Ցախակեռաս վրացական

բույսերի տեսակ
(Վերահղված է Lonicera ibericaից)
Վրացական ցախակեռաս
Վրացական ցախակեռաս
Վրացական ցախակեռաս
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ակքանածաղկավորներ (Dipsacales)
Ընտանիք Այծատերևազգիներ (Caprifoliaceae)
Ցեղ Ցախակեռաս (Lonicera)
Տեսակ Վրացական ցախակեռաս (L. iberica)
Միջազգային անվանում
Lonicera iberica

Ցախակեռաս վրացական (լատին․՝ Lonicera iberica), ցախակեռասազգիների ընտանիքի տերևաթափ թուփ է՝ գնադաձև սաղարթով, մինչև 1-2 մ բարձրությամբ, դարչնամոխրագույն կամ մոխրագույն ընձյուղներով։

Նկարագրություն խմբագրել

Տերևները ձվաձև կլորավուն են, ձվաձև 1,5-4 սմ երկարությամբ և 1-3 սմ լայնությամբ, սրածայր, սրտաձև կամ կլորավուն հիմքով, բաց կանաչավունից մինչև մոխրականաչավուն, թարթիչաեզր, երկու կողմից մազմզուկապատ։ Ծաղիկները զույգերով են, դեղնասպիտակ, ծաղկաթափի ժամանակ դեղին։ Հատապտուղները զույգերով են, վառ կարմիր, 0,6-0,7 սմ տրամագծով։ Չափազանց չորադիմացկուն է. աչքի է ընկնում նաև բարձր ցրտադիմացկունությամբ։ Լուսասեր է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Բազմանում է սերմերով, կտրոններով։ Լավ է աճում քաղաքի պայմաններում, քանի որ ծխադիմացկուն է և գազադիմացկուն[1]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում, Հյուսիսային Իրանում, և Հայկական Քուրդիստանում։ Հայաստանի տարածքում հանդիպում է հյուսիսային և կենտրոնական շրջաններում, Զանգեզուրում, Սևանի ավազանում, չոր, քարքարոտ թեքություններում, ծովի մակարդակից 1400-ից (հյուսիսային շրջաններ) մինչև 2000 մ (հարավային շրջաններ) բարձրությունների վրա։

Հեռանկարային է չոր, քարքարոտ թեքությունների կանաչապատման համար։ Օգտագործվում է նաև անտառապատման նպատակներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 284։

Գրականություն խմբագրել

  • Լ․ Վ․ Հարությունյան- Քո շրջապատի թփերը, 1984- 224 էջ
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցախակեռաս վրացական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցախակեռաս վրացական» հոդվածին։