Karma Police, երգ անգլիական ալտերնատիվ ռոք խումբ Ռադիոհեդի կողմից իրենց՝ 1997 թվականին ձայնագրված երրորդ «OK Computer» ալբոմից։ Երգի վերնագիրը և բառերը վերաբերում են հինդու տեսությանը՝ հայտնի որպես կարմա։

«Karma Police»
Ռադիոհեդի երգը «OK Computer» ալբոմից
Թողարկված1997 թվականի օգոստոսի 25
ՖորմատCD, 7", 12"
Ձայնագրված1996 թվականի վերջ
Ժանրալտերնատիվ ռոք, արտ ռոք և ինդի ռոք
Լեզուանգլերեն
Տևողություն4:24
ԼեյբլParlophone
ՀեղինակԹոմ Յորք
ՊրոդյուսերՆիգել Գոդռիչ, Ռադիոհեդ
OK Computer ալբոմի երգացանկ
Paranoid Android
(1997)
«Karma Police»
(1997)
Lucky
(1997)

«Karma Police»-ը թողարկվել է որպես «OK Computer» ալբոմի երկրորդ երգ և ունեցել է մեծ հաջողություն՝ գտնվելով Մեծ Բրիտանիայի երգերի չարտի 8-րդ և ԱՄՆ-ի ժամանակակից ռոք երգերի 14-րդ հորիզոնականում։ Քննադատների կարծիքը երգի վերաբերյալ նույնպես բարենպաստ էր։

2008 թվականին երգը հայտնվել է Radiohead: «The Best Of» հավաքածուում։

Ձայնագրություն խմբագրել

«Karma Police»-ը, ինչպես մնացած երգերը, որ ներառված էին «OK Computer»-ում, առաջին անգամ կատարվել է 1996 թվականին կենդանի տարբերակով Ալանիս Մորիսսետտեի աջակցությամբ[1]։ Karma Police-ի կենդանի տարբերակը՝ կատարված Rhodes դաշնամուրով, ներառվել է Ռադիոհեդի «Meeting People Is Easy» վավերագրականում։

Կառուցվածքը և բառերը խմբագրել

Karma Police-ը գրված է 4/4 չափի մեջ և կատարվում է ստանդարտ ձայնով։ Երգի առաջին կեսը գրված է E մինոր գամմայում։ Երկրորդ կեսը գրված է B մինորում։ Երգում հիմնական գործիքները ակուստիկ կիթառը ու դաշնամուրն են, իսկ երգի զարգացումը հիշեցնում է Բիթլզ խմբի «Sexy Sadie» երգը[2]։

Երգի կառուցվածքը ոչ ավանդական է, քանի որ ոչինչ չի հիշեցնում տիպիկ կրկներգը։ Փոխարենը երգը առաջընթաց է ապրում դանդաղից դեպի միջին տեմպ։

Ռադիոհեդ խմբի անդամները ասում էին միմյանց, որ նրանք կկոչեին երգը «the karma police», եթե ինչ-որ վատ բան անեին։ Այդ կատակը ներառված է երգի բառերի և վերնագրի մեջ։ Թոմ Յորքը բացատրում է, որ երգը սթրեսսի մասին է։

  Մարդկանց ստիպել նայել նույն կերպով ես չեմ կարող անել այլևս։
- Թոմ Յորք
 

Յորքը և Ջոնի Գրինվուրդը նշել են հարցազրույցներում, որ երգը ուներ հումորային թեքում։ Երգը ներառում է «նա նման է անձայն ռադիոյի, նա բզզում է սառնարանի» տողերը, որ վերաբերում են ավերիչ, մետաֆորիկալ ձայնի, որ Յորքը կոչում է «սառնարանի բզզոց»։ Յորքը նշել է, որ այդ գաղափարը գործածվել է «OK Computer» ալբոմում։ «Karma Police»-ը կիսում է կապիտալիզմի անբավարարության թեմաները[3]։

Թողարկում և ընդունում խմբագրել

Karma Police-ը թողարկվել է որպես OK Computer ալբոմի երկրորդ երգ 1997 թվականի օգոստոսի 25-ին։ Երգը թողարկվել է երկու տարբերակով։ Այն զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայի երգերի չարթերում։ 2010 տվականի մարտի վերջին, երբ արդեն անցել էր 15 տարի երգի թողարկումից հետո, երգը զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը դանիական երգերի չարթերում։

Տեսահոլովակ խմբագրել

Երգի տեսահոլովակը նկարահանվել է Ջոնաթան Գլեյզերի կողմից, ով նաև պատասխանատու էր Ռադիոհեդի «Street Spirit» տեսահոլովակի համար։ Տեսահոլովակը լույս է տեսել 1997 թվականի օգոստոսին և ցուցադրել է Ռադիոհեդի երգիչ Թոմ Յորքին, նաև հունգարացի դերասան Լայոս Կովացին։ Գլեյզերը 1997 թվականին հաղթել է MTV-ի տարվա լավագույն ռեժիսոր անվանակարգում այս տեսահոլովակի համար։ Սակայն Գլեյզերը նշել է իր հարցազրույցում, որ տեսահոլովակը ձախողված փորձ է համարում։ Ըստ MTV.com-ի՝ Գլեյզերը որոշել է կոտրել «Karma Police»-ի տեսահոլովակի գաղափարը Մերլին Մենսոնից առաջ, ով չէր հավանել տեսահոլովակը։

Տեսահոլովակը սկսվում է տեսախցիկով, չերևացող վարորդով, ով հետ է նայում դատարկ նստարանին։ Այնուհետև վարորդը շրջվում է գլխավոր տեսախցիկին և սկսում վարել։ Առաջին 35 վայրկյանների ընթացքում ոչինչ չի ցուցադրվում՝ բացի ճանապարհից։

Կազմ խմբագրել

  • Թոմ Յորք՝ վոկալ, ակոստիկ կիթառ
  • Ջոնի Գրիվուդ՝ կիթառ, դաշնամուր, մելլոտրոն
  • Կոլին Գրինվուդ՝ բաս կիթառ
  • Էդ Օ՛Բրայան՝ կիթառ, հարցածային գործիքներ, բեք վոկալ, ձայնային էֆֆեկտներ
  • Ֆիլ Սելվեյ՝ հարվածային գործիքներ

Չարթեր խմբագրել

Չարթ (1997-2013) Հորիզոնական
  Բելգիա, Ֆլենդերս 9
  Բելգիա, Վալոնիա 35
  Դանիա 15
  Ֆինլանդիա, Suomen virallinen lista 15
  Ֆրանսիա SNEP 153
  Իռլանդիա 15
  Նիդերլանդներ 50
  Նոր Զելանդիա 32
  Միացյալ Թագավորություն 8
  ԱՄՆ, Բիլլբորդ 14

Երգացանկ խմբագրել

Բոլոր երգերի հեղինակն է Թոմ Յորքը, Ջոնի Գրինվուդը, Էդ Օ՛Բրայանը, Քոլին Գրինվուդը և Ֆիլ Սելվեյ. 

CD1 (CDODATAS03)
# Անվանում Տևողություն
1. «Karma Police»   4:23
2. «Meeting in the Aisle»   3:08
3. «Lull»   2:28

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Rolling Stone ամսագիր». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
  2. [1] Karma Police-ի պատմությունը
  3. Footman 2007, էջ 144–147

Արտաքին հղումներ խմբագրել