La petite mort (ֆրանսերեն արտասանությունը՝ : [la pətit mɔʁ], փոքրիկ մահ), արտահայտություն, որը նշանակում է «գիտակցականության ժամանակավոր կորուստ կամ մթագնում», իսկ մեր օրերում մասնավորապես վերաբերում է «օրգազմի զգայությանը՝ մահվան նմանությամբ»[1]։

Առավել լայն կիրառությամբ՝ այն կարող է ցույց տալ այն հոգևոր թեթևացումը, որ գալիս է օրգազմի հետ, ինչպես նաև մելանխոլիայի կամ տրանսցենդենտության կարճատև շրջանին, որը գալիս է որպես կյանքի ուժի սպառման արդյունք։ Գրաքննադատ Ռոլանդ Բարթսը նկարագրում է la petite mort-ը որպես գրականություն կարդալու գլխավոր մոտիվ՝ զգացողություն, որ յուրաքանչյուրը պիտի ունենա բարձրարժեք գրականություն կարդալիս։

La petite mort արտահայտությունը ոչ միշտ է վերաբերում սեռական փորձառությանը։ Այն կարող է նաև օգտագործվել, երբ մի անցանկալի բան է տեղի ունեցել անձի հետ, որը նրա վրա այնքան մեծ ազդեցություն է գործել, որ «նրա ներսում մի բան մահացել է»։ Այս մեկնաբանության հայտնի գրական օրինակ է Թոմաս Հարդիի «Տեսսը Դէրբերվիլների տոհմից» ստեղծագործությունում, երբ հեղինակը նկարագրում է Տեսսի հոգևոր ապրումները՝ իրեն բռնաբարողին տեսնելիս։

Նա զգաց la petite mort այս անսպասելիորեն սարսափազդու տեղեկությունից՝ իր ետևում թողնելով միայնակ տղամարդուն։

La petite mort արտահայտությունը կարող է նկարագրել ինչպես նորմալ հետ-օրգազմի վիճակը, այնպես էլ բժշկական կատեգորիաներ, ինչպիսիք են սեռական գլխացավերը, Դհաթի սինդրոմը, պոստ-կոիտալ դիսֆորիան կամ հետօրգազմիկ հիվանդության սինդրոմը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "petite mort". Oxford English Dictionary (Third ed.). Oxford University Press. 2005. Retrieved 21 August 2015.