Lions Clubs International (կազմակերպություն)

Lions Clubs International, միջազգային ոչ կառավարական և ոչ կրոնական կազմակերպություն, որը միավորում է սպասարկող ակումբներ ամբողջ աշխարհում։ Կազմակերպությունը ներառում է ավելի քան 1,35 միլիոն մարդ և 46,000 ակումբ[3]։ Այն հանդիսանում է ամենամեծ սպասարկող կազմակերպությունն աշխարհում։ Գլխամասային գրասենյակը գտնվում է ԱՄՆԻլինոյս նահանգի Օակ-Բրուք քաղաքում։

Lions Clubs International
Տեսակservice club?, Միջազգային կազմակերպություն և կազմակերպություն
Երկիր ԱՄՆ[1]
Հիմնադրվածհունիսի 7, 1917
Գլխադասային գրասենյակOak Brook, Դյուպաժ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Կամավորներ1 389 075[2]
ՀիմնադիրMelvin Jones?
Կայքlionsclubs.org(անգլ.)

Lions Clubs International-ն աշխարհում միակ հասարակական կազմակերպությունն է, որը մասնակցել է ՄԱԿ-ի ստեղծմանը և հանդիսանում է նրա հավասար անդամ։ Այն աշխարհի ամենաարդյունավետ սպասարկող կազմակերպություններից մեկն է։ Lions Club International-ն ստեղծվել է Չիկագոյի ապահովագրական մենեջեր Մելվին Ջոնսի գաղափարի հիման վրա։ Նա կարծում էր, որ տեղական բիզնես ակումբները պետք է ընդլայնեն իրենց հորիզոնները նեղ մասնագիտական ձեռնարկություններից մինչև իրենց համայնքների և շրջապատող աշխարհի կյանքը բարելավելը։

Անհատի նկատմամբ հարգանքի, բիզնեսում ազնվության, կարիքավորներին օգնելու, ընկերների հանդեպ հավատարմության գաղափարները դարձել են ակումբի առանձնահատկությունը և որը շատերի համար հարազատ և գրավիչ է եղել` անկախ բնակության վայրից։

Lions Clubs International-ի խնդիրներ

խմբագրել
  • Ստեղծել և ամրապնդել ժողովուրդների միջև փոխըմբռնումը։
  • Նպաստել արդար ղեկավարման և քաղաքացիության սկզբունքներին։
  • Ցուցաբերել ավելի մեծ հետաքրքրություն համայնքի քաղաքացիական, մշակութային, սոցիալական և բարոյական վիճակի նկատմամբ։
  • Միավորել ակումբները՝ հիմնված բարեկամության, ընկերասիրության և փոխըմբռնման զգացողության վրա։
  • Անցկացնել ազատ քննարկում հանրային կյանքի բոլոր հրատապ խնդիրների վերաբերյալ, բացառությամբ կուսակցական քաղաքականության և կրոնական հարցերի։
  • Խրախուսել կամավորական աշխատանքը համայնքի համար և խթանել բարոյական բարձր չափանիշներ առևտրի, արդյունաբերության, համայնքային ծառայության և ձեռնարկատիրության ոլորտում։

Պատմություն

խմբագրել
  «Դուք հեռու չեք հասնի, քանի դեռ չեք սկսել ինչ-որ մեկի համար ինչ-որ բան անել»։
- Մելվին Ջոնս
 

«Առյուծների ակումբի միջազգային ասոցիացիան» (The International Association of Lions Clubs) ծնունդ է առել 1917 թվականին Չիկագոյում (ԱՄՆ) ապահովագրական ընկերություններից մեկի նախագահ Մելվին Ջոնսի շնորհիվ[4] (հենց նա է հնարել կույրերի «սպիտակ ձեռնափայտը», որն այժմ օգտագործվում է աշխարհի բոլոր երկրներում)։

1917 թվականի հունիսի 7-ին նա կարողացել է համոզել բիզնես ակումբի իր գործընկերներին՝ միավորվել այլ անկախ ակումբների հետ` ստեղծելու համազգային կազմակերպություն, որն իր առջև խնդիր էր դնելու ոչ միայն զարգացնել բիզնեսը և սոցիալական գործունեությունը, այլև բարելավել ամբողջ հասարակությունը։

Միավորումը ներկայումս բարեգործական կազմակերպություն է, որի կարգախոսն է՝ «Մենք ծառայում ենք» («We serve»): «Lions» ակումբի հիմնական խնդիրը մարդկանց ծառայելն է։ Խուլ, կույր, տեսողության խանգարում ունեցող մարդկանց, միայնակ և կարիքավոր ծերերին, աղքատության և միայնության մեջ հայտնված երեխաներին օգնելու ծրագրերը, որոնք ընդունվել են «Lions»-ի շարժման սկզբում, շարունակում են մնալ արդիական։ Աշխարհում կան հիվանդանոցներ և ծերանոցներ, որոնց շուրջ «Lions»-ի ակումբները հովանավորություն են վերցրել կամ կառուցել իրենց սեփական միջոցներով։ 1982 թվականից «Lions»-ի ակումբներն սկսել են արշավներ անցկացնել թմրամոլության և ալկոհոլիզմի դեմ, ֆիզիկական և բարոյական առողջ ապրելակերպի համար։ Յուրաքանչյուր ոք, ով հիվանդ է, միայնակ, տարերային աղետներից է տառապել կամ կրել ճակատագրի հարվածները, նրանք, ովքեր խնամքի և մարդկային ուշադրության կարիք ունեն, օգնություն և աջակցություն կգտնեն «Lions»-ի ակումբներից։

Գործունեության ուղղվածություն

խմբագրել

Այն բազմաթիվ սոցիալական խնդիրներ լուծելու ուղիներ է տեսնում բարեգործական հասարակական շարժման զարգացման մեջ այն մարդկանց բնակավայրերում, որոնք պատրաստ են զարգանալ, գնահատել իրենց` համեմատելով միջազգային մրցակիցների հետ, համակարգել գործողությունները, տեղական մակարդակում ցուցաբերել փոխօգնություն և համատեղ հասնել լուրջ հաջողությունների։ Ոչ թե վիճել, ոչ թե կոնֆլիկտի մեջ մտնել, այլ կառուցել կամուրջներ տարբեր հասարակական, քաղաքական, կրոնական կազմակերպությունների, ուժային կառույցների հետ՝ ելնելով ամբողջ հասարակության շահերից։

Այն աշխարհի առաջատար հասարակական կազմակերպություններից մեկն է, որի խնդիրներն են սոցիալական օգնություն տրամադրել կյանքի դժվար իրավիճակներում հայտնված մարդկանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց, աշխատել դրական վերաբերմունքի ձևավորման, գործելակերպի, մշակույթի պահպանման և ընտանեկան արժեքների ամրապնդման, ընտանեկան բռնության կանխարգելման և առողջ ապրելակերպի խթանման գործում։

Այն իր շարքերում միավորում է ոչ անտարբեր մարդկանց, նրանց, ովքեր պատրաստ են ինքնուրույն օգտագործել իրենց ուժերը, օգտագործել իրենց կարողությունները՝ մարդկանց օգնելու, իրենց և այլ մարդկանց կյանքն ավելի հետաքրքիր, պայծառ, ավելի իմաստալից դարձնելու համար։

Քննադատություն

խմբագրել

Քննադատները նշում են, որ Lions Clubs International-ը, լինելով հզոր կազմակերպություն, որն ընդգրկում է աշխարհի երկրների մեծ մասը, ունի չափազանց անորոշ նպատակներ և խնդիրներ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Global Research Identifier Database — 2015.
  2. https://insights.lionsclubs.org
  3. «PR799 EN Fact Sheet» (PDF). 2013 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
  4. Timeline. Lions Clubs International

Արտաքին հղումներ

խմբագրել