JetBrains
JetBrains, միջազգային ընկերությունը, որը մշակում է գործիքներ Java, Kotlin, C#, F#, C++, Ruby, Python, PHP, JavaScript լեզուներով աշխատելու համար, ինչպես նաև մշակում է միջավայրեր թմային աշխատանքի համար[3]։
JetBrains | |
---|---|
Տեսակ | ծրագրային ապահովման ընկերություն |
Հիմնադրված է | հունվարի 2, 2000[1] |
Վայր | Պրահա, Չեխիա[1] |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | ծրագրային ապահովման ընկերություն և զարգացման ինտեգրված միջավայր |
Ընդհանուր ակտիվներ | ▲10,1 մլրդ Kč (դեկտեմբերի 31, 2021)[2] |
Հասույթ | ▲10,4 մլրդ Kč (2021)[2] |
Աշխատողների թիվ | ▲103 մարդ (2021)[2] |
Սեփականատեր | JetBrains N.V.? |
Կայք | jetbrains.com(անգլ.) |
![]() |
Պատմություն Խմբագրել
JetBrains-ը հիմնադրվել է 2000 թվականին[4]։ Գլխավոր գրասենյակը տեղակայված է Պրահայում։ Հիմնադիրներն են՝ Սերգեյ Դիմիտրովը, Եվգենիի Բալյեվը և Վալենտին Կիպհակովը[5]։
2019 թվականի տվյալներով ընկերությունը մասնաճյուղեր ունի՝ Պրահայում, Սանկտ Պետերգուրգում, Ամստերդամում, Բոսթոնում, Մոսկվայում, Մյունխենում և Նովոսիբիրսկում[6]։
JetBrains-ի ապրանքների ամենահայտնին՝ IntelliJ IDEA-ն է։
2009 թվականին JetBrains-ը բացեց IntelliJ-ի ներքին կոդը, որը վրա էլ հիմնված է IntelliJ IDEA-ն, և թողարկեց ծրագրի անվճար տարբերակը՝ IntelliJ IDEA Community Edition[7]։
2010 թվականին ընկերությունը սկսեց մշակել Kotlin ծրագրավորման լեզուն[8]։
2018 թվականին ընկերությունը ուներ ավելի քան 5 մլն օգտատեր, որոնց շարքում են՝ Google, Salesforce, Twitter, Citibank, HP, Airbnb։
2018 թվականին JetBrains-ը առաջին անգամ դարձավ ծրագրավորման միջազգային օլիմպիադայի ACM ICPC, հովանավորը[9]։
Google I/O 2019-ի ընթացքում պարզ դարձավ, որ Kotlin լեզուն դարձել է Android ծրագրավորման առաջնային լեզուն[10][11]։
Ապրանքներ Խմբագրել
IDE Խմբագրել
- 2001 թվական IntelliJ IDEA — IDE Java-ի համար
- 2008 թվական RubyMine — IDE Ruby և Ruby on Rails-ի համար
- 2010 թվական PyCharm — IDE Python-ի համար
- 2010 թվական PhpStorm — IDE PHP-ի համար
- 2010 թվական WebStorm — IDE վեբ ծրագրավորման համար
- 2011 թվական AppCode — IDE Objective-C-ի համար
- 2014 թվական CLion — IDE C/C++ի համար
- 2015 թվական DataGrip
- 2015 թվական GoLand[12] — IDE Go-ի համար։
- 2017 թվական Rider — IDE .NET-ի համար։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Commercial Register
- ↑ 2,0 2,1 2,2 JetBrains Výroční zpráva za období 1.1.2021 – 31.12.2021 společnosti JetBrains s.r.o. — 2022.
- ↑ Виктория Чарочкина (2018-05-11)։ «Россияне создали IT-компанию JetBrains c выручкой $150 млн. Слышали о ней?»։ Секрет фирмы (ռուսերեն)։ secretmag.ru։ Վերցված է 2018-11-21
- ↑ Профиль на сайте Хабрахабр
- ↑ Дмитрий Филонов, Павел Седаков (2015-03-13)։ «Код победителей: как программисты из России получили мировое признание»։ Forbes (ռուսերեն)։ forbes.ru։ Վերցված է 2015-03-14
- ↑ Фёдор Туров (2018-08-15)։ ««Нужно больше умных людей. Не только для нас, а вообще»»։ Континент-Сибирь Онлайн (ռուսերեն)։ ksonline.ru։ Վերցված է 2018-12-13
- ↑ IntelliJ IDEA 9 Java IDE Released
- ↑ Елена Краузова (2017-06-08)։ «Андрей Бреслав, JetBrains: «Прямой монетизации языков программирования, скорее всего, уже не будет»»։ Forbes (ռուսերեն)։ forbes.ru։ Վերցված է 2018-11-29
- ↑ Екатерина Кинякина։ «Команда МГУ впервые стала чемпионом мира по программированию»։ Forbes (ռուսերեն)։ forbes.ru։ Վերցված է 2018-12-13
- ↑ Евгений Делюкин (2019-05-07)։ «Google объявила Kotlin приоритетным языком программирования для разработки Android-приложений»։ vc.ru (ռուսերեն)։ vc.ru։ Վերցված է 2019-05-20
- ↑ Екатерина Кинякина (2019-05-24)։ «Google по-русски: почему компания перевела Android на язык от российских разработчиков»։ Forbes (ռուսերեն)։ forbes.ru։ Վերցված է 2019-05-27
- ↑ «GoLand: Capable and Ergonomic Go IDE by JetBrains»։ JetBrains։ Վերցված է 2017-11-21