Life is Strange (հայերեն՜ Կյանքը տարօրինակ է) , Dontnod Entertainment-ի նախագծած և Square Enix-ի հրապարակած բազմամասանոց գրաֆիկական, արկածային խաղ։ Այն առկա է Լինուքս, Մայքրոսոֆթ Վինդոուզ, Մաք ՕԷս Տասը, Playstation 3, Playstation 4, Xbox 360 և Xbox one պլատֆորմների համար։ Բաղկացած է 5 մասերից, որոնք պարբերաբար ի հայտ են եկել 2015 թվականի ընթացքում։

Life is Strange
Изображение логотипа
ՄշակողDon’t Nod
ՀրատարակիչSquare Enix և Feral Interactive
ԴիստրիբյուտորSteam, PlayStation Store[1], Humble Store[2], Microsoft Store, Google Play, App Store և GOG.com
Միջերեսի լեզուանգլերեն
ԿոմպոզիտորSyd Matters?
Սերիայի մասLife Is Strange?
ՀաջորդLife is Strange: Double Exposure?
ՎայրArcadia Bay?
Թողարկման թվականհունվարի 30, 2015
ՊլատֆորմներXbox One, PlayStation 4, Windows[3], Xbox 360, PlayStation 3, Լինուքս[3], մաքՕՍ[3], Անդրոիդ և iOS
ՇարժիչUnreal Engine 3
Ժանրgraphic adventure game?, LGBT-themed video game?, համակարգչային խաղ ԼԳԲՏ կերպարով, interactive film? և գիտաֆանտաստիկ համակարգչային խաղ
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ[3]
PEGIPEGI 16
USKUSK 12
ԿրիչDVD, թվային բաշխում և թվային ներբեռնում
Կառավարումcommand?, ստեղնաշար, մկնիկ, գեյմփադ և թաչսքրին
🌐square-enix-games.com/en_US/games/life-is-strange(անգլ.)
 Life Is Strange Վիքիպահեստում

Խաղի սյուժեի գլխավոր հերոսն է լուսանկարչություն սովորող ուսանող Մաքս Քոլֆիլդը, որը բացահայտում է, որ ժամանակը հետ տալու ունակություն ունի և այդ ընդունակության ամեն օգտագործումը թիթեռի էֆեկտի է հանգեցնում։ Երբ Մաքսը կանխատեսում է, որ փոթորիկ է մոտենում, նա որոշում է կանխել փոթորկի պատճառով իր քաղաքի կործանումը։ Պատմությունը կախված է խաղացողի գործողություններից․ նա կարող է այն ձևափոխել ժամանակի մեջ՝ հետ ճանապարհորդելու շնորհիվ։

Խաղի մշակումը սկսվել է 2013 թվականի ապրիլին։ Սկզբնապես ֆինանսական և ստեղծագործական պատճառներով որոշված էր, որ բաղկացած է լինելու մասերից։ Նախագծողները այցելել էին Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտք՝ խաղի շրջակայքը ստեղծելու համար հետազոտություններ անելու նպատակով։ Պատմությունը և հերոսների անձնական զարգացումը խաղի գլխավոր տարրերն են՝ ի տարբերություն ավելի ավանդական գրաֆիկական արկածային խաղերի, որոնք բաղկացած են հասարակ փազլներից։ Ձայնագրումները տեղի են ունեցել Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։

Թողարկումից հետո Life is Strange-ը ստացավ հիմնականում դրական արձագանքներ։ Այն արժանացավ BAFTA մրցանակին՝ խաղում լավագույն պատմություն կատեգորիայում, Peabody-Facebook Futures of Media և The Game Awards' Games for Impact մրցանակների։ Հաճախ կրկնվող քննադատումներ էին սլենգի օգտագործումը, ձայնի և բերանի շարժումների անհամապատասխանությունը որոշ մասերում և պատմության ոճային անհամապատասխանությունները։ 2017 թվականի մայիսի տվյալներով այն վաճառվել էր ավելի քան 3 միլիոն պատճենով։ Before the Storm նախապատմական խաղը, որը նախագծում է Deck Nine Games-ը, և Life is Strange պատմությունը շարունակող խաղը ներկա պահին նախագծվում են։

Խաղի ընթացքը

խմբագրել
 
Խաղացողները կարող են ժամանակը հետ տալ ընդմիջումներով

Life is Strange-ը արկածային խաղ է, որը խաղում են երրորդ դեմքով[4]։ Խաղի ամենակարևոր մասնիկը ժամանակը հետ տալու հնարավորությունն է, որ գլխավոր հերոսն ունի[5][6]։ Խաղացողը կարող է ուսումնասիրել և հաղորդակցվել իրերի հետ[4][7]։ Ժամանակը հետ տալուց հետո հերոսը կարողանում է պահել այն իրերը, որոնք ձեռք է բերել ժամանակը հետ տալուց առաջ[8]։

Խաղացողը կարող է ուսումնասիրել տարբեր վայրեր «Արքեյդիա Բեյ» հորինված վայրում և շփվել պատմության այլ հերոսների հետ[9][10][11][12]։ Խոսակցությունների ժամանակ ձեռք բերված տեղեկությունները կարող են օգտագործվել հետագայում, նույնիսկ, եթե այդ խոսակցությունը ջնջվի ժամանակը հետ տալու պատճառով[13]։ Որոշ դեպքերում խոսակցական ընտրությունները կարող են փոփոխել և ազդեցություն ունենալ պատմության վրա[5][14]։

Սյուժե

խմբագրել

Սյուժեի կարճ բնութագրում

խմբագրել

Մաքսը բացահայտում է, որ ունի ժամանակը հետ տալու ունակություն և օգտագործում է այն ամբողջ խաղի ընթացքում, որպեսզի բացահայտի, թե ինչ է պատահել իր մանկության ընկեր Քլոիի ընկերուհու՝ Ռեյչլի և իր դասարանցու՝ Քեյթի հետ. հետաքննության ժամանակ նա պարզում է զանազան այլ գաղտնիքներ։ Մաքսը նաև պարբերաբար տեսնում է տեսիլքներ փոթորկի մասին, որը կոչնչացնի իր քաղաքը՝ Արքեյդիա Բեյը, սակայն չգիտի, թե ինչպես այն կանգնեցնել։

Սյուժե

խմբագրել

Խաղը տեղի է ունենում հորինված Արքեյդիա Բեյ քաղաքում, որը գտնվում է Օրեգոն նահանգում։ Գլխավոր հերոսն է Մաքսին «Մաքս» Քոլֆիլդը (Հաննա Թել), որը սովորում է Բլեքուել ակադեմիայի տասներկուերորդ դասարանում։ Լուսանկարչության դասընթացի ժամանակ, որի ուսուցիչն է Մարկ Ջեֆերսոնը (Դերեք Ֆիլիպսը), Մաքսը տեսիլք է ունենում, որում ուժեղ տորնադոն ոչնչացնում է իր քաղաքի փարոսը։ Դասընթացից հետո զուգարանում նա ականատես է լինում իր դասարանցու՝ Նեյթն Փրեսքոթի (Նիք Շրայներ) պատահաբար մի աղջկա սպանելուն և բացահայտում է իր ժամանակը հետ տալու ունակությունը պատահաբար օգտագործելով այն, որպեսզի փրկի այդ աղջկան, որը հետագայում պարզվում է, որ Մաքսի մանկության ընկերն է՝ Քլոի Փրայսը (Էշլի Բըրչ)։ Շուտով Մաքսը որոշում է պատմել իր ունակության մասին Քլոիին։

Տեսիլքում մենք տեսնում ենք ապագայում կատարվելիք դեպք՝ փոթորկի քաղաքին մոտենալը[15]։

Հաջորդ օրը Մաքսը տեսնում է, թե ինչպես են ուսանող Քեյթ Մարշին (Դեյեն Հաթըն) նեղում մի տեսանյութի պատճառով, որտեղ երևում է, թե ինչպես է նա համբուրում տարբեր ուսանողների երեկույթի ժամանակ։ Ենթադրվում է, որ Քեյթն առանց իր համաձայնության կամ իմացության թմրադեղեր էր օգտագործել և Մաքսը կասկածում է, որ Նեյթնն էր մեղավորը։

Քլոիի գաղտնի թաքստոցում՝ աղբանոցում, Մաքսի ուժերը փորձարկելիս լարվածության պատճառով Մաքսի քթից արնահոսում է, և նա ուշաթափվում է։ Երբ նրանք արդեն վերադարձած են լինում Բլեքուել, տեսնում են, որ դպրոցի ամբողջ անձնակազմը բակում է։ Քեյթն, ընկնելով շենքի կտուրից, ինքնասպան է լինում, սակայն Մաքսը հետ է տալիս և փորձում է մտքափոխել Քեյթին։ Այս դեպքից հետո Մաքսը որոշում է պարզել, թե ինչ էր պատահել Քեյթի և Քլոիի անհետ կորած ընկերուհու՝ Ռեյչըլ Էմբըրսի հետ[16]։

Մաքսն ու Քլոին գիշերը ներխուժում են տնօրենի գրասենյակ, որպեսզի հետախուզեն և փորձեն որևէ նոր տեղեկություն գտնել։ Գրեթե Քլոիի խորթ հոր ու դպրոցի գլխավոր անվտանգության պարեկի՝ Դեյվիդ Մեդսընի (Դոն Մըքմենուս) կողմից բռնվելուց բայց փախչելուց հետո նրանք վերադառնում են Քլոիի տուն։ Մաքսը վերադառնում է իր հանրակացարան և ուսումնասիրում է իր և Քլոիի մանկության մի նկար, բայց այն հանկարծակիորեն տեղափոխում է իրեն այդ նկարի արվելու օրը։ Մաքսը փոխում է անցյալը և այդ օրը Քլոիի հայրը՝ Վիլյամը (Ջո Օքմըն) ավտովթարի պատճառով չի մահանում։ Այսպիսով ստեղծվում է մի նոր զուգահեռ իրականություն, որտեղ Վիլիամը կենդանի է, բայց Քլոին պարալիզացված է վզից ներքև ավտովթարի պատճառով[17]։ Մաքսը օգտագործում է նույն մանկության նկարը, որպեսզի հետ փոխի անցյալը և վերականգնի Քլոիի առողջությունը։

Մաքսն ու Քլոին գտնում են ազդեցիկ և հարուստ Փրեսքոթների ընտանիքին պատկանող լքված ախոռ։ Այնտեղ նրանք բացահայտում են թաքնված բունկեր, որտեղ կան Քեյթի և Ռեյչլի նկարներ, որտեղ նրանք կապկպված և հարբեցված են։ Նկարներից մեկում պատկերված է, թե ինչպես է Ռեյչըլը թաղվում Քլոիի թաքստոցում։ Այս նկարը տեսնելուն պես նրանք շտապում են աղբանոց, որտեղ ժամանելուց հետո նրանք փորում են և գտնում Ռեյչլի գերեզմանը։ Մաքսն ու Քլոին անմիջապես շտապում են վերադառնալ դպրոց, որպեսզի գտնեն Նեյթնին։ Մաքսը կարծում է, որ նրա հաջորդ թիրախն է ուսանող Վիկտորիա Չեյսը (Դենի Նայթս)։ Մաքսը ստանում է տեքստային հաղորդագրություն Նեյթնից, որում նա սպառնում է ոչնչացնել ապացույցը։ Այս պատճառով Մաքսն ու Քլոին շտապ վերադառնում են աղբանոց, որտեղ, ի զարմանս աղջիկների, Նեյթնի փոխարեն Ջեֆերսոնն է, որը ներարկիչով անզգայացնում է Մաքսին և սպանում է Քլոիին գլխին կրակելով[18]։

Մաքսն արթնանում է այն նույն բունկերում, որը նրանք գտել էին ավելի վաղ այդ օրը։ Պարզվում է, որ այդտեղ Ջեֆերսոնը երիտասարդ աղջիկների թմրանյութեր է ներարկում և լուսանկարում։ Մաքսը հաջողացնում է լուսանկարի շնորհիվ հետ գնալ ժամանակի մեջ և վերադառնում է Ջեֆերսոնի դասընթացի սկիզբը, որից հետո զգուշացնում է Դեյվիդին, և Ջեֆերսոնին ձերբակալում են։ Մաքսին հնարավորություն է տրվում այցելել Սան Ֆրանցիսկո, որտեղ պատկերասրահում կցուցադրվի իր լուսանկարներից մեկը։ Նա զանգահարում է Քլոիին միջոցառումի ժամանակ և պարզում է, որ իր բոլոր ջանքերից հետո փոթորիկը հասել է Արքեյդիա Բեյ։ Պատկերասրահում ցուցադրվող լուսանկարի շնորհիվ նա տեղափոխվում է այն օրը, որ այդ նկարը արվել էր, սակայն հայտնվում է ժամանակավոր զուգահեռ իրականություններում, որոնք դառնում են մի երազապատկեր մղձավանջ։ Այս իրականությունից ազատվելուց հետո Մաքսն ու Քլոին վերջապես վերադառնում են փարոսի մոտ և քննարկում են այն փաստը, որ Մաքսի և իր ունակությունները օգտագործելու պատճառով է փոթորիկը։ Ամեն ինչ կարող է վերականգվել միայն, եթե Մաքսը վերադառնա ամենասկիզբ և թույլ տա, որ Նեյթնը սպանի Քլոիին։ Մաքսի առջև դրվում է ընտրություն՝ զոհաբերել Քլոիի կյանքը, որպեսզի փրկվի Արքեյդիա Բեյը կամ զոհաբերել Արքեյդիա Բեյը, որպեսզի Քլոին ապրի[19]։

Նախագծում

խմբագրել

Life is Strange խաղը Dontnod Entertainment-ի երկրորդ գործն է, որի գլխավոր հերոսը իգական սեռի ներկայացուցիչ է։ Ինչպես իրենց Remember Me առաջին նախագծի ժամանակ, հրատարակիչները փորձել էին գլխավոր հերոսին դարձնել արական սեռի ներկայացուցիչ[20][21][22]։ Square Enix-ը միակ հրատարակիչն էր, որ հերոսի սեռը փոխելու նպատակ չուներ[23]։

Life is Strange խաղի նախագծումը սկսվել էր 2013 թվականի ապրիլին[24], և աշխատակազմը բաղկացած էր 15 հոգուց։ Սակայն այդ թիվը մեծացավ, երբ նրանք սկսեցին աշխատել Square Enix-ի հետ[25]։ Սկզբնապես խաղն անվանված էր What If, սակայն այն վերանվանվեց, որպեսզի տարբերվի նույնանուն ֆիլմից[26]։ Սկզբնապես այն պետք է լիներ մեկ ամբողջական խաղ, սակայն ֆինանսական, ստեղծագործական և մարքեթինգային պատճառներով խաղը բաժանվես մասերի և իր ընթացքը ձեռք բերեց իրեն բնորոշ դանդաղ զարգացող բնույթը[27][28]։ Նախագծողների թիմը այցելել էր Խաղաղ Օվկիանոսի հյուսիսարևմտյան հատվածը[14][29], լուսանկարել տարածաշրջանը, նայել տեղական թերթերն ու օգտագործել էր Google Street View ծրագիրը, որպեսզի համոզված լիներ, որ շրջապատը պատկերված է իրականին մոտ[30][31]։

Որոշվել էր, որ բյուջեի մեծամասնությունը պետք է ծախվսեր սյուժեն գրելու և հնչյունավորման դերասանների վրա[32]։ Պատմությունը սկզբնապես գրված էր ֆրանսերեն, հեղինակը Ժան-Լյուկ Կանոն էր[33][34]։ Հաննա Թելը 2014 թվականի հուլիսին դիմել էր Մաքսի դերի համար և ստացել էր դերը. Էշլի Բըրչը դիմել էր Մաքսի և Քլոիի դերերի համար և ստացել Քլոիի դերը։ Ձայնագրումները կատարվել են Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ [35][36] Ամբողջ երաժշտությունը ստեղծագործել է Syd Matters խմբի անդամ Ջոնաթան Մորալին[37]։ Սաունդթրեքը ոգեշնչված էր ժամանակակից ինդի ֆոլկ երաժշտությունից[38][39] և իրենից ներկայացնում է արդեն գոյություն ունեցող երգերի խառնուրդ[38]։ Այդ երգերի հեղինակներն են Հոզե Գոնզալեզը, Mogwai խումբը, Breton խումբը, Ամանդա Փալմերը, Բրայան Վիգլիոնին, Bright Eyes, Message to Bears, Local Natives, Syd Matters, Sparklehorse խմբերը, Անգուս և Ջուլիա Սթոուններ, alt-J, Mud Flow և Foals խմբերը[40][41]։

Թողարկում

խմբագրել

Square Enixն ու Dontnodը հայտարարել էին Life is Strange խաղի մասին 2014 թվականի օգոստոսի 11-ին։ Մասերը թողարկվեցին Steam-ի, Playstation 3-ի, Playstation 4-ի, Xbox One-ի համար 2015 թվականի հունվարի 30-ից հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում, բայց հասանելի էին միայն ներբեռնումով։ 2014 թվականի նոյեմբերին հրատարակիչը հետաքրքրված էր խաղի սկավառակային տարբերակները արտադրելով, բայց այդ ժամանակ նրանք դեռ ամբողջությամբ կենտրոնացած էին ներբեռնելի տարբերակների թողարկանը վրա։ Մեկ տարի անց հայտարարվեց, որ Հյուսիսային Ամերիկայում՝ 2016 թվականի հունվարի 19-ին, իսկ Եվրոպայում՝ 2016 թվականի հունվարի 22-ին սկավառակային տարբերակները կսկսեն վաճառվել PC, PS4 և Xbox One պլատֆորմների համար։ Սահմանափակ թողարկման մեջ ընդգրկված էին գիրք խաղի ստեղծելու ընթացքի ժամանակ ստեղծված տարբեր պատկերներով և մտքերով, որոնք չիրագործվեցին խաղի մեջ, սաունդքրեքը և ռեժիսորի մեկնաբանությունները։ 2016 թվականի մարտի 3ին թողարկվեց ճապոներեն տարբերակը Microsoft Windows, PlayStation 3 և PlayStation 4 պլատֆորմների համար։

Մաս Թողարկման ամսաթիվ
"Մաս 1։ Chrysalis" 2015 թվականի հունվարի 30
"Մաս 2։ Out of Time" 2015 թվականի մարտի 24[42]
"Մաս 3։ Chaos Theory" 2015 թվականի մայիսի 19[43]
"Մաս 4։ Dark Room" 2015 հուլիսի 28[44]
"Մաս 5։ Polarized" 2015 հոկտեմբերի 20

Մրցանակներ

խմբագրել
Ամսաթիվ Մրցանակ Կատեգորիա Թեկնածու Արդյունք
2015 Develop Industry Excellence awards[45] Պատմության օգտագործում Life Is Strange Հաղթել է
Golden Joystick awards[46] Լավագույն ինքնատիպ խաղ Երկրորդ հորիզոնական
Լավագույն պատմություն Երկրորդ հորիզոնական
Լավագույն աուդիո Երկրորդ հորիզոնական
Լավագույն պահ խաղի մեջ Քեյթին փրկելը Երրորդ հորիզոնական
Լավագույն դերասանական խաղ Էշլի Բըրչ (Քլոի) Հաղթել է
Տարվա խաղ Life Is Strange Երրորդ հորիզոնական
Global Game awards[47] Լավագույն արկած Life Is Strange – Մաս 1 Հաղթել է
Լավագույն պատմություն Երկրորդ հորիզոնական
Լավագույն ինքնատիպ խաղ Հաղթել է
Տարվա խաղ Երկրորդ հորիզոնական
The Game Awards[48] Լավագույն պատմություն Life Is Strange Առաջադրվել է
Լավագույն դերասանական խաղ Էշլի Բըրչ (Քլոի) Առաջադրվել է
Ամենաազդեցիկ խաղ Life Is Strange Հաղթել է
PlayStation Official Magazine[49] Լավագույն մասերից բաղկացած արկածը Հաղթել է
Լավագույն պահ խաղի մեջ Մաս 2-ի ավարտ Հաղթել է
Vice Canada-ի 2015 թվականի լավագույն 20 համակարգչային խաղերը[50] Լավագույն խաղ Life Is Strange Չորրորդ հորիզոնական
Vulture-ի 2015 թվականի լավագույն 10 համակարգչային խաղերը[51] Հաղթել է
Red Bull Games-ի 2015 թվականի լավագույն 10 համակարգչային խաղերը[52] Երկրորդ հորիզոնական
Polygon-ի 2015 թվականի լավագույն խաղը Games of the Year 2015[53] Տարվա խաղ Յոթերորդ հորիզոնական
Destructoid-ի 2015 թվականի լավագույնները[54][55] Լավագույն խաղ Xbox One-ի համար Առաջադրվել է
Eurogamer-ի 2015 թվականի լավագույն 10 խաղերը[56] Լավագույն խաղ Տասներորդ հորիզոնական
Ars Technica[57] Ութերորդ հորիզոնական
Giant Bomb[58] Լավագույն պահ Մաս 2-ի ավարտ Երկրորդ հորիզոնական
2016 New Statesman-ի 2015 թվականի լավագույն 10 խաղերը[59] Լավագույն խաղ Life Is Strange Հաղթել է
Hardcore Gamer-ի 2015 թվականի լավագույնները[60] Լավագույն արկածային խաղ Երկրորդ հորիզոնական
PlayStation Blog-ի 2015 թվականի լավագույնները[61][62] Լավագույն խաղ PS4-ի համար Առաջադրվել է
Լավագույն պատմություն Երկրորդ հորիզոնական
Լավագույն սաունդթրեք Երկրորդ հորիզոնական
Լավագույն թողարկում, որ առկա էր միայն ներբեռնումով Երկրորդ հորիզոնական
D.I.C.E. Awards[63][64] Լավագույն ձեռքբերում խաղի ուղղությունում Առաջադրվել է
Տարվա արկածային խաղ Առաջադրվել է
Գերազանց հերոս Մաքս Քոլֆիլֆ Առաջադրվել է
Game Developers Choice Awards[65] Հանդիասատեսի մրցանակն Life Is Strange Հաղթել է
SXSW Gaming Awards[66][67] Գերազանց պատմություն Առաջադրվել է
Ամենախոստումնալից նոր մտավոր սեփականություն Առաջադրվել է
Մեթյու Քրամփի մշակութային նորամուծություն մրցանակMatthew Crump Cultural Innovation Award Առաջադրվել է
National Academy of Video Game Trade Reviewers[68] Արվեստային ուղղություն, Ժամանակակից Առաջադրվել է
Հերոսների դիզայն Հաղթել է
Խաղ-կինոյի ուղղություն Առաջադրվել է
Խաղի դիզայն, նոր մշակութային սեփականություն Առաջադրվել է
Լավագույն երաժշտություն, նոր մշակութային սեփականություն Հաղթել է
Երգ Life Is Strange – "To All of You" Հաղթել է
Երգերի հավաքածու Life Is Strange Առաջադրվել է
Պատմությունը դրամայում Առաջադրվել է
Խաղ, ինքնատիպ արկած Առաջադրվել է
British Academy Games Awards[69] Լավագույն խաղ Առաջադրվել է
Խաղային նորամուծություն Առաջադրվել է
Ինքնատիպ սեփականությւոն Առաջադրվել է
Կատարող Էշլի Բըրչ Առաջադրվել է
Պատմություն Life Is Strange Հաղթել է
Peabody-Facebook Futures of Media Awards[70] Գերազանցություն և նորարարություն պատմության մեջ Հաղթել է
The Games for Change Awards[71][72] Տարվա խաղ Հաղթել է
Կարևորագույն ազդեցություն Հաղթել է
Լավագույն գեյմփլեյ Առաջադրվել է
Ամենանորարար Առաջադրվել է
Japan Game Awards[73] Խաղի դիզայներներ մրցանակ Հաղթել է
Apple's Best of 2016[74] Տարվա խաղ Հաղթել է
Steam Awards[75][76] «Չեմ լացում, ընդամենը աչքս ինչ-որ բան է մտել» Առաջադրվել է

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. PlayStation Store
  2. Humble Store
  3. 3,0 3,1 3,2 3,3 Steam — 2003.
  4. 4,0 4,1 Gaca, Christian (2014 թ․ օգոստոսի 22). «One of the oddest reveals of Gamescom also proved to be one of the most interesting. Here's what the Remember Me developers did next». Gamereactor. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
  5. 5,0 5,1 Purchese, Robert (2014 թ․ սեպտեմբերի 12). «Life is Strange: It takes time to be different». Eurogamer. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
  6. Campbell, Colin (2015 թ․ հունվարի 9). «It's time to pay attention to Life is Strange». Polygon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  7. Corriea, Alexa Ray (2015 թ․ մայիսի 20). «Life is Strange, Episode Three Review». GameSpot. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  8. Martin, Liam (2015 թ․ հունվարի 23). «Life Is Strange developer diary explores rewind feature». Digital Spy. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
  9. Paras, Peter (2015 թ․ մարտի 31). «Life is Strange: Episode 2 – Out of Time Review». Game Revolution. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  10. Dyer, Mitch (2015 թ․ մայիսի 19). «Life Is Strange – Episode 3 Review». IGN. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  11. Makedonski, Brett (2014 թ․ օգոստոսի 13). «Life is Strange is a world you'll want to lose yourself in». Destructoid. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
  12. Wong, Steven (2014 թ․ հոկտեմբերի 14). «Life is Strange impressions: Stranger by the minute». Shacknews. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  13. Futter, Mike (2015 թ․ հունվարի 23). «Life Is Strange Has Strict Time Travel Rules And A Unique Photography Aesthetic». Game Informer. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
  14. 14,0 14,1 Sarkar, Samit (2014 թ․ հոկտեմբերի 10). «Do your choices matter if you can just rewind time and redo them?». Polygon. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
  15. Կաղապար:Cite video game
  16. Կաղապար:Cite video game
  17. Կաղապար:Cite video game
  18. Կաղապար:Cite video game
  19. Կաղապար:Cite video game
  20. Makuch, Eddie (2013 թ․ մարտի 19). «Publishers said 'You can't have a female character,' says Remember Me dev». GameSpot. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
  21. Maiberg, Emanuel (2015 թ․ հունվարի 10). «"Other Publishers Told Us to Make It a Male Lead Character," Life is Strange Dev Says». GameSpot. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  22. LeBoeuf, Sarah (2015 թ․ հունվարի 11). «Publishers Wanted Life is Strange Devs to Make Leads Male». The Escapist. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  23. Rougeau, Mike (2015 թ․ հունվարի 11). «Publishers Wanted To Change Life Is Strange's Protagonists Into Men». Kotaku. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  24. Kulasingham, Gajan (2015 թ․ հունվարի 9). «Life is Strange – Developer Diary: A New Beginning». GameSpot. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  25. «Edouard Caplain on the Art Behind Life Is Strange». Momenta. 2016 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 18-ին.
  26. Makuch, Eddie (2015 թ․ մարտի 6). «Square Enix's Life is Strange Considered 100 Different Names». GameSpot. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  27. Bailey, Kat (2015 թ․ հունվարի 31). «Life is Strange's "Triforce" of Influences». USgamer. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
  28. Calvin, Alex (2016 թ․ մարտի 15). «Life is good: Dontnod on the success of Life is Strange and what comes next». MCV. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
  29. «Life Is Strange Gameplay Preview Interview». GamerHub. 2014 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
  30. Serrano, Zulai (2015 թ․ մարտի 23). «'Life is Strange Episode 2' Dev Talks To Us About What's Next For Max In Arcadia Bay [EXCLUSIVE]». iDigitalTimes. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
  31. Nunneley, Stephany (2015 թ․ հունվարի 29). «Final Life is Strange developer diary focuses on music, voice actors». VG247. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  32. Phillips, Tom (2015 թ․ մարտի 18). «Life is Strange dev talks lip-syncing, release schedule and publisher demands». Eurogamer. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  33. McFerran, Damien (2015 թ․ օգոստոսի 28). «Be kind, rewind: The making of Life Is Strange». Red Bull Games. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.
  34. Phillips, Tom (2016 թ․ ապրիլի 18). «Life is Strange team talk fan theories, that season finale and more». Eurogamer. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 20-ին.
  35. Riaz, Adnan (2015 թ․ սեպտեմբերի 12). «Hannah Telle: Involvement in Life Is Strange is the 'Greatest Honor'». Hardcore Gamer. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  36. Jayne, Jeremy (2015 թ․ հունիսի 18). «Life Is Strange: Episodic Heartstrings – Kinda Funny at E3 2015». GameSpot. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  37. Nunneley, Stephany (2015 թ․ հունվարի 29). «Life is Strange launch trailer and final dev diary released». VG247. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  38. 38,0 38,1 Taveras, Joel (2014 թ․ հոկտեմբերի 9). «Life Is Strange Creative Director Jean-Maxime Moris Talks Atmosphere, Choices, and Female Leads». DualShockers. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
  39. Hillier, Brenna (2015 թ․ հունվարի 13). «Life is Strange: "this is definitely a game for the Telltale and Heavy Rain fans"». VG247. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 20-ին.
  40. Corriea, Alexa Ray (2015 թ․ մարտի 7). «These Are the Songs in Life is Strange». GameSpot. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  41. Riaz, Adnan (2015 թ․ նոյեմբերի 23). «Life Is Strange Limited Edition Coming to North America for PC». Hardcore Gamer. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  42. Phillips, Tom (2015 թ․ մարտի 14). «Life is Strange: Episode 2 release date revealed». Eurogamer. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 14-ին.
  43. Karmali, Luke (2015 թ․ մայիսի 13). «Life is Strange: Episode 3 – Chaos Theory Gets a Release Date». IGN. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
  44. Arif, Shabana (2015 թ․ հուլիսի 23). «Life is Strange episode 4 release date announced as sales hit one million copies». VG247. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
  45. Batchelor, James (2015 թ․ հուլիսի 15). «Develop Awards 2015: The winners revealed». Develop. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.
  46. «Golden Joystick Awards 2015». Twitch.tv. 2015 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  47. «Life is Strange – Episode 1». Game Debate. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
  48. Nunneley, Stephany (2015 թ․ դեկտեմբերի 4). «The Game Awards 2015 – Game of the Year goes to The Witcher 3». VG247. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
  49. «Life Is Strange on Twitter». Twitter. 2015 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  50. Diver, Mike (2015 թ․ դեկտեմբերի 4). «The Best 20 Video Games of 2015». Vice Canada. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
  51. Rivera, Joshua (2015 թ․ դեկտեմբերի 10). «The 10 Best Video Games of 2015». Vulture. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
  52. «The best games of 2015: Your top 10». Red Bull Games. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.
  53. Frank, Allegra. «Polygon's 2015 Games of the Year #7: Life is Strange». Polygon. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  54. Makedonski, Brett (2015 թ․ դեկտեմբերի 10). «Nominees for Destructoid's Best Xbox One Game of 2015». Destructoid. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
  55. Makedonski, Brett (2015 թ․ դեկտեմբերի 23). «Destructoid's award for Best Xbox Game of 2015 goes to...». Destructoid. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
  56. Phillips, Tom (2015 թ․ դեկտեմբերի 23). «Games of 2015 no. 10: Life is Strange». Eurogamer. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
  57. Orland, Kyle (2015 թ․ դեկտեմբերի 27). «The best video games of 2015, as picked by the Ars editors». Ars Technica. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  58. «Giant Bomb's 2015 Game of the Year Awards: Day Three Text Recap». Giant Bomb. 2015 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
  59. Ahmed, Emad (2015 թ․ դեկտեմբերի 31). «The top ten best videogames of 2015». New Statesman. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  60. «Best of 2015 – Day Four: Adventure, Platformer, DLC/Expansion, Mobile». Hardcore Gamer. 2016 թ․ հունվարի 4. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  61. Massongill, Justin (2015 թ․ դեկտեմբերի 18). «Vote Now: PS.Blog Game of the Year 2015 Awards». PlayStation Blog. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 19-ին.
  62. Massongill, Justin (2016 թ․ հունվարի 12). «Winners: PlayStation.Blog 2015 Game of the Year Awards». PlayStation Blog. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  63. Pereira, Chris (2016 թ․ փետրվարի 18). «The 2016 DICE Award Winners [UPDATED]». GameSpot. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 19-ին.
  64. «19th Annual D.I.C.E. Awards Finalists» (PDF). Academy of Interactive Arts & Sciences. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  65. «Witcher 3 wins Game of the Year at 16th annual Game Developers Choice Awards». GDC. 2016 թ․ մարտի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.
  66. «SXSW Gaming Awards». South by Southwest. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին.
  67. Aviles, Estevan (2016 թ․ մարտի 19). «2016 SXSW Gaming Awards Winners Announced!». South by Southwest. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 20-ին.
  68. «2015 Winners». National Academy of Video Game Trade Reviewers. 2016 թ․ մարտի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
  69. Loveridge, Sam (2016 թ․ ապրիլի 7). «Fallout 4 is named Best Game at the BAFTA Games Awards 2016». Digital Spy. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
  70. «Peabody Awards and Facebook Launch New Futures of Media Award». Peabody Awards. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.
  71. Wawro, Alex (2016 թ․ հունիսի 24). «Life Is Strange leads this year's Games For Change award winners». Gamasutra. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  72. Kerr, Chris (2016 թ․ հունիսի 2). «Life is Strange leads Games for Change Awards noms». Gamasutra. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  73. «Game Designers Award 2016» (PDF). CESA. 2016 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.
  74. Ratnam, Rajitha (2016 թ․ դեկտեմբերի 8). «Life Is Strange™ wins Game of the Year in Apple's Best of 2016». Develop. NewBay Media. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  75. Saed, Sherif (2016 թ․ դեկտեմբերի 20). «Every game nominated for the Steam Awards». VG247. Videogaming247 Ltd. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
  76. Sykes, Tom (2017 թ․ հունվարի 1). «Valve announces winners of first ever Steam Awards». PC Gamer. Future plc. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 2-ին.