Let There Be Rock, Ավստրալիական AC/DC ռոք խմբի 4-րդ ստուդիոն ալբոմն է։ Ձայնասկավառակի ավստրալիական տարբերակը թողարկվել է 1977 թվականին «Albert Productions» լեյբլում, իսկ համաշխարհային տարբերակը՝ 1977 թվականի հունիսին «Atlantic records» լեյբլում։ Համաշխարհային տարբերակը տարբերվում է ավստրալիականից միայն մեկ երգով՝ «Crabsody in Blue»-ը փոխարինված է «Problem Child» երգով (Այն նախկինում ներառված էր «Dirty Deeds Done Dirt Cheap» ալբոմում 2009 թվականին)։

Ալբոմի մասին խմբագրել

«Let Tere Be Rock»-ը խմբի վերջին ձայնագրությունն է, որում մասնակցում է բաս-կիթառահար Մարկ Էվանսը (ավելի ուշ նրան կոչել են Քլիֆ Ուիլյամս

1977 թվականի ապրիլին խումբը ձայնագրեց «Dog Eat Dog» երգի կենդանի կատարումով տարբերակը ավստրալիական «Հետհաշվարկ» հեռուստահաղորդման ժամանակ, իսկ նույն տարվա հուլիսին նկարահանվեց ալբոմի համանուն երգի հիման վրա։

1980 թվականին խումբը թողարկեց «AC/DC: Let There Be Rock» տեսահոլովակը, որը պարունակում էր 1979 թվականի դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած համերգը և խմբի մասնակիցների հետ հարցազրույց։ «Let There Be Rock: The Movie» համերգի ձայնային տարբերակը թողարկվել է 1997 թվականին՝ որպես «Ձայնասկավառակ 2» և «Ձայնասկավառակ 3»՝ «Bonfire» հավաքածուի համար։

Ձայնասկավառակը ԱՄՆ-ի հիթ-շքերթներում բարձրացել է 154-րդ, իսկ Մեծ Բրիտանիայի՝ 17-րդ հորիզոնականը։ ԱՄՆ-ում ալբոմը հասավ վաճառքի ամենաբարձր ցուցանիշին և RIAA-ից նրան շնորհվեց երկակի պլատինե կարգավիճակ 1997 թվականին։

Երգացանկ խմբագրել

Ավստրալիական տարբերակ խմբագրել

# Անվանում Տևողություն
1. «Go Down» (5:20) 5:33
2. «Dog Eat Dog»   3:35
3. «Let There Be Rock»   6:07
4. «Bad Boy Boogie»   4:28
5. «Overdose»   6:09
6. «Crabsody in Blue»   4:45
7. «Hell Ain't a Bad Place to Be»   4:15
8. «Whole Lotta Rosie»   5:22

Համաշխարհային տարբերակ խմբագրել

# Անվանում Տևողություն
1. «Go Down» (5:18) 5:31
2. «Dog Eat Dog»   3:34
3. «Let There Be Rock»   6:06
4. «Bad Boy Boogie»   4:27
5. «Problem Child» (Сокр.) 5:24
6. «Overdose»   6:09
7. «Hell Ain't a Bad Place to Be» (4:21 для грампластинок) 4:14
8. «Whole Lotta Rosie»   5:24

Ձայնագրման մասնակիցներ խմբագրել

Հորիզոնականներ հիթ-շքերթներում խմբագրել

Տարի Ընկերություն Հորիզոնական
1977   Australian Kent Music Report Albums Chart 19
1977   Billboard 200[1] 154
1977   UK Albums Chart 17
1977   Sverigetopplistan[2]
29
1977   MegaCharts[2]
10
1977   New Zealand Albums Chart[2] 42

Երգեր խմբագրել

Տարի Երգ Ընկերություն Հորիզոնական
1980 «Whole Lotta Rosie»[3]   UK Singles Chart
32

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Billboard (չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 Australian Albums Chart
  3. RIAA (չաշխատող հղում)

(ռուս.)