Líncoln, ամերիկյան ավտոմոբիլային արտադրող, որը պատկանում է Ford Motor Company-ին։ 2011 թվականին ԱՄՆ-ում ստորաբաժանման վաճառքների ծավալը կազմել է 85 643 ավտոմեքենա (անկումը 2010 թվականի համեմատ՝ 0,22 %):

Lincoln Motor Company
Изображение логотипа
Տեսակավտոմեքենա արտադրող, ավտոարտադրող և հանրային ընկերություն
Հիմնադրված է1917
ՀիմնադիրHenry M. Leland?
ՎայրԴիրբորն, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերությունավտոմոբիլային արդյունաբերություն
ՍեփականատերՖորդ
Կայքlincoln.com(անգլ.)
 Lincoln Motor Company Վիքիպահեստում

Մակնիշի ավտոմեքենաները վաճառվում են ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում, Մերձավոր Արևելքի երկրներում։ 2014 թվականին Lincoln-ը սկսել է մեքենաների մատակարարումները չինական շուկա[1]։

Պատմություն խմբագրել

 
Lincoln MKS
 
Lincoln L-Series Sport Touring, 1929 թվական
 
Lincoln «KB»-ը Մոսկվայի ռետրո ավտոմեքենաների թանգարանում
 
Lincoln Navigator

Lincoln Motor Company-ն հիմնադրվել է 1917 թվականին Դեթրոյթում Հենրի Լիլանդի կողմից, որը նախկինում հիմնադրել էր Cadillac-ը՝ ավիացիոն շարժիչների արտադրության համար։ Ընկերությունը կոչվել է Աբրահամ Լինքոլնի՝ ԱՄՆ-ի 16-րդ նախագահի պատվին, որի օգտին Լիլանդը քվեարկել է իր համար առաջին ընտրություններում[2]։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Լիլանդը որոշեց կազմակերպել հեղինակավոր ավտոմեքենաների արտադրություն, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով ստիպված եղավ վաճառել ընկերությունը։1922 թվականին գնորդ է դարձել Հենրի Ֆորդը, որը Lincoln-ը դարձրել է Ford-ի բաժանմունքը։ Ապրանքանիշի առաջին մոդելը Lincoln L-Series-ն էր, որը թողարկվում էր 1920 թվականից։ Նա ուներ V-աձև 8-մխոց շարժիչ, նման էր Cadillac ավտոմեքենաներին և արժեր 5000 $։ 1932 թվականին սկսվեց Lincoln KB-ի թողարկումը՝ 12-մխոցանի շարժիչով։ 1936 թվականին Հաջորդ մոդելը Lincoln Zephyr-ն էր, որը նույնպես V12 շարժիչով էր։ Արտադրության առաջին տարում Lincoln ավտոմեքենաների վաճառքն ավելացել է 9 անգամ[3]։ Zephyr-ի բազայի վրա 1940 թվականին ստեղծվել է Lincoln Zephyr Continental երկարացված մոդելը, որը թողարկվել է մինչև 1948 թվականը (պատերազմի հետևանքով առաջացած ընդմիջումով), իսկ 1955 թվականին թողարկվել է նոր մոդել, որն այժմ կոչվում է պարզապես Lincoln Continental: Դրա արժեքը կազմում էր մոտ 10000$ և համադրելի էր Rolls Royce-ի արժեքի հետ։ Continental-ը մնում էր Ford Motor Company-ի առաջատարը մինչև 1981 թվականը, երբ սկսվեց Lincoln Town Car լիմուզինի արտադրությունը։

Ford Motor Company կոնցեռնի կազմի մեջ մտնելուց հետո մինչև 70-ական թվականների սկզբները Lincoln ավտոմեքենաները թողարկվում էին օրիգինալ հարթակներում, միաբանությունը վերաբերում էր միայն շարժիչներին։ Սակայն, խնայողությունը հանգեցրել է նրան, որ լինքոլնների բոլոր հարթակները սկսել են միասնականացվել խմբի մյուս մոդելների հետ։

 
Lincoln Continental 1963

1998-2002 թվականներին Lincoln-ը եղել է Premier Automotive Group-ի բաժանմունքի մի մասը, որից հետո այն դուրս է բերվել Ford-ի նոր մարքեթինգային ռազմավարությանը համապատասխան։

 
Lincoln Town Car 1988

Lincoln-ը առաջին ապրանքանիշերից մեկն էր, որը սկսեց 1998 թվականին Lincoln Navigator մոդելի հետ հեղինակավոր ամենագնացների թողարկումը։ Անկումից հետո 2000-ական թվականների սկզբին սկսվում է մոդելային շարքի ավելի ակտիվ թարմացում, 2004-2008 թվականներին պլանավորվում է շուկա հանել 5 նոր մոդել։ Արտադրության նախապատրաստման ժամկետը նվազեցնելու համար օգտագործվում է Ford Motor Company-ի մյուս բաժանմունքների կողմից մշակված հանգույցների և հարթակների միավորումը։

Նախագահական ավտոմեքենաներ խմբագրել

Lincoln-ը ԱՄՆ նախագահների համար լիմուզինների ստեղծման բազմամյա փորձ ունի։ Առաջին նման մեքենան ստեղծվել է 1939 թվականին Ֆրանկլին Ռուզվելտի համար նախատեսված Lincoln V12 convertible անունով, որը կոչվում է «Sunshine Special»։ Նա շարքերում էր մնացել մինչև 1950 թվականը, երբ նրան փոխարինեց Lincoln Cosmopolitan-ը, որը կոչվում էր «Bubble Top»։ Դրանցից օգտվել են նախագահներ Թրումենը, Էյզենհաուերը, Քենեդին և մեկ անգամ Ջոնսոնը։ 1961 թվականին Քենեդիի համար կառուցվել է Lincoln Continental convertible-ը, և հենց այդ ավտոմեքենայում է նա մահացու վիրավորվել 1963 թվականի նոյեմբերի 22-ին Դալլասում։ Lincoln 1989 թվականին մնում է ապրանքանիշի վերջին նախագահական մեքենան։ 1983, 1993, 2001 և 2004 թվականներին լիմուզինները Սպիտակ տանը մատակարարում էր Cadillac-ը։

Մոդելների շարք խմբագրել

Ներկայիս մոդելների շարք խմբագրել

  • Lincoln Navigator (1998)
  • Lincoln Nautilus (2017)
  • Lincoln Aviator (2019)
  • Lincoln Corsair (2019)

Թողարկվել է ոչ վաղ անցյալում խմբագրել

  • Lincoln Town Car (1981-2011)
  • Lincoln LS (2000-2006)
  • Lincoln Zephyr (2006)
  • Lincoln Mark LT (2006-2008)
  • Lincoln MKX (2007-2017)
  • Lincoln MKS (2009-2016)
  • Lincoln MKT (2010-2019)
  • Lincoln MKC (2014-2019)
  • Lincoln MKZ (2007-2020)
  • Lincoln Continental (2016-2020)

Պատմական խմբագրել

  • Lincoln L-Series (1920-1930)
  • Lincoln K-series (1931-1940)
  • Lincoln-Zephyr (1936-1940)
  • Lincoln-Zephyr Continental (1940)
  • Lincoln-Zephyr (1941-1942)
  • Lincoln Continental (1941-1948, 1961-1980, 1982-2002, 2016-2020)
  • Lincoln Custom (1941-1942)
  • Lincoln H-series (1946-1948)
  • Lincoln Cosmopolitan (1949-1954)
  • Lincoln Sport (1949-1951)
  • Lincoln Lido (1950-1951)
  • Lincoln Capri (1952-1959)
  • Lincoln Custom (1955)
  • Lincoln Mark Series (1956-1998)
  • Lincoln Premiere (1956-1960)
  • Lincoln Versailles (1977-1980)
  • Lincoln Blackwood (2002)

Կոնցեպտ մեքենա խմբագրել

  • Lincoln Continental 1950-X (1952)
  • Lincoln Anniversary (1953)
  • Lincoln Maharaja (1953)
  • Lincoln XL-500 (1953)
  • Lincoln Mardi Gras (1954)
  • Lincoln Premiere (1955)
  • Lincoln Futura (1955)
  • Lincoln Indianapolis (1955)
  • Lincoln Continental Town Sedan (1965, 1969)
  • Lincoln Coronation Coupe (1966)
  • Lincoln Coronation II (1967)
  • Lincoln Mark III Dual Cowl Phaeton (1970)
  • Lincoln Continental Concept 90 (1982)
  • Lincoln Continental Concept (1983)
  • Lincoln Quicksilver (1985-1986)
  • Lincoln Continental Next Generation Mark (1986-1987)
  • Lincoln Vignale (1987)
  • Lincoln Machete (1988)
  • Lincoln Marque X (1992)
  • Lincoln L2K (1995)
  • Lincoln Sentinel(1996)
  • Lincoln Special LS (1999)
  • Lincoln Mark 9 (2001) [1]
  • Lincoln Continental Concept (2002)
  • Lincoln Navicross (2003)
  • Lincoln MK9 concept (2004)
  • Lincoln Mark X concept (2004) [2]
  • Lincoln MKR concept (2007)
  • Lincoln C concept (2009)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Lincoln Officially Launches in China, Announces Retail Pricing for MKZ, MKC» (անգլերեն). Lincoln Media Center. 2014 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 17-ին.
  2. The Search Engine that Does at InfoWeb.net Արխիվացված 2013-01-02 archive.today(չաշխատող հղում)
  3. David Burgess-White, «Lincoln», in World of Automobiles, Volume 10, p.1196-7