LAR-160 (ՀԿՌԿ)

համազարկային կրակի ռեակտիվ կայանք (ՀԿՌԿ)


LAR-160 - իսրայելական արտադրության համազարկային կրակի ռեակտիվ կայանք։

LAR-160
LAR-160 համազարկային կրակի ռեակտիվ կայանք
Տեսակ համազարկային կրակի ռեակտիվ կայանք
Կարգ ՀԿՌԿ
Փորձարկման սկիզբ 1983 թ․
Արտադրող Իսրայել Իսրայել
Արտադրման տարիներ 1983 թ․ ի վեր
Քաշ 1․6 - 1․8 տոննա
Մարտագլխիկ 570 կգ, խիստ պայթուցիկ, բեկորաֆուգասային և թափանցող
Մեքենայի Քաշ 19․2 տոննա
Մեքենայի Երկարություն 4․88 մ
Մեքենայի Բարձրություն 2․5 մ
Մեքենայի Լայնություն 2․51 մ
Հրթիռների քանակ 36
Հրթիռների երկարություն 5 մ
Հրթիռների տրամագիծ 160 մմ
Կրակի Հեռահարություն 7-8 կմ
Կրակի Տևողություն 18 վրկ

Պատմություն խմբագրել

Նախագծվել է իսրայելական Israel Military Industries LTD (TAAS) ընկերության կողմից 1970-ական թթ․։ Սկսել է օգտագործվել Իսրայելի զինված ուժերում 1983 թ․։

Համակարգն ակտիվ օգտագործվել է 2008 թ․ Ռուս-վրացական պատերազմում՝ Վրաստանի բանակի կողմից Ռուսաստանի և Հարավային Օսեթիայի զինված ուժերի դեմ։ Այս համակարգերն արդյունավետ են եղել Օսեթիայի ստատիկ թիրախները և ռուսական խոշոր տրանսպորտային միջոցները ոչնչացնելու համար, դրանց միջոցով ոչնչացվել են ռուսական բեռնատար ավտոմեքենաներ և կասեցվել է զրահատեխնիկայի առաջխաղացումը[1]։

Ռումինիան օգտագործում է LAROM կոչվող սեփական տարբերակը, իսկ Արգենտինան՝ TAM VCLC տարբերակը։

2020 թ․ հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի զինված ուժերն օգտագործել են LAR-160 համակարգը՝ թիրախավորելով Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչությանը[2][3][4]։

Կառուցվածք խմբագրել

 

Մեկնարկային կայանքը հարմարեցված է М-548 ամերիկյան թրթուրային փոխադրիչի վրա, բայց ունի մոդուլային կառուցվածք, որը թույլ է տալիս մոնտաժել այն տարբեր տեսակի անիվների վրա։ Փաթեթում ներառված մեկնարկային կայանքը կարող է կազմել 18, 26, 36 և 50 հրթիռ։ Փաթեթները լիցքավորվում են ռեակտիվ արկերով և հերմետիկ փակվում են գործարանային պայմաններում։ Պահպանման ժամկետը մինչև 15 տարի է։

Համաձայն Halo Trust կազմակերպության զեկույցի՝ Ադրբեջանն օգտագործել է LAR-160 կայանքը 2016 թ․ Քառօրյա պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության հայաբնակ բնակավայրերը M095 տեսակի կասետային ռումբերով ռմբակոծելու նպատակով[5][6]։

Տակտիկ-տեխնիկական բնութագիր խմբագրել

Տրամաչափ 160 մմ
Հրթիռների քանակ 36 հատ
Արկի ծավալը 100 կգ
Կրակի նվազագույն հեռավորություն 7-8 կմ
Կրակի առավելագույն հեռավորություն 45 կմ
Մեկնարկային կայանքի ծավալը մարտական դիրքում 19․2 տոննա
Մեկնարկային կայանքի չափսերն ընթացքի ժամանակ 4․88 × 2․51 × 2․5 մ
Համազարկի շարունակականություն 18 վրկ
Լիցքավորման ժամանակ 10 րոպե
Մարտական հաշվարկ 5-6 մարդ
Սկսել է կիրառվել 1983 թ․

Սպառազինություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Tanks of August» (PDF). Cast.ru. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  2. PHOTOS: Azerbaijani forces fire cluster rockets from LAR-160 systems at civilian population
  3. Armenia MOD representative: Azerbaijan is using LAR-160 artillery rocket cluster munitions (PHOTOS)
  4. Azerbaijan Using Banned Munitions Against Civilian Targets
  5. "HALO begins emergency clearance in Karabakh Արխիվացված 2016-06-10 Wayback Machine." The HALO Trust. April 19, 2016.
  6. HALO NagornoKarabakh." Twitter. April 16, 2016.
  7. The Military Balance 2016.p. 416
  8. The Military Balance 2016.p. 334
  9. The Military Balance 2016.p. 463
  10. The Military Balance 2016.p. 387