Բացել գլխավոր ցանկը

Հասմիկ թփային

բույսերի տեսակ
(Վերահղված է Jasminum fruticansից)
Հասմիկ թփային
JASMINUM FRUTICANS - AGUDA - IB-194 (Gessamí groc).JPG
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծաղկավոր բույսեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Lamiáles
Ընտանիք Ձիթենազգիներ
Տեսակ Հասմիկ թփային
Լատիներեն անվանում
Jasminum fruticans
Lineus

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում


NCBI 310424


Հասմիկ թփային (լատ.՝ Jasminum fruticans), ձիթենազգիների ընտանիքից եկած թուփ է, ունի 1-1,5 մ բարձրություն։ Մշտադալար, կիսամշտադալար կամ տերևաթափ թուփ է՝ նուրբ, աղեղնաձև թեքվող կամ ուղղահայաց ճյուղերով։ Տերևները դասավորված են պարուրաձև, բարդ եռամասնյա։ Աճում է ամենուրեք՝ խառն անտառներում, անտառի ստորին եզրերից մինչև վերին սահմանները։ Պահանջկոտ է աճման պայմանների նկատմամբ։ Դիմանում է մինչև—20 աստիճան սառնամանիքներին, լուսասեր է, շոգադիմացկուն, ջերմասեր, պահանջկոտ է հողի նկատմամբ։ Բավականին երաշտադիմցկուն է, սակայն Արարատյան դաշտի պայմաններում առատ ոռոգում է պահանջում։ Բազմանում է սերմերով, կտրոններով, անդալիսով և արմատային մացառներով։ Պիտանի է Հայկական ՍՍՀ–ի միայն ցածրադիր գոտում մշակելու համար։ Պարունակում է ալկոլոիդներ, դաբաղանյութեր։ Ուժեղ արտահայտված մանրէասպան հատկություն ունի[1]։։

Բովանդակություն

ՆկարագիրԽմբագրել

Ընձյուղները ունեն կանաչ գույն, մերկ և անկյունավոր են։ Տերևները էլիպսաձև են, 0,6-2 սմ երկարությունը։ Ծաղիկները աճում են կողմնային ճյուղերին՝ հավաված 2-5ական խմբերով։ Հատապտուղը գնդաձև է 0,3-0,8մմ, ունեն սև գույն։

ՏարածումըԽմբագրել

Տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Միջերկրական ծովի ափամերձ շրջաններում։ Մեր մոտ հանդիպում են Զանգեզուրում։

ՊարունակությունԽմբագրել

Հասմիկի ծաղիկները պարունակում են ալկալոիդներ և եթերային յուղեր, իսկ կեղևն ու տերևները՝ դաբաղանյութեր, դառը և տտիպ նյութեր։ Նրանք ինչպես և տերևները օժտված են մանրաէասպան հատկությամբ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Լ․Վ Հարությունյան, Քո շրջապատի թփերը, Սովետական գրող հրատարակչություն, Երևան 1984