I Don’t Believe You (երգ, Փինք)
«I Don’t Believe You» (հայերեն՝ Ես քեզ չեմ հավատում), ամերիկացի երգչուհի Փինքի երգը։ Այն «Funhouse» հինգերորդ ալբոմի հինգերորդ միջազգային սինգլն է[1]։
«I Don’t Believe You» | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
Փինքի սինգլը | ||||
«Funhouse» ալբոմից | ||||
Թողարկված | 2009 թվականի հոկտեմբերի 5 | |||
Ֆորմատ | թվային դիստրիբուցիա, CD | |||
Ձայնագրված | 2008 | |||
Ժանր | սոֆթ ռոք | |||
Տևողություն | 4:36 (ալբոմային տարբերակ) 3:50 (ռադիոթողարկում) | |||
Լեյբլ | LaFace Records | |||
Պրոդյուսեր | Մաքս Մարտին | |||
Փինքի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Նախադրյալներ Խմբագրել
Երաժշտական առումով երգը փոփ-բալլադ է, միջին տեմպով, երկմասային տակտային չափով, տոնայնությունը լյա բեմոլ մաժորն է[2]։ Փինքն իր կայքում բացատրել է, որ քնարական երգը հաշտության համար աղաչանքի մասին է. այն իր սիրած երգն է «Funhouse»-ից, քանի որ այն անկեղծ է։ Միևնույն է, թե խոր շունչ քաշել և ասել. «Ահա՜ և ես, ընդունիր ինձ, ռիսկի դիմիր»[3]։ Նա շարունակել է բացատրել.
Առաջինը, որ իմ գլխում անցնում է «I Don’t Believe You» երգի մասին, այն է, որ ես կանգնած եմ ձայնագրման տաղավարում, լսելով... նույնիսկ սարքով լսելով այս երգը՝ արցունքները հոսում են իմ դեմքին, ճիշտ այնպես, ինչպես «դժոխքը, ճի՞շտ է»։ Դա իմ խոցելի, թույլ կողմն է, որը ես հաճախ չեմ բացում։ Եվ այո, այս երգը [կարոտ է առաջացնում]։ Եվ ես սիրել եմ նրան, սիրել եմ նրան։ Ես պարզապես սիրել եմ նրան, նա շատ մոտ և հոգեհարազատ էր ինձ[3]։ - Փինք
|
Քննադատների կարծիքներ Խմբագրել
«Slant Magazine»-ից Ջոնաթան Քիֆը բարձր է գնահատել երգը, նրա նոսրացած կիթառային երաժշտական թեման և ասել, որ «բացառիկ վոկալը պարունակում է խոցելիություն և կշտամբանք»[4], միևնույն ժամանակ Նյու Յորք Թայմսի լրահաղորդ Ջոն Քերմենիկը հայտնել է. «I Don’t Believe You»-ն հնչում է որպես դասական սոուլ- բալլադ, մինչդեռ Փինքը սիրելիին խնդրում է փոխել իր որոշումը և հեռանալ[5]»: Մյուս կողմից «Rolling Stone» ամսագրից Քրիստիան Հոդը բացասական գնահատական է տվել՝ հայտնելով, որ երգն «ինքնագոհ բալլադ է, որը երգչուհուն ստիպում է հնչեցնել «բարձր ձայնով այլ շլյագեր», և այն, որ երգչուհին այլ երգերում ավելի շատ է անհատականություն ցույց տվել[6]։
Համերգային կատարումներ Խմբագրել
2009 թվականի սեպտեմբերի 16-ին «Jimmy Kimmel Live»-ում Փինքը կատարել է «I Don’t Believe You» և «Funhouse» երգերը[7]։ Նա նաև այս երգը կատարել է 2010 թվականի փետրվարի 5-ին «The Oprah Winfrey Show»-ում[8]։
Տեսահոլովակ Խմբագրել
«I Don’t Believe You» երգի տեսահոլովակի ռեժիսորը Սոֆի Մյուլլերն է։ Այն նկարահանվել է 2009 թվականի սեպտեմբերին Լոս Անջելեսում[9]։ Տեսահոլովակը դուրս է եկել 2009 թվականի հոկտեմբերին[10][11][12]։ Այն նկարահանվել է սև ու սպիտակ, որտեղ Փինքը հագել է 2006 թվականին տեղի ունեցած Քերի Հարթի հետ իրական հարսանիքի ժամանակ կրած սպիտակ հարսանեկան զգեստը. զգեստը զարդարված էր ադամանդով, քանի որ ապարդյուն փնտրում էր իր սիրելիին։ Որոշ տեսարաններում զգեստով պառկած է, անվաչմուշկներով սահում է եկեղեցու շուրջը (The Los Angeles Theater)` երգելով հարսանեկան դատարկ ճաշարանում, լաց է լինում հարսանեկան դատարկ ալբոմի վրա և երգում հայելու առջև։
Ստեղծագործությունների ցանկ և ձևաչափեր Խմբագրել
- 5"SCD
- «I Don’t Believe You»
- «I Don’t Believe You» [Live In Australia]
- «I Don’t Believe You» [Aleko’s Remix]
- «I Don’t Believe You» [Bimbo Jones Remix]
Հիթ-շքերթներ Խմբագրել
«I Don’t Believe You»-ն Մեծ Բրիտանիայի հիթշքերթային ամենավատ դիրքեր ունեցողղ սինգլն է Փինքի համար, որը չի հասել թոփ-40-ի Մեծ Բրիտանիայում ֆիզիկական թողարկման չլինելու և գովազդի պակասի պատճառով։
Միացյալ Նահանգներում երգը թվային ձևաչափով վաճառվել է ավելի քան 115 604 անգամ։ Ավստրալիայում երգը ռադիոյի ամենաշատ ավելացված երգն էր թողարկման առաջին շաբաթվա ընթացքում[13]։
Հիթ-շքերթ (2009-2010) | Բարձրագույն դիրք |
---|---|
Australian Singles Chart[14] | 23 |
Austrian Singles Chart[15] | 15 |
Canadian Hot 100[16] | 66 |
Danish Singles Chart [17] | 36 |
Dutch Singles Charts | 23 |
European Hot 100[18] | 50 |
German Singles Chart[19] | 17 |
Portuguese Airplay Chart[20] | 1 |
Swedish Singles Chart[21] | 11 |
Swiss Singles Chart[22] | 33 |
UK Singles Chart[23] | 62 |
Lebanon Entertainment chart[24] | 9 |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «I Don’t Believe You»։ Sanity.com.au։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-30-ին։ Վերցված է 2009-10-19
- ↑ «Pink - I Don't Believe You Sheet Music»։ Music Notes։ Alfred Music Publishing։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-30-ին։ Վերցված է 2009-09-20
- ↑ 3,0 3,1 «I Don't Believe You by Pink»։ Songfacts։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-30-ին։ Վերցված է 2009-09-06
- ↑ Keefe Jonathan (26 октября 2008)։ «Pink: Funhouse Review»։ Slant Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-08-ին։ Վերցված է 2009-09-06
- ↑ Caramanica Jon (2008-10-26)։ «New CDs»։ New York Times։ Վերցված է 2009-09-26
- ↑ Hoard Christian (2009-10-30)։ «Funhouse: Pink: Review: Rolling Stone»։ Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-26-ին։ Վերցված է 2009-09-06
- ↑ «Pink Performs ‘Funhouse’ & ‘I Don’t Believe You’ | popdirt.com»։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-01-ին։ Վերցված է 2020-04-11
- ↑ Oprah.com - Live your best Life - @OWNTV Archived 2010-02-08 at the Wayback Machine.
- ↑ «Pink In A Wedding Dress! Check Out Pics From Her New Music Video»։ RadarOnline.com։ 23 сентября 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-30-ին։ Վերցված է 2009-12-09
- ↑ «Pink: “I Don’t Believe You” Music Video : Pop Music Scene - Covering all aspects of popular music»։ Pop Music Scene։ 15 октября 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-30-ին։ Վերցված է 2009-12-09
- ↑ Posted 10/26/09։ «I Don't Believe You | P!nk | Music Video»։ MTV։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-30-ին։ Վերցված է 2009-12-09
- ↑ «Pink ‘I Don’t Believe You’ Video»։ popdirt.com։ 26 октября 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-30-ին։ Վերցված է 2009-12-09
- ↑ «Chart News»։ Aumreport.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-03-ին։ Վերցված է 2009-12-09
- ↑ «Australia's Official Music Charts»։ ARIA Charts։ Արխիվացված է օրիգինալից 2011-03-22-ին։ Վերցված է 2009-12-09
- ↑ Austria Top 40 — Singles Top 75 30.07.2010 — austriancharts.at
- ↑ «P!nk Music News & Info | Billboard.com»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-04-ին։ Վերցված է 2020-04-11
- ↑ «danishcharts.com — P!nk — I Don’t Believe You»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-02-ին։ Վերցված է 2020-04-11
- ↑ «European Hot 100»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-03-ին։ Վերցված է 2020-04-11
- ↑ aCharts
- ↑ Nielsen Music Control Archived 2005-10-25 at the Wayback Machine.
- ↑ Swedish Singles Chart
- ↑ lescharts.com — P!nk — Funhouse
- ↑ UK Singles Chart
- ↑ The Search Engine that Does at InfoWeb.net