Kakegurui (ճապ.՝ 賭ケグルイ), Հոմուրա Կավամոտոյի մանգան։ Սկսել է հրապարակվել 2014 թվականից Gangan Joker ամսագրում։ 2017 թվականին հրապարակված է եղել 7 հատոր։ Մանգայի մոտիվներով ստեղծվել է անիմե MAPPA ստուդիայում, որի պրեմիերան կայացել է 2017 թվականի հուլիսի 1-ին։ Ռեժիսորը եղել է Յուիտիրո Հայասին, սցենարիստը՝ Յասուկո Կոբայասին, իսկ կոմպոզիտորը՝ Իսիկավա Տոմոհիսան[2]։

Kakegurui
'
Ժանրհեռուստադրամա
Երկիր Ճապոնիա[1]
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}»

Մանգա խմբագրել

Կավամոտոն և Հաոմորան մանգան թողարկել են 2014 թվականին Square Enix Gangan Joker ամսագրում։ Anime Expo-ում Yen Press-ը հայտարարել է մանգայի լիցենզիայի մասին[3]։

Մանգայի սփին-օֆֆի անվանումն է Kakegurui -Twin-, որը պատմում է Մերի Սաոտոմեի կյանքի մասին, այն թողարկվում է 2015 թվականից Gangan Joker-ում։ Սփին-օֆֆի նկարազարդմամբ զբաղվում Է Քեյ Սայքին։

Հրատարակման ամսաթիվ ISBN
1 2014 հոկտեմբերի 22 ISBN 978-4757544499

Անիմե խմբագրել

MAPPA ստուդիայում ստեղծված անիմե սերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի հուլիսի 1-ին Տոկիոյի MX, MBS և այլ ալիքներում։ Յուիտիրո Հայասին ղեկավարում էր նկարահանումները, Յասուկո Կոբայասին պատասխանատու էր սցենարի համար, Իսկ Մանաբու Ակիտան զբաղվում էր կերպարների դիզայնով։ Երաժշտությամբ զբաղվել է TECHNOBOYS PULCRAFT GREEN-FUND խումբը։ Անիմեն նաև հեռարձակվում է Նեթֆլիքս հոսքային ծառայությունում։

Քննադատություն խմբագրել

Մանգայի հետազոտության մեջ Anime News Network պորտալի քննադատ Ռեբեկա Սիլվերմանը Kakegurui-ն բնութագրել է որպես բավականին հեշտ պատմություն, լավ առեղծվածային տարրերով, որոնց թիվն աճում է պատմության ընթացքում։ Գրախոսը նաև Յումեկոյին անվանել է «հետաքրքիր կերպար», բայց դժգոհել է մանգակայի կողմից շատ հստակ ներկայացված էչի ֆանսերվիսի տարրերից, մասնավորապես, նրա պատկերացմամբ, Յումեկոյի կիսաշրջազգեստը պատկերվել է զգալիորեն ավելի կարճ, քան նրա համադասարանցիներինը, ինչպես նաև կանացի կերպարներից ոչ մեկը չի կրել կրծկալ հագուստի տակ[4]։ Յումեկոյի հետաքրքիր առեղծվածային բնույթը նաև նմանեցրել են Մեթյու Ալեքսանդրի The Fandom Post-ի համար[5]։

Անիմեն ստացել է գրախոսների դրական արձագանքները։ Anime News Network-ից Թերոն Մարտինն առանձնացրել է աշխատանքի երաժշտական ուղեկցությունն ու անիմացիայի ընդհանուր որակը, սակայն քննադատել է մի շարք ձգձգված դրամատիկ դրվագներ[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. AniList — 2013.
  2. «Kakegurui Manga Gets 4-Panel Comedy Spinoff Series». Anime News Network. 2017 թ․ հունվարի 15. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  3. «Yen Press Licenses My Youth Romantic Comedy Is Wrong As I Expected, How to Raise a Boring Girlfriend, Baccano!, More». Anime News Network. 2015 թ․ հուլիսի 5. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  4. Rebecca Silverman (2017 թ․ հուլիսի 16). «Review: Kakegurui GN1» (անգլերեն). Anime News Network.
  5. Matthew Alexander (2017 թ․ օգոստոսի 6). «Kakegurui Vol. #01 Manga Review» (անգլերեն). The Fandom Post.
  6. Theron Martin (2018 թ․ փետրվարի 5). «Review: Kakegurui Episodes 1-12 streaming» (անգլերեն). Anime News Network.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Kakegurui» հոդվածին։