Lamborghini Huracán (թափքի կոդը՝ LB724), իտալական Lamborghini կազմակերպության արտադրության սպորտային ավտոմեքենա, որը փոխարինել է Lamborghini Gallardo-ին։ Առաջին անգամ ցուցադրվել է 2014 թվականի մարտին Ժնևյան ցուցասրահում։

Lamborghini Huracán
2015 Lamborghini Huracan LP610-4 (19884965832).jpg
Ընդհանուր տվյալներ
Տեսակավտոմեքենայի մոդել և automobile model series?
ԱրտադրողԼամբորգինի
ՆախորդLamborghini Gallardo?
ԴասՍպորտային ավտոմեքենա
Անիվային բազա2620 Միլիմետր
Կայքlamborghini.com/en-en/models/huracan(անգլ.), lamborghini.com/de-en/modelle/huracan(գերմ.), lamborghini.com/fr-en/modèles/huracan(ֆր.) և lamborghini.com/it-en/modelli/huracan(իտալ.)
Commons-logo.svg Lamborghini Huracán Վիքիպահեստում

Անվան պատմությունԽմբագրել

Huracán կոչել են հին մայաների քամու աստծուն։ Այդ անունն էր կրում նաև 19-րդ դարի վերջին ցլամարտերում հանդես եկող մարտական ցուլը[1]։ Ինչպես Pagani Huayra-ի դեպքում (Huayra-ն ևս քամու աստվածություն էր Հարավային Ամերիկայում), Huracán-ն արտասանվում է առանց առաջին տառի (այսինքն՝ Ուռական

Մեքենայի ամբողջական պաշտոնական անվանումն է՝ Lamborghini Huracan LP 610-4։ Վերջին չորս թիվը սովորաբար մատնանշում է հզորությունը ձիաուժերով և քաշակների թիվը։

Տեխնիկական բնութագիրԽմբագրել

 
Տեսք հետևից

Lamborghini Huracán LP 610-4 մեքենան ունի 5,2 լիտրանոց 10-գլանային բենզինային մթնոլորտային շարժիչ՝ 610 ձիաուժ հզորությամբ (449 կՎտ) 8,250 պտույտի և 560 Նմ ոլորող մոմենտ ստեղծելու դեպքում՝ 6,500 պտույտի դեպքում[2]։ Մոդելի չոր քաշը 1,422 կգ է, իսկ հզորության զանգվածի հարաբերակցությունը՝ 2.33 կգ/ձիաուժ։ Նախկին Graziano փոխանցման տուփի տեղը հիմա զբաղեցնում է յոթաստիճանոց LDF փոխանցման տուփը՝ երկու կցորդով։ Մինչև 100 կմ/ժ արագացումը տեղի է ունենում 3,2 վայրկյանում։

Առավելագույն արագությունը 325 կմ/ժ է։

LP 580-2Խմբագրել

2015 թվականին Լոս Անջելեսի ցուցասրահում ներկայացվել է նոր մոդել՝ Huracán LP 580-2։ Նրա հիմնական տարբերությունը հետին քաշակի ավելացումն էր։ Նաև ոչ մեծ արտաքին փոփոխությունների են ենթարկվել նրա դիմային բախարգելը և դիֆուզորը։ Շարժիչի հզորությունը 610 ձիաուժից մտածված իջեցվել է 580 ձիաուժի։ Մեքենայի զանգվածը նվազել է 33 կիլոգրամով՝ 1422 կգ-ից հասնելով 1389 կգ-ի[3]։

ՏեխնոլոգիաներԽմբագրել

Lamborghini Huracán-ն աշխարհում առաջին սերիական ավտոմեքենան է, որը օգտագործում է իներցիալ նավարկության համակարգ (LPI — Lamborghini Piattaforma Inerziale)։ Հիրոսկոպիկ սենսորների և աքսելերոմետրի օգտագործումը թույլ է տալիս իրականացնել ավելի ճշգրիտ չափումներ ավտոմեքենայի շարժման համար, դրանով իսկ զգալիորեն ավելանում է նրա կառավարելիության որակը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Lamborghini Huracan: суперкар с вытравленной душой» (ռուսերեն)։ km.ru։ 2013-12-25։ Վերցված է 2014-01-01 
  2. «Lamborghini Huracan в мельчайших деталях» (ռուսերեն)։ topgearrussia.ru։ 2013-12-26։ Վերցված է 2014-01-01 
  3. «Lamborghini Huracan RWD - фото, цена, характеристики Уракан LP 580-2»։ www.allcarz.ru։ Վերցված է 2017-08-08 

Արտաքին հղումներԽմբագրել