Կառլսպլաց (մետրոյի կայարան)

(Վերահղված է Karlsplatz Stadtbahn Stationից)

Կառլսպլաց (գերմ.՝ Karlsplatz Stadtbahn Station), Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի մետրոյի կայարաններից մեկը, որը նախկինում եղել է երկաթուղային կայարան՝ Wiener_Stadtbahn: Կառսպլացի վերգետնյա շինությունները ճարտարապետական Jugendstil ոճի հանրահայտ նմուշօրինակներ են և ընդգրկված են Vienna Secession կոչվող հուշարձանախմբի մեջ, քանզի պարունակում են Jugendstil ոճային շարժման բազմաթիվ ուշագրավ տարրեր։ Դրանք նախագծվել են Վիեննայի տրանսպորտային հանձնաժողովի խորհրդական Օտտո Վագների[2] ու Յոզեֆ Մարիա Օլբրիխի կողմից և, ի տարբերություն համանման այլ կայարանների, պատրաստված են պողպատե հսկա շրջանակներից և մարմարե արտաքին սյուներից[3]։ Կայարանային շենքերի այդ կառուցվածքում Օտտո Վագները հասել է իր գլխավոր նպատակին՝ արարելով ճարտարապետական երկու արդիական առանցք մի քաղաքում, որը դարձել էր իր ժամանակների ամենանորաձև քաղաքներից մեկը (ի դեպ, կայարանային այդ շենքերը շարունակում են պահպանել նորաձև քաղաքի ամենանորաձև ճարտարապետական հուշարձանների իրենց համարումն ու համբավը)։

Կառլսպլաց
Տեսակմետրոյի կայարան, underground station? և terminus?
Երկիր Ավստրիա[1]
ՎարչատարածքՆերքին Քաղաք[1]
Անվանված էKarlsplatz?
Քարտեզ
Քարտեզ

Ճարտարապետության քննադատ և բանաստեղծ Ֆրիդրիխ Ախլայտները այսպես է մեկնաբանել Stadtbahn-ի շինությունները. "...Կայարանային այդ երկու կառույցներում Վագները հասել է իր դիալեկտիկայի բարձրակետին՝ պլանավորելով Stadtbahn-ը գործնականի և բանաստեղծականի միջև, կառուցվածքայինի և զարդարունության միջև, այնպես, որ դրանց մեջ խստագույն ռացիոնալիզմը մրցակցում է զարդարունության վերին աստիճանի հետ":

Կայարանը բացվել է 1899 թվականին, որպես Akademiestraße: 1981 թվականին, երբ Stadtbahn երկաթուղին վերափոխվեց մետրոյի գծի, նախատեսված էր կայարանի հին շենքը վերացնել, սակայն հասարակության բողոքի հզոր ձայնը արգելեց գնալու այդ քայլին։ Երկու շինությունները քանդվեցին և մետրոյի շինարարության ավարտից հետո, նորացված՝ վերակառուցվեցին իրենց նախկին տեղից երկու մետր վերևում։ Կառույցներից մեկը ներկայումս ծառայում է որպես Վիեննայի թանգարանի ցուցադրանքի տարածք՝ ետնամասում ունենալով ելք դեպի մետրոյի կայարան, իսկ մյուս շենքը վերածվել է վիեննական սրճարանի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. Mary Ann Sullivan. «Subway Pavilion, Karlsplatz».
  3. Vienna Museum Guide. Pichler Verlag. 2000. ISBN 3-85058-177-2.

Արտաքին հղումներ խմբագրել