Fatals Picards-ը ֆրանսիական խումբ է՝ ստեղծված 1998 թվականին։ Խումբը հումորը համադրում է տարբեր երաժշտական ժանրերի հետ, սկսած ֆրանսիական շանսոնից մինչև փանք։ Նրանք Ֆրանսիան ներկայացրել են "Եվրատեսիլ 2007 մրցույթում "L'Amourà la française"  երգով՝ գրավելով 22-րդ հորիզոնականը։

Les Fatals Picards
Shooting Fatals.jpg
Հիմնական տվյալներ
Ժանրերշանսոն
Մասնագիտությունգրող
Գործունեություն1998
ԼեյբլWarner Bros. Records
Կայքfatalspicards.com
Les Fatals Picards Վիքիպահեստում

Պատմություն/ԿենսագրությունԽմբագրել

Խմբի ծագումը թվագրվում է 1996 թվականին  Ivan Callot-ի նախաձեռնությամբ։ 

Հետագայում, Իվան հանդիպում է Լaurent Honel-ին, Regis Rodriguez-ին, Gilles Di Giovanii-ին եւ Eric Charpentier-ին, որոնք թողարկում են Navet Maria սկավառակը (սեպտեմբեր 2000), որը նրանց առաջին ձայնագրությունն էր։ Այնուամենայնիվ, խմբում նրանցիից միայն Laurent Honel-ն է մնում Ivan Callot-ի հետ միասին։ 2002 թվականի սեպտեմբերին Նրանց է միանում Jean-Marc Sauvagnargues-ը որպես թմբկահար, և ինչից հետո ձայնագրվում է Droit de véto ալբոմը։ Այս ալբոմի որոշ երգեր խումբն առ այսօր կատարում է (Schizophrène, Goldorak est mort)։

2003-ի մարտին Olivier Delafosse-ը (Oldelaf) որպես կիթառահար միանում է խմբին Picardia Independenza սկավառակը ձայնագրելու համար։

2004 թվականի դեկտեմբերին Paul Léger-ն է միանում խմբին՝ դառնալով նրանց վոկալիստը Ivan Callot-ի հետ միասին։ Այնուհետև Jonathan Bénisty-ը դառնում է խմբի բասիստը։

Yves Giraud-ը խմբին է միանում որպես բասիստ ձայնագրելու համար Pamplemousse mécanique ալբոմը, որը թողարկվել է 2007 թվականի փետրվարի 19-ին։

2007 թվականին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում, մասնակցելով Եվրատեսիլ մրցույթին, խումբը գրավում է 22-րդ հորիզոնականը։.

2007 թվականի սեպտեմբերին խմբի հիմնադիր Ivan Callot-ը հայտարարում է, որ դուրս է գալու խմբից՝ հյուրախաղերից հետո և դեկտեմբերի 9-ին, սկսում է իր սոլո կարիերան[2].

2008 թվականի մարտի 17-ին Les Fatals Picards-ը թողարկում է առաջին live ալբոմը՝ Public։ 

2009 թվականի մարտին, Les Fatals Picards-ը թողարկել է իր հինգերորդ ստուդիական ալբոմը՝ Le Sens de la gravité։

2011 թվականի մարտի 14-ին թողարկվում է նրանց ստուդիական 6-րդ ստուդիական ալբոմը՝ Coming out։

2012 թվականի ապրիլի 16-ին խումբը թողարկում է իր նոր կրկնակի live ալբոմը՝ « Fatals s/Scène »: Jean-Marc Sauvagnargues-ը հայտարարում է, որ խմբի յոթերորդ ալբոմի թողարկումը նախատեսված ապրիլ 2013 թվականին.[3].

Նոր՝ 7-րդ ալբոմը Septième ciel-ը թողարկվում է 2013 թվականի հոկտեմբերի 14-ին։ Խումբը 2015 թվականին թողարկում է ևս մեկ live ալբոմ՝ 14․11․14։ Իսկ 2016 թվականի գարնանը դրամահավաք է հայտարարում՝ նոր ալբոմ ձայնագրելու և նոր հոլովակ նկարահանելու համար։

2016 թվականի հոկտեմբերի 14-ին Les Fatals Picards-ը թողարկում է նոր ալբոմ՝ Fatals Picards Country Club:

ԱնդամներըԽմբագրել

 
Yves Giraud

ԱնդամներըԽմբագրել

  • Paul Léger - վոկալ (2004 թվականից)
  • Laurent Honel - կիթառ, բեք-վոկալ (2000 թվականից)
  • Yves Giraud -բաս (2005 թվականից)
  • Jean-Marc Sauvagnargues - հարվածայիններ, վոկալ, բեք-վոկալ (2002 թվականից)

Նախկին անդամներԽմբագրել

  • Ivan Callot - վոկալ, կիթառ (1997-2007)
  • Thierry Manière - վոկալ (1997-1999)
  • Bertrand Le Roy - վոկալ (1997-1999)
  • Regis Ռոդրիգեսը - վոկալ (2000-2001)
  • Eric Charpentier - բաս-կիթառ (2000-2001)
  • Gilles Di Giovanni - հարվածայիններ (2000-2001)
  • Oldelaf - կիթառ (2003-2004)
  • Jonathan Bénisty - բաս-կիթառ (2004-2005)

ԱյլԽմբագրել

ՆշումներԽմբագրել

Կաղապար:Références

  1. «France 3 La Serbie remporte l'Eurovision»։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-11-ին։ Վերցված է 2016-12-18 
  2. « Ivan annonce qu'il quitte le groupe »(չաշխատող հղում)
  3. Les Fatals Picards en interview sur Tendance Ouest - Tendance Ouest.