիվը (թողարկվել է բրիտանական One Direction խմբի «Take Me Home» ալբոմի հետ նույն օրը) և պրոմոներկայացումների լրիվ բացակայությունը։

Երգացանկ խմբագրել

# ԱնվանումՀեղինակ(ներ)Պրոդյուսեր (ներ) Տևողություն
1. «Lotus Intro»  Քրիստինա Ագիլերա, Dwayne Abernathy, Candice Pillay, Alexander Grant  3:18
2. «Army of Me»  Քրիստինա Ագիլերա, Jamie Hartman, David Glass, Phil BentleyTracklacers, Hartman 3:27
3. «Red Hot Kinda Love»  Քրիստինա Ագիլերա, Lucas Secon, Olivia WaitheSecon 3:06
4. «Make the World Move» (feat. Cee Lo Green)Grant, Mike Del Rio, Pillay, Jayson DeZuzio, Abernathy, Armando TrovajoliAlex da Kid, Del Rio, DeZuzio 3:00
5. «Your Body»  Max Martin, Shellback, Savan Kotecha, Tiffany AmberMartin, Shellback 4:00
6. «Let There Be Love»  Martin, Shellback, Kotecha, Bonnie McKee, Oliver Goldstein, Oscar Holter, Jakke ErixsonMartin, Shellback 3:22
7. «Sing for Me»  Քրիստինա Ագիլերա, Aeon Manahan, Ginny BlackmoreManahan 4:01
8. «Blank Page»  Քրիստինա Ագիլերա, Chris Braide, Sia FurlerBraide 4:05
9. «Cease Fire»  Քրիստինա Ագիլերա, Grant, PillayAlex da Kid 4:08
10. «Around the World»  Քրիստինա Ագիլերա, Dwayne Chin-Quee, Jason Gilbert, Ali TamposiSupa Dups, Gilbert 3:25
11. «Circles»  Քրիստինա Ագիլերա, Grant, Pillay, AbernathyAlex da Kid 3:26
12. «Best of Me»  Քրիստինա Ագիլերա, Grant, Pillay, DeZuzioAlex da Kid, DeZuzio 4:08
13. «Just a Fool» (feat. Blake Shelton)Steve Robson, Claude Kelly, Wayne HectorRobson 4:14
47:30

Հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթներ (2012) Հորիզոնական
Australian Albums Chart[20] 19
Austrian Albums Chart[21] 13
Belgian Albums Chart (Flanders)[22] 26
Belgian Albums Chart (Wallonia)[23] 42
Canadian Albums Chart[24] 7
Czech Albums Chart[25] 16
Danish Albums Chart[26] 23
Dutch Albums Chart[27] 12
French Albums Chart[28] 50
German Albums Chart[29] 13
Greek Albums Chart[30] 14
Hungarian Albums Chart[31] 17
Irish Albums Chart[32] 29
Italian Albums Chart[33] 12
Japanese Albums Chart[34] 29
Korean Albums Chart[35] 4
Mexican Top 20 English[36] 6
New Zealand Albums Chart[37] 29
Norwegian Albums Chart[38] 25
Portuguese Albums Chart[39] 23
Russian Albums Chart[40] 6
Scottish Albums Chart[41] 33
Spanish Albums Chart[42] 13
Swedish Albums Chart[43] 39
Swiss Albums Chart[44] 10
Taiwanese Albums Chart[45] 14
UK Albums Chart[46] 28
US Billboard 200[47] 7

Թողարկման ժամանակացույց խմբագրել

Երկիր Ամսաթիվ Ձևաչափ Հրապարակման տեսակ Լեյբլ
Ավստրիա 2012 թվականի նոյեմբերի 9 CD, digital download Standard, deluxe[48][49] Sony Music
Գերմանիա
Շվեյցարիա
Մեծ Բրիտանիա 2012 թվականի նոյեմբերի 12 Deluxe[50] RCA Records
Բրազիլիա 2012 թվականի նոյեմբերի 13 Standard, deluxe[51][52] Sony Music
ԱՄՆ Standard, deluxe[53] RCA Records
Մեծ Բրիտանիա Standard[54][55]
Ճապոնիա 2012 թվականի նոյեմբերի 14 Digital download
Շվեդիա CD, digital download Deluxe[56][57][58] Sony Music
Մեքսիկա 2012 թվականի նոյեմբերի 15
Ավստրալիա 2012 թվականի նոյեմբերի 16
Նոր Զելանդիա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Bain, Becky (2012 թ․ օգոստոսի 23). «Christina Aguilera's Demo Of New Single "Your Body" Surfaces: Listen». Idolator. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 14-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Hampp, Andrew (2012 թ․ սեպտեմբերի 21). «Christina Aguilera: Billboard Cover Story». Billboard. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 23-ին.
  4. 4,0 4,1 Schneider, Marc (2012 թ․ ապրիլի 11). «Christina Aguilera, Cee Lo Hit the Studio». Billboard. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 14-ին.
  5. Elber, Lynn (2012 թ․ օգոստոսի 28). «Christina Aguilera: New album is a 'rebirth'». Yahoo! Music. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 14-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Christina Aguilera readies new album 'Lotus'». Los Angeles Times. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
  7. «Christina Aguilera: 'New album is quality over quantity'». Digital Spy. 2012 թ․ մայիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
  8. 8,0 8,1 8,2 Greenwald, David (2012 թ․ սեպտեմբերի 12). «Christina Aguilera Announces 'Lotus' Album, 'Your Body' Single». Billboard. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 23-ին.
  9. «Christina Aguilera Unveils Lotus Album Cover». Yahoo! Music. 2012 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 6-ին.
  10. Greene, Andy (2012 թ․ հոկտեմբերի 19). «Christina Aguilera Says 'Lotus' LP Will Be 'Multi-Layered, Heartfelt'». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին.
  11. Vena, Jocelyn (2012 թ․ հոկտեմբերի 5). «Nude Christina Aguilera Blooms Out Of A Lotus On Album Cover». MTV News. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 6-ին.
  12. Newman, Melinda (2012 թ․ հոկտեմբերի 5). «Check out Christina Aguilera's 'Lotus' album cover». HitFix. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 6-ին.
  13. «Blake Shelton Among Guest Artists On Christina Aguilera's "Lotus"». New York. CBS Local. 2012 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.
  14. «Lotus Reviews, Ratings, Credits, and More». Metacritic. CBS Interactive. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  15. Review: Lotus(անգլ.) // Q : magazine. — London: Bauer Media Group, 2013. — № 318. — С. 101.
  16. Zaleski, Annie (2012 թ․ նոյեմբերի 13). «Christina Aguilera: Lotus». The A.V. Club. Chicago. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
  17. Dolan, Jon Lotus(անգլ.) // Rolling Stone : magazine. —New York, 2012.
  18. Lau, Melody Christina Aguilera - Lotus(անգլ.) // Exclaim! : magazine. —Toronto, 2012.
  19. Murphy, Celina Christina Aguilera: Lotus(անգլ.) // Hot Press : magazine. —Dublin, 2012.
  20. Ryan, Gavin (2012 թ․ նոյեմբերի 25). «One Direction Spend Second Week Topping ARIA Album Chart». Noise11. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.
  21. «Christina Aguilera – Lotus». austriancharts.at (գերմաներեն). Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին.
  22. «Christina Aguilera – Lotus» (հոլանդերեն). ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.
  23. «Christina Aguilera – Lotus» (ֆրանսերեն). ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.
  24. «Lotus -Christina Aguilera». Billboard. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 23-ին.
  25. TOP50 Prodejní RŮZNÍ. Lotus. Ifpicr.cz. Retrieved on 2012-11-20.
  26. «Christina Aguilera – Lotus». danishcharts.com. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.
  27. Steffen Hung (2012 թ․ նոյեմբերի 16). «Christina Aguilera - Lotus». dutchcharts.nl. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.
  28. «Christina Aguilera, Lotus» (ֆրանսերեն). SNEP. lescharts.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.
  29. «Christina Aguilera, Lotus» (գերմաներեն). Media Control. charts.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին.
  30. «Greek Albums Charts, week 45». IFPI Greece. IFPI. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.
  31. «MAHASZ – Magyar Hanglemezkiadók Szövetsége». mahasz.hu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 22-ին.
  32. «Top 75 Artist Album, Week Ending 15 November 2012». Irish Recorded Music Association. Chart-Track. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.
  33. «Album - Classifica settimanale WK 46 (dal 12/11/2012 al 18/11/2012)» (իտալերեն). Federation of the Italian Music Industry. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 22-ին.
  34. «CDアルバム 週間ランキング-ORICON STYLE ランキング» (ճապոներեն). Oricon. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
  35. «The Last by Aventura». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.
  36. http://www.centrodedesarrollodigital.com/amprofon3/Top20.pdf
  37. «Christina Aguilera - Lotus». charts.org.nz. RIANZ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
  38. «Christina Aguilera - Lotus». lista.vg.no. VG. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 23-ին.
  39. «Christina Aguilera - Lotus». portuguesecharts.com. AFP. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 23-ին.
  40. «Lenta.ru: Музыка: Гутен Мортен». lenta.ru (ռուսերեն). Лента.Ру. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 7-ին.
  41. «2012 Top 40 Scottish Albums Archive». Official Charts Company. 2012 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  42. «Promusicae charts» (PDF) (իսպաներեն). Promusicae. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.
  43. «Swedish Albums Chart ''Sverigetopplistan''». Sverigetopplistan.se. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 23-ին.
  44. «Christina Aguilera – Lotus». swisscharts.com. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.
  45. «Weekly Top 20 – Combo Chart (Week 45, 2012)» (Chinese). G-Music. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  46. «2012 Top 40 Official UK Albums Archive». Official Charts Company. 2012 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  47. Caulfield, Keith (2012 թ․ նոյեմբերի 21). «One Direction Tops Billboard 200 Chart, 'Twilight' Debuts at No. 3». Billboard. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին.
  48. «Lotus». Amazon.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 13-ին.
  49. «Lotus (Deluxe Version)». Amazon.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 13-ին.
  50. «Lotus (Deluxe Version)». Amazon.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.
  51. «Lotus de Christina Aguilera» (Brazilian Portuguese). iTunes Store. Apple Inc. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  52. «Lotus (Deluxe Version) de Christina Aguilera» (Brazilian Portuguese). iTunes Store. Apple Inc. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  53. «Global Superstar Christina Aguilera to Release New Album Lotus on November 13th». RCA Records. 2012 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.
  54. «Lotus». Amazon.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.
  55. «Lotus». iTunes.jp. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 19-ին.
  56. «Lotus: Cdon.se: Music». cdon.se. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.
  57. «LOTUS (DLX) Mexican Release». mixup.com.mx. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 11-ին.
  58. «Lotus - JB Hi-Fi Australian Release». jbhifionline.com.au. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 2-ին.