Light My Fire-ը ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի երգն է։ Այս երգը ձայնագրվել է 1966 թվականի օգոստոս ամսին, և թողարկվել է 1967 թվականի հունվար ամսվա առաջին շաբաթվա ընթացքում խմբի առաջին ստուդիական ալբոմում[1]։ 1967 թվականի հունիսի մեկին լույս է տեսել երգի սինգլ տարբերակը և երեք շաբաթով գլխավորել է Ամերիկայի Billboard Hot 100-ի չարթերը, և մեկ շաբաթով էլ գլխավորել է Cash Box Top 100-ի չարթերը։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում վաճառվել է սինգլի ավելի քան 1,000,000 օրինակ[2], երգը նաև համարվում է խմբի ամենահաջողված երգը և Rolling Stone ամսագիրը այն ներառել է իր 500 լավագույն երգերի ցանկանում հատկացնելով երգին 35 հորիզոնականը[3]։

«Light My Fire»
The Doorsսինգլը
«The Doors» ալբոմից
«Բ» կողմThe Crystal Ship
ԹողարկվածԱպրիլ, 1967
ՖորմատCD, 7" վինիլ
ՁայնագրվածՕգոստոս 1966
ԺանրՌոք
ԵրգահանՋիմ Մորիսոն, Ջոն Դենսմոր, Ռոբի Կրիգեր և Ռեյ Մանզարեկ
Տևողություն7:05 (ալբոմային տարբերակ)
4:40 (ռադիոյի երկար տարբերակ)
2:52 (սինգլ տարբերակ)
9:51 (համերգային տարբերակ)
ԼեյբլElektra
ՊրոդյուսերՓոլ Ա. Ռոթշիլդ
The Doors-ի սինգլների ժամանակագրություն
«Break On Through (To the Other Side)»
(1967)
«Light My Fire»
(1967)
«People Are Strange»
(1967)

Պատմություն խմբագրել

Երգի բառերը և երաժշտությունը գրվել է խմբի կիթառահար Ռոբի Կրիգերի կողմից, սակայն Ջիմ Մորիսոնը ավելացրել է "Our love become a funeral pyre" տողը, որը բացակայում էր երգում։ Ռոբին նշել է իր տված հարցազրույցներից մեկում որ երբ Ջիմը գրեց այդ տողը նա ասաց նրան Ջիմ դու ամեն ինչ կապում ես մահվան հետ։ Այս խոսքերին Մորիսոնը պատասխանել է հետևյալ կերպ որտեղ կա կյանք, այնտեղ կա մահ։ Իսկ Ռոբին վերջում նշում է որ Ջիմը ճիշտ էր։ Ձայնագրումից ի վեր երգը կատարվել է խմբի համարյա բոլոր համերգների ժամանակ թե Ջիմի հետ և թե նրա մահվանից հետո։

Խմբի անդամ Ռեյ Մանզարեկը նշել է որ երգի սկզբում դաշնամուրային լսվող ինթրոն նա գրել է օգտագործելով Յոհան Սեբաստիան Բախի Երկորոդ և Երրորդ Մասի Գյուտերը[4]։ Չնայած երգը չափազանց երկար էր 7 րոպե և 5 վայրկյան, սակայն ռադիո ծրագրերը այն շատ էին ցանկանում ընդգրկել իրենց ծրագրերի մեջ այսպիսով երգը կրճատվեց և դարձավ 3 րոպե, համարյա ամբողջ ինստրումենտալ մասը հանվեց երգից որպեսզի այն օգտագործվի AM ռադիոյում։

Buick-ի պատահարը խմբագրել

Ջոն Դենսմորը պատմում է[5], որ 1968 թվականի հոկտեմբերին Buick գործընկերությունը ցանկանում էր երգը օգտագործել իրենց գովազդում ("Come on, Buick, light my fire"), և խմբի ադնամներին դրա համար տալիս էր 75,000 դոլլար։ Ջիմ Մորիսոնը այդ ժամանակ գտնվում էր Անգլիայում իսկ խմբի մյուս անդմաները Ամերիկայում, և այսպիսով խմբի 3 անդամները համաձայնեցին այս առաջարկին։ Սակայն ըստ խմբի 1965 թվականին կնքած պայմանագրի խմբի ամեն անդամ առանձին որոշումներ կայացնելու լիազորություններ ուներ։ Հետևաբար երբ Մորիսոնը վերադարձավ նա սպառնաց Բուիքին որ պարզապես մուրճով կջարդի նրա արտադրած Buick Opel մակնիշի ավտոմեքենան, որը պետք է ցուցադրվեր գովազդում[6]։

Անձնակազմ խմբագրել

  • Ջիմ Մորիսոն - վոկալ
  • Ռեյ Մանզարեկ - դաշնամուր
  • Ռոբի Կրիգեր - կիթառ
  • Ջոն Դենսմոր - հարվածային գործիքներ

Չարթեր խմբագրել

Չարթեր (1967) Ամենաբարձր հորիզոնական
Ավստրալիա Go-Set National Top 40[7] 16
Իռլանդիա[8] 1
Հոլանդիա[9] 27
Մեծ Բրիտանիա[10] 49 (1967), 7 (1991)[11]
Ամերիկա Billboard Hot 100[12] 1
Ամերիկա Cash Box Top 100[13] 1

Վաճառքներ խմբագրել

տարածք սերտիֆիկացում վաճառք/բեռնում
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ոսկե 1,000,000

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Light My Fire by The Doors». songfacts.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
  2. «GOLD & PLATINUM». riaa.com. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 29-ին. Note: User, put the data of the song.
  3. «The RS 500 Greatest Songs of All Time». RollingStone.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
  4. «Light My Fire». guitarworld.com. Վերցված է 2010 թ․ մարտի 31-ին.
  5. «հուլիսի 8, 2002». The Nation. Վերցված է 2014 թ․ մայիսի 10-ին.
  6. Harmon, Rod. «From the Editor: The Doors, the Buick, and the book». Portland Press Herald. Portland Press Herald. Վերցված է 2014 թ․ ապրիլի 24-ին.
  7. «27 September 1967 Singles». poparchives.com.au. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 29-ին.
  8. «Light My Fire». irishcharts.ie.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
  9. «The Doors - Light My Fire (song)». australian-charts.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
  10. «Light My Fire». chartstats.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
  11. David Roberts (May 2005). British Hit Singles and Albums 18 Ed. Gullane Children's Books. ISBN 978-1-904994-00-8.
  12. http://www.allmusic.com/song/light-my-fire-mt0002699162
  13. «CASH BOX Top 100 Singles». cashboxmagazine.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 28-ին.