Ֆիզիկայի միջազգային օլիմպիադա

(Վերահղված է International Physics Olympiadից)

Ֆիզիկայի միջազգային օլիմպիադա (ՖՄՕ) (անգլերեն՝ International Physics Olympiad (IPhO)), ֆիզիկայի ամենամյա մրցություն է՝ միջնակարգ դպրոցի աշակերտների համար, որը Գիտական միջազգային օլիմպիադաներից մեկն է։ Առաջին ՖՄՕ-ն եղել է Վարշավայում (Լեհաստան1967 թվականին։

Ամեն ազգային պատվիրակություն բաղկացած է առավելագույնը հինգ աշակերտներից և երկու ղեկավարից։ Ղեկավարները պետք է վարժ տիրապետեն անգլերեն լեզվին և ֆիզիկայի առարկային։ Ղեկավարներին կարող են նաև ուղեկցել ցանկացած թվով դիտորդներ։ Աշակերտները հանձնում են անհատական աշխատանքներ՝ տեսական և գործնական։ Ըստ արդյունքների՝ աշակերտները պարգևատրվում են ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներով կամ գովասանագրերով։

Տեսական փուլը տևում է 5 ժամ, բաղկացած է երեք առաջադրանքներից։ Առաջադրանքները սովորաբար բաղկացած են մի քանի ենթահարցերից։ Փորձնական մասը կարող է բաղկացած լինել մեկ կամ երկու փուլից, որոնցից յուրաքանչյուրին տրվում է հինգը ժամ։

Պատմություն խմբագրել

Առաջին ՖՄՕ-ից մի քանի ամիս առաջ հրավերներ ուղարկվեցին բոլոր Միջին Եվրոպական երկրներին։ Հրավերներն ընդունվեցին Բուլղարիայի, Չեխոսլովակիայի, Հունգարիայի և Ռումինիայի կողմից (կազմակերպող Լեհաստանի հետ միասին՝ հինգ երկիր)։ Յուրաքանցյուր երկրի թիմ բաղկացած էր միջնակարգ դպրոցի երեք աշակերտներից և մեկ ղեկավարից։ Մրցությունը կազմակերպված էր Լեհաստանի Ֆիզիկայի օլիմպիադայի վերջնական փուլի նման՝ մեկ օր տրամադրված էր տեսական խնդիրներին, և մեկ օր էլ՝ փորձի համար։ Միակ տարբերությունն այն էր, որ մասնակիցները ստիպված էին սպասել իրենց աշխատանքների արդյունքներն իմանալու համար։ Սպասելու ժամանակ կազմակերպիչները երկու օդանավով էքսկուրսիա կազմակերպեցին դեպի՝ Կռակ և Գդանսկ քաղաքները։ Առաջին ՖՄՕ-ի շրջանակներում աշակերտները պետք է լուծեին չորս տեսական և մեկ փորձարարական խնդիր։

Երկրորդ օլիմպիադան կազմակերպվեց պրոֆեսոր Ռեժո Քունֆալվուի կողմից՝ Բուդապեշտում (Հունգարիա1968 թվականին։ Ութ երկրներ մասնակցեցին այս օլիմպիադային՝ Գերմանական Դեմոկրատական Հանրապետությունը, Խորհրդային Միությունը և Հարավսլավիան միացան մասնակից երկրներին։ Կրկին յուրաքանցյուր երկիր ներկայացվում էր միջնակարգ դպրոցի երեք աշակերտների և մեկ ղեկավարի կողմից։ Երկրորդ ՖՄՕ-ից որոշ ժամանակ առաջ օրենքների և ուսումնական ծրագրի մի նախնական պլան պատրաստվեց։ Այս պլանը հետագայում պաշտոնապես ընդունեցին Միջազգային Խորհուրդը, որը բաղկացած էր մասնակից թիմերի ղեկավարներից։ Սա կատարվեց երկրորդ ՖՄՕ-ից մի քանի ամիս հետո Չեխոսլովակիայի Բռնո քաղաքում կատարված հատուկ ժողովում։

Երրորդ ՖՄՕ-ն կազմակերպվեց պրոֆեսոր Ռոստիսլավ Կոստիալի կողմից՝ Բռնոյում (Չեխոսլովակիա1969 թվականին։ Այդ ժամանակ յուրաքանչյուր թիմ բաղկացած էր հինգ աշակերտներից և երկու ղեկավարներից։ Բռնոյի մրցույթը կազմակերպվեց ըստ ընդունված պաշտոնական օրենքի։

Հաջորդ օլիմպիադան անցկացվեց Մոսկվայում (Խորհրդային Միություն) 1970 թվականին։ Ամեն երկիր ներկայացվում էր վեց աշակերտներով և երկու ղեկավարներով։ Օլիմպիադայի ժամանակ որոշ փոքր փոփոխություններ արվեցին օրենքի մեջ։

Հինգերորդ ՖՄՕ-ից սկսած, որն անցկացվեց Սոֆիայում (Բուլղարիա) 1971 թվականին, ամեն խումբ պետք է բաղկացած լիեր հինգ աշակերտներից և երկու ղեկավարներից։ 1978 և 1980 թվականներին ՖՄՕ-ն չի կազմակերպվել, արևմտյան երկրների ավելացման պատճառով։ Առաջին արևմտյան երկիրը, որ մասնակցել է, եղել է Ֆրանսիան[1]։ Սկզբում, սակավաթիվ մասնակից արևմտյան երկրները հրաժարվեցին, որ ՖՄՕ-ն տարին մեջ անցկացվի արևմտյան և արևելյան խմբի երկրներում։ Այդ պատճառով էլ արևելյան խմբի երկրները հրաժարվեցին 1978 և 1980 թվականների օլիմպիադաները կազմակերպելուց։ 1982 թվականից տարեկան օլիմպիադները շարունակվեցին, քանի որ բավականին արևմտյան երկրներ կային բեռը կիսելու համար։

Այժմ ապագա ՖՄՕ-ի անցկացվելիք վայրը տարիներ առաջ որոշված է։ ՖՄՕ-ին միանալուց հետո, ամեն երկիր պետք է երեք տարի առաջ ուրիշներին տեղեկացնի իր ՖՄՕ-ն հյուրընկալելու ցանկության մասին, որից հետո նա ավելանում է սպասողների ցանկին, որը 2006 թվականին արդեն մինչև 2050-ականները շարունակվում է։ Կազմակերպչական ձախողումների դեպքում, երկիրը ժամանակավորապես մերժվում է ՖՄՕ-ի կողմից, որը պատահեց Ֆրանսիայի հետ 2000 թվականին։

Մրցության կառուցվածքը խմբագրել

Մրցությունը տևում է երկու օր։ Մեկ օրը տրամադրված է տեսական խնդիրներին (երեք խնդիր, որոնք ամենաքիչը ֆիզիկայի չորս ոլորտ են պարունակում։ Միավորների ընդհանուր գումարը 30 է)։ Մեկ այլ օր տրամադրված է փորձարարական խնդիրներին (մեկ կամ երկու խնդիրներ. միավորների ընդհանուր գումարը 20 է)։ Այս երկու օրերը բաժանվում են գոնե մեկ հանգստյան օրով։ Այս երկու փուլերի համար էլ հինգական ժամ է տրամադրվում։ Յուրաքանչյուր թիմ բաղկացած է ընդհանուր կամ տեխնիկական միջնակարգ դպրոցների 20 տարեկանը չգերազանցող աշակերտներից (և ոչ թե ինստիտուտների կամ համալսարանների ուսանողներից)։ Ընդհանրապես ամեն խումբ բաղկացած է հինգ աշակերտներից և երկու վերահսկիչներից։

Մեդալների բաշխումը խմբագրել

Նվազագույն միավորները, որոնք պահանջվում են օլիմպիադայի մեդալների և գովասանագրերի համար, որոշվում են կազմակերպիչների կողմից ըստ հետևյալ կաննոների՝

  • ոսկե մեդալներով պարգևատրվում են մրցակիցների լավագույն 8%-ը,
  • ոսկե կամ արծաթե մեդալներով պարգևատրվում են մրցակիցների լավագույն 25%-ը,
  • ոսկե, արծաթե կամ բրոնզե մեդալներով պարգևատրվում են մրցակիցների լավագույն 50%-ը,
  • օլիմպիական մեդալներով կամ գովասանագրերով պարգևատրվում են մրցակիցների լավագույն 67%-ը։

Մյուս բոլոր մասնակիցները ստանում են մասնակցության սերտիֆիկատ։ Ամենաբարձր արդյունքով մասնակիցը (Բացարձակ Հաղթողը) բացի ոսկե մեդալից, ստանում է մի հատուկ մրցանակ[2]։

Անցած օլիմպիադաները խմբագրել

Առաջիկա օլիմպիադաները խմբագրել

Հայաստանի արդյունքները ՖՄՕ-ում խմբագրել

Հայաստանը առաջին անգամ Ֆիզիկայի միջազգային օլիմպիադային մասնակցել է որպես դիտորդ՝ 1997 թվականին, ապա 1998 թվականին չի մասնակցել և 1999 թվականին դարձյալ մասնակցել է որպես դիտորդ։

Հայաստանի թիմերը ակտիվորեն մրցույթին սկսել են մասնակցել 2000 թվականից, որի ընթացքում արժանացել են 2 ոսկե, 11 արծաթե, 38 բրոնզե մեդալների և 22 գովասանագրերի, ինչպես նաև մեկ հատուկ մրցանակի։ Հայաստանը այդ ժամանակաշրջանում ունեցել է 84 մասնակիցներ։

Օլիմպիադայի համարը Տարին Երկիրը Մասնակցող երկրների թիվը Հայ մասնակիցների թիվը   Ոսկե մեդալ   Արծաթե մեդալ   Բրոնզե մեդալ


  Գովասանագիր
53 2023   Ճապոնիա 80 5 0 1 4 0
52 2022   Շվեյցարիա 79 5 0 0 3 2
51 2021   Լիտվա 76 4 1 1 2 0
50 2019   Իսրայել 78 5 0 0 5 0
49 2018   Պորտուգալիա 90 3 0 1 1 1
48 2017   Ինդոնեզիա --- 3 0 1 1 1
47 2016   Շվեյցարիա 90 5 1 2 1 0
46 2015   Հնդկաստան --- 5 0 2 3 0
45 2014   Ղազախստան 82 5 0 3 2 0
44 2013   Դանիա 83 5 0 0 4 1
43 2012   Էստոնիա 86 5 0 0 2 2
42 2011   Թաիլանդ --- 3 0 0 0 1
41 2010   Խորվաթիա 80 5 0 0 0 1
40 2009   Մեքսիկա 70 3 0 0 1 2
39 2008   Վիետնամ 81 4 0 0 1 0
38 2007   Իրան 73 3 0 0 1 1
37 2006   Սինգապուր 86 4 0 0 1 2
36 2005   Իսպանիա 73 5 0 0 1 3
35 2004   Հարավային Կորեա 73 5 0 0 4 1
34 2003   Չինաստանի Հանրապետություն 54 3 0 0 0 1
33 2002   Ինդոնեզիա 70 4 0 0 1 1
32 2001   Թուրքիա 64 4 0 0 0 2
31 2000   Միացյալ Թագավորություն 62 3 0 0 0 0

Հայաստանի մասնակիցների արդյունքները ՖՄՕ-ում խմբագրել

ՖՄՕ-ի հ/հ Տարի Մասնակից Կրթօջախ Մեդալ/գովասանագիր Ղեկավար Ղեկավար
53 2023 Կարապետյան Հովսեփ ՀԱՊՀ ավագ դպրոց   Արծաթե մեդալ Կուրղինյան Բիլոր Թոփչյան Հրանտ
Բարսեղյան Արեգ Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ
Առաքելյան Մարիա Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ
Պետրոսյան Վյաչեսլավ Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ
Աղայան Արսեն Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ
52 2022 Մկրտչյան Արտաշես ՀԱՊՀ ավագ դպրոց   Բրոնզե մեդալ Գրիգորյան Գագիկ Կուրղինյան Բիլոր
Բարսեղյան Արեգ Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ
Առաքելյան Մարիա Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ
Պետրոսյան Վյաչեսլավ Ֆիզմաթ դպրոց   Գովասանագիր
Կարապետյան Հովսեփ ՀԱՊՀ ավագ դպրոց   Գովասանագիր
51 2021 Գյոլեցյան Արտաշես Ֆիզմաթ դպրոց   Ոսկե մեդալ Հայրապետյան Մեխակ Կուրղինյան Բիլոր
Կարախանյան Ռուբեն Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ
Գյուլամիրյան Դավիթ Քվանտ վարժարան   Արծաթե մեդալ
Չախոյան Հակոբ Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ
50 2019 Հունանյան Եվա Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ Գրիգորյան Գագիկ Կուրղինյան Բիլոր
Զոհրաբյան Դավիթ Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ
Գրիգորյան Քրիստինե Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ
Մուրադյան Հայկ Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ
Կիրակոսյան Դավիթ Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ
49 2018 Գևորգյան Դավիթ Ֆիզմաթ դպրոց   Արծաթե մեդալ Գրիգորյան Գագիկ Կուրղինյան Բիլոր
Զոհրաբյան Դավիթ Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ
Գրիգորյան Քրիստինե Ֆիզմաթ դպրոց   Գովասանագիր
48 2017 Նազարյան Խաչատուր Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ Գրիգորյան Գագիկ Կուրղինյան Բիլոր
Գևորգյան Դավիթ Ֆիզմաթ դպրոց   Արծաթե մեդալ
Եղիազարյան Միքայել Քվանտ վարժարան   Գովասանագիր
47 2016 Վարդանյան Էդգար Ֆիզմաթ դպրոց   Ոսկե մեդալ Գրիգորյան Գագիկ Կուրղինյան Բիլոր
Մաթևոսյան Աշոտ Քվանտ վարժարան   Արծաթե մեդալ
Մամբրեյան Արա Ֆիզմաթ դպրոց   Արծաթե մեդալ
Բաբուջյան Հրաչյա Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ


Խալաֆյան Էդուարդ Քվանտ վարժարան
46 2015 Թոփչյան Հրանտ Ֆիզմաթ դպրոց   Արծաթե մեդալ Գրիգորյան Գագիկ Կուրղինյան Բիլոր
Վարդանյան Էդգար Ֆիզմաթ դպրոց   Արծաթե մեդալ
Մաթևոսյան Աշոտ Քվանտ վարժարան   Բրոնզե մեդալ


Մովսիսյան Աշոտ Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ


Մամբրեյան Արա Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ


45 2014 Մարտիրոսյան Գևորգ Ֆիզմաթ դպրոց   Արծաթե մեդալ Գրիգորյան Գագիկ Կուրղինյան Բիլոր
Մամբրեյան Վարդգես Ֆիզմաթ դպրոց   Արծաթե մեդալ
Վասիլյան Արսեն ՀԱՊՀ ա/դ   Արծաթե մեդալ
Թոփչյան Հրանտ Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ


Մովսիսյան Աշոտ Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ


44 2013 Մարտիրոսյան Գևորգ Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ Գրիգորյան Գագիկ Կուրղինյան Բիլոր
Մամբրեյան Վարդգես Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ
Պետրոսյան Ալեքսանդր Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ
Վասիլյան Արսեն ՀԱՊՀ ա/դ   Բրոնզե մեդալ
Հովհաննիսյան Ռազմիկ Ֆիզմաթ դպրոց   Գովասանագիր
43 2012 Գևորգյան Վիրաբ Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ
Ավետիսյան Վարդան Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ
Պետրոսյան Ալեքսանդր Ֆիզմաթ դպրոց   Գովասանագիր
Մկրտևյան Արամ Ֆիզմաթ դպրոց   Գովասանագիր
Հովհաննիսյան Ռազմիկ Ֆիզմաթ դպրոց
42 2011 Ավետիսյան Վարդան Ֆիզմաթ դպրոց   Գովասանագիր
Մկրտչյան Արամ Ֆիզմաթ դպրոց
Գևորգյան Վիրաբ Ֆիզմաթ դպրոց
41 2010 Հակոբյան Հայկ Ֆիզմաթ դպրոց   Գովասանագիր Գրիգորյան Գագիկ Մանուկյան Նուրիջան
Շմավոնյան Հովհաննես Ֆիզմաթ դպրոց
Մանթաշյան Մհեր Ֆիզմաթ դպրոց
Տեփանյան Հայկ Քվանտ վարժարան
Բաբայան Էդվարդ Էվրիկա
40 2009 Գալստյան Վահե Քվանտ վարժարան   Բրոնզե մեդալ Գրիգորյան Գագիկ Մանուկյան Նուրիջան
Վարդանյան Վալերի Ֆիզմաթ դպրոց   Գովասանագիր
Գրիգորյան Աշոտ Ֆիզմաթ դպրոց   Գովասանագիր
39 2008 Ղարիբյան Հրանտ Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ
Գալստյան Վահե Քվանտ վարժարան
Գալոյան Տիգրան Էվրիկա
Զեյնալյան Դավիթ գ.Սուրենավանի մ/դ
38 2007 Մամիկոնյան Արսեն Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ
Գևորգյան Մենուա Ֆիզմաթ դպրոց   Գովասանագիր
Ղարիբյան Հրանտ Ֆիզմաթ դպրոց
37 2006 Կոստանյան Արամ Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ
Մարգարյան Արման Ֆիզմաթ դպրոց   Գովասանագիր
Ճիտոյան Վահե Ֆիզմաթ դպրոց   Գովասանագիր
Հովսեփյան Սևադա Ֆիզմաթ դպրոց
36 2005 Նազարյան Տիգրան Քվանտ վարժարան   Բրոնզե մեդալ
Մարկոսյան Սերգեյ Քվանտ վարժարան   Գովասանագիր
Հարությունյան Բորիս Ֆիզմաթ դպրոց   Գովասանագիր
Կոստանյան Արամ Ֆիզմաթ դպրոց   Գովասանագիր
Մարգարյան Արամ Ֆիզմաթ դպրոց
35 2004 Հովհաննիսյան Կարեն Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ
Սողոմոնյան Մկրտիչ Քվանտ վարժարան   Բրոնզե մեդալ
Շահվերդյան Սերգեյ Քվանտ վարժարան   Բրոնզե մեդալ
Ավետիսյան Ժիրայր Քվանտ վարժարան   Բրոնզե մեդալ
Չավուշյան Անդրանիկ Ֆիզմաթ դպրոց   Գովասանագիր
34 2003 Պողոսյան Սերգեյ Ֆիզմաթ դպրոց   Գովասանագիր
Կուրղինյան Բիլոր Ֆիզմաթ դպրոց
Ավետիսյան Ժիրայր Քվանտ վարժարան
33 2002 Շահվերգյան Տիգրան Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ
Պողոսյան Սերգեյ Ֆիզմաթ դպրոց   Գովասանագիր
Ալավերդյան Կարեն Ֆիզմաթ դպրոց
Եղիկյան Վահագն Քվանտ վարժարան
32 2001 Կարապետյան Հովնաթան Ֆիզմաթ դպրոց   Գովասանագիր
Ասլանյան Գրիգոր Գյումրու ակադեմիական վարժարան   Գովասանագիր
Մովսիսյան Արամ Ֆիզմաթ դպրոց
Թանանյան Հովհաննես թիվ186 դպրոց
31 2000 Հարությունյան Աշոտ Անանիա Շիրակացու անվան ճեմարան Հատուկ մրցանակ
Առաքելյան Արտակ Ֆիզմաթ դպրոց
Գաֆարյան Գևորգ Գյումրու թիվ 1 կրթահամալիր

Պատկերասրահ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. «Ֆիզիկայի Միջազգային օլիմպիադաներ՝ նրանց պատմությունը, կառուցվածքը և ապագան (անգլերեն)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 21-ին.
  2. «Ֆիզիկայի միջազգային օլիմպիադաների օրենքները (անգլերեն)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել