Բացել գլխավոր ցանկը

Lost: Via Domus (լատիներեն թարգմանությամբ «Ճանապարհ դեպի տուն», Եվրոպայում տարածված է Lost: The Video Game անվանումը), համակարգչային խաղ, ստեղծված ABC հեռուստաալիքի հայտնի «Կորուսյալները» հեռուստասերիալի մոտիվներով:

Lost: Via Domus
ՄշակողUbisoft Montreal
ՀրատարակիչUbisoft
ԿոմպոզիտորՄիշել Գիաչինո
Վայրկղզի
Թողարկման թվականփետրվարի 26, 2008
ՊլատֆորմներXbox 360, PlayStation 3 և Վինդոուզ
ՇարժիչYETI?
Ժանրարկածային էքշն
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ
PEGIPEGI 16
Կրիչօպտիկական սկավառակ
Պաշտոնական կայքlostgame.com

ՄշակումԽմբագրել

2006 թվականի մայիսի 22-ին Ubisoft ընկերությունը հայտնեց այն մասին, որ Touchstone Television-ից է ձեռք բերել «Կորուսյալները» հեռուստասերիալի մոտիվներով համակարգչային խաղ պատրաստելու իրավունք, որը կթողարկվի 2008 թվականի հունվարին[1]։

Թեև նախագծի հետ ակնհայտ խնդիր չի եղել, մինչև 2006 թվականի մայիսը խաղի մասին ոչ մի ինֆորմացիա չհայտնվեց: 2007 թվականի ապրիլի 16-ին Դեյմոն Լինդելոֆը և Կառլթոն Քյուզը հայտնեցին, որ խաղի վրա աշխատանքը շարունակվում է:

Պրեմիերան՝ խաղի թրեյլերը ցուցադրվեց GameTrailers կայքում 2007 թվականի հուլիսի 27-ին, որտեղ ցույց տրվեց կղզին և ներկայացվեցին մի քանի կերպարներ: Ավելի ուշ ցուցադրվեց թրեյլեր Xbox Live-ի համար 1:08 վայրկյան տևողությամբ (հղում անելով ճակատագրական տվերից մեկը՝ 108-ը), որում հայտնվում էր մակագրություն«Գտիր մեզ և մենք քեզ ցույց կտանք ճանապարհը» (անգլ.՝ Find us and we will show you the way):

ԳեյմփլեյԽմբագրել

Խաղը սկսվում է Oceanic 815 օդանավի Խաղաղ օվկիանոսում կործանաման պահից և ընդգրկում է հերոսների կղզում հայտնվելու պահից 70 օր: Խաղը բաժանված է 7 էպիզոդների, Շոուի գործադիր պրոդյուսերներն են Դեյմոն Լինդելոֆը և Կառլթոն Քյուզը[2]։

ՀղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Sanders Kathleen (2006-05-22)։ «Lost Finds Its Way to Videogames»։ IGN։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-12-ին։ Վերցված է 2006-09-22 
  2. Magazine Watching: New Lost details found in EGM

՛