IZ*ONE (կորեերեն՝ 아이즈원, ճապ.՝ アイズワン), հարավկորեա-ճապոնական գըրլ-բենդ[2]՝ կազմավորված 2018 թվականին «Produce 48» ռեալիթի շոուի միջոցով[3]։ Խումբը գոյություն է ունեցել 2,5 տարի։ Խումբը բաղկացած էր 12 մասնակցից, որոնցից 9-ը տարբեր գործակալություններից կորեացի աղջիկներ էին և 3 աղջիկ ճապոնական «AKB48» այդոլ խմբից։ Նրանք դեբյուտով հանդես են եկել 2018 թվականի հոկտեմբերի 29-ին՝ «Color*Iz» մինի ալբոմով։ Նրանց պայմանագրերի ժամկետի ավարտից հետո խումբը պաշտոնապես լուծարվեց 2021 թվականի ապրիլի 29-ին։

IZ*ONE
Ժանրերքեյ փոփ և ջեյ փոփ
Գործունեությունօգոստոսի 31, 2018 - ապրիլի 29, 2021
ԼեյբլEMI Records Japan?, CJ E&M Music and Live և Genie Music?
Պարգևներ
Կայքiz-one.co.kr
izone-official.com
iz-one.co.kr/en/
 Iz*One Վիքիպահեստում

IZ*ONE-ը դեբյուտով հանդես է եկել 2018 թվականի հոկտեմբերի 29-ին իրենց մինի «Color*Iz» ալբոմով։ Դեբյուտով հանդես գալուց հետո խումբը անմիջապես կոմերցիոն հաջողություն գրանցեց՝ վաճառելով ավելի քան 225,000 օրինակ և զբաղեցնելով 2-րդ տեղը Հարավային Կորեայի «Gaon Album Chart»-ում։ Բացի այդ, և՛ ալբոմը, և՛ նրա գլխավոր «La Vie en Rose» սինգլը հայտնվեցին Billboard «World Albums» և «World Digital Songs» չարթերում[4]։ Արդյունքում խումբը ճանաչվել է «Տարվա արտիստ» մի քանի մրցանակաբաշխություններում, այդ թվում՝ «Golden Disc Awards»-ում և «Seoul Music Awards»-ում։

Խմբի ճապոնական դեբյուտային սինգլը՝ «Suki to Iwasetai»-ը, թողարկվել է 2019 թվականի փետրվարի 6-ին «UMG EMI» գործակալության լեյբլի ներքո։ Հասնելով 2-րդ համարին «Oricon Singles Chart»-ում և վաճառելով ավելի քան 250,000 օրինակ՝ սինգլը Ձայնագրման ընկերությունների Ճապոնական ասոցիացիայի կողմից արժանացել է պլատինե հավաստագրի[5]։

Խումբը ղեկավարվում էր «Off the Record Entertainment» և «Swing Entertainment» գործակալությունների կողմից Հարավային Կորեայում և «EMI» գործակալության կողմից Ճապոնիայում։

IZ*ONE-ը դեբյուտից ի վեր թողարկել է երկու ստուդիական ալբոմ (մեկը կորեական և մեկը ճապոնական), յոթ մինի ալբոմ (չորս կորեական և երեք ճապոնական)։ Չնայած պայմանագրի երկարաձգմանն ուղված նախնական բանակցությունների՝ «Mnet»-ը 2021 թվականի մարտի 10-ին հաստատեց, որ խումբը պաշտոնապես կլուծարվի նույն թվականի ապրիլին։

2021 թվականի ապրիլի 29-ին խումբը պաշտոնապես լուծարվեց անդամների հետ կնքված պայմանագրերի ժամկետի ավարտի պատճառով։

Անվանում խմբագրել

«IZ*ONE» անունը ընտրվել է «Produce 48» պաշտոնական կայքի միջոցով ցանցի օգտատերերի կողմից և հաստատվել «CJ E&M» հարավկորեական մեդիա ընկերության կողմից[6]։ «IZ»-ը 12 թիվն է, որը նշանակում է 12 անդամ։ «ONE»-ը թարգմանվում է որպես «մեկ», ինչը նշանակում է, որ նրանք միավորված են մեկ խմբի մեջ։ Արդյունքը՝ «12-ը 1»-ում։

«IZ»-ի և «ONE»-ի միջև գտնվող աստղը (*) մատնանշում է կենդանակերպի նշանները։ Երկրպագուների ակումբի անվանումն է WIZ*ONE («Վիզուան»)։

Գործունեություն խմբագրել

Խմբի հիմնադրում խմբագրել

IZ*ONE-ը ստեղծվել է «Produce 48» ռեալիթի շոուի միջոցով, որը հեռարձակվել է հունիսի 15-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում «Mnet» հեռուստաալիքով։ Շոուն համատեղ ստեղծվել է «Produce 101» ֆրանշիզայի և ճապոնական «AKB48» այդոլ խմբի կողմից[7]։ 96 մասնակիցներից քվեարկությամբ ընտրվել են 12 հաղթողներ[8]։

Մինչ «Produce 48»-ը, մի քանի անդամներ արդեն ակտիվ էին երաժշտական ոլորտում։ 2014 թվականին Հիտոմին դեբյուտով հանդես է եկել որպես «AKB48» խմբի անդամ։ Մինչ «HKT48» խմբում իր դեբյուտով հանդես գալը Սակուրան նկարահանվել է «Առյուծ արքան» մյուզիքլում, որը «Shiki Theatre Company» ընկերության արտադրանք էր[9]։ 2005 թվականին Նակոն նկարահանվել է «Հպում» ֆիլմում, որը հիմնված է համանուն մանգայի վրա[10]։ 2014 թվականին Ընբին առաջին անգամ հանդես եկավ «Ye-A» խմբի հետ՝ Կա-Զու բեմական անունով, սակայն խումբը հետագայում ցրվեց։ Հեվոնը պետք է լիներ «DayDay»-ի (դեբյուտը չեղարկվել է) և «The Ark»-ի (Հեվոնը լքել է ընկերությունը) անդամ[11]։ Չեյոնը իր քրոջ՝ Չերյոնի հետ, մասնակցել է «SBS» հեռուստաալիքի կողմից ստեղծված «K-pop Star 3» ռեալիթի շոուին, և «JYP Entertainment»-ի կողմից կազմակերպված «SIXTEEN» շուուում, որը հերարձակվել է «Mnet»-ում[12]։ Ի վերջո Չեյոնը, թողնելով «JYP Entertainment»-ը, 2017 թվականին միացել է «WM Entertainment»-ին, մինչդեռ Չերյոնը մնացել է «JYP» խմբում և ստաժավորվլ, ինչի արդյունքում դեբյուտով հանդես է եկել «Itzy» խմբում։ 2017 թվականին Յուրին մասնակցել է «Mnet»-ի «Idol School» գոյատևման շոուին, որտեղ զբաղեցրել է 15-րդ տեղը[13]։ Մինջուն դերասանուհի էր, և նրա ամենահայտնի հեռուստահաղորդումն է «Temped»-ը, որտեղ նա խաղում էր Չոյ Սոջիի դերը։ Այն հեռարձակվում էր «MBC» հեռուստաալիքով[14][15]։ Յուջինը որպես մոդել հանդես է եկել «Acuvue» ոսպնյակների ապրանքանիշի համար և հայտնվել գովազդներու[16] մ։

Ճապոնացի մասնակիցները ընդմիջումներ են վերցրել իրենց խմբերում, որպեսզի կարողանան կենտրոնանալ «IZ*ONE»-ի գործունեության վրա[17]։

2018 թվականի սեպտեմբերին «Off the Record Entertainment»-ը հայտարարեց, որ իրենք ստանձնում են IZ*ONE-ի ղեկավարությունը։ Մինչ այդ պահը IZ*ONE-ը պետք է հայտնվեր «Stone Music Entertainment» և «Pledis Entertainment» լեյբլների տակ[18][19]։

2018։ ԴԵբյուտ Color*Iz-ի հետ խմբագրել

 
IZ*ONE-ը «Asia Artist Awards» մրցանակաբաշխության ժամանակ, 2018 թվականի դեկտեմբեր

Հոկտեմբերի 29-ին Սեուլի ժամանակով ժամը 18:00-ին «Stone Music Entertainment»-ի Յություբյան ալիքում թողարկվել է «Color*Iz» «La Vie en Rose» ալբոմի գլխավոր երգի տեսահոլովակը[20]։ «COLOR*IZ Show-Con» խորագրով դեբյուտային համերգի տոմսերը սպառվել են ընդամենը մեկ րոպեում[21][22]։ Ալբոմի թողարկման առաջին օրը վաճառվել է 34000 օրինակ, ինչը ռեկորդ է սահմանել աղջիկների խմբի դեբյուտային ալբոմից 24 ժամվա ընթացքում վաճառքի ամենաբարձր քանակով[23]։ «La Vie en Rose» տեսահոլովակը 24 ժամում հավաքել է 4,5 միլիոն դիտում՝ սահմանելով K-Pop ժանրում առաջին 24-ժամյա դեբյուտային տեսահոլովակի դիտումների ռեկորդը՝ գերազանցելով «Wanna One» խմբին[24]։ Նոյեմբերի 8-ին IZ*ONE-ը հաղթեց «M Countdown» երաժշտական շոուում՝ սահմանելով հեռուստաշոուի ամենաարագ հաղթանակի ռեկորդը դեբյուտից ի վեր (10 օր)[25]։

Դեկտեմբերի 10-ին «IZ*ONE»-ը «Mnet Asian Music Awards» մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ «Լավագույն նոր կատարող» մրցանակին[26][27]։

Դեկտեմբերի 6-ին «Off the Record Entertainment»-ը հայտարարեց, որ «IZ*ONE»-ը պայմանագիր է կնքել ճապոնական «EMI Records» ձայնագրման լեյբլի հետ։ Ճապոնական դեբյուտը կայացել է 2019 թվականի փետրվարի 6-ին[28][29]։

Դեկտեմբերի 15-ին Սակուրան և Նակոն մեկնել են Ճապոնիա՝ մասնակցելու «HKT48»-ի 8-րդ տարեդարձի առիթով համերգին, բայց որպես «IZ*ONE»-ի անդամներ՝ ասեկոսեներից խուսափելու նպատակով[30]։

2019։ Ճապոնական դեբյուտ Suki to Iwasetai-ի, Heart*Iz-ի հետ, մենահամերգ և գործունեության դադարեցում խմբագրել

2019 թվականի հունվարի 5-ին IZ*ONE-ը շահեց «Տարվա նորեկ» մրցանակը «Golden Disc Awards» մրցանակաբաշխության ժամանակ, իսկ հունվարի 15-ին՝ «Նոր արտիստի համար մրցանակը» «Seoul Music Awards» մրցանակաբաշխությունում[31][32]։

Հունվարի 20-ին IZ*ONE-ն անցկացրեց «Suki to Iwasetai»-ի խորագրով ճապոնական դեբյուտային շոուքեյսը «Japan Tokyo Dome City Hall» համերգասրահու[33]։ Փետրվարի 6-ին IZ*ONE-ի Յութուբյան ալիքում թողարկվեց «Suki to Iwasetai» երգի տեսահոլովակը՝ մեկ շաբաթվա ընթացքում հավաքելով 5 միլիոն դիտում[34]։ Ճապոնական «Oricon» չարթում երգը զբաղեցրել է երկրորդ տեղը][35]։

Մարտի 9-ին անգլիացի դիջեյ և պրոդյուսեր Ջոնաս Բլուն թողարկեց իր 2018 թվականի «Rise» սինգլի նոր տարբերակը, որում մասնակցություն է ունեցել IZ*ONE-ը[36]։ Ապրիլի 1-ին խումբը թողարկեց իր երկրորդ մինի ալբոմը՝ «Heart*Iz» վերնագրով, «Violeta» գլխավոր սինգլով[37]։ «Heart*Iz» ալբոմից վաճառվել է ավելի քան 132,109 օրինակ առաջին շաբաթվա ընթացքում՝ սահմանելով նոր ռեկորդ աղջիկների խմբի համար[38]։

Հունիսի 7-9-ը IZ*ONE-ը Սեուլի «Jamsil Indor Stadium» մարդահալիճում անցկացրեց իր առաջին մենահամերգը[39]։ Առաջին երկու համերգների բոլոր տոմսերը սպառվելուց հետո դրանց ավելացավ ևս մեկ համերգ՝ հունիսի 7-ին[40]։

Սեպտեմբերի 25-ին IZ*ONE-ը թողարկեց իր երրորդ ճապոնական սինգլը՝ «Vampire» վերնագրով[41]։

Նոյեմբերի 11-ին խումբը պետք է թողարկեր իր առաջին լիամետրաժ ալբոմը՝ «Bloom*Iz»-ը[42]։ Այնուամենայնիվ, թողարկումը հետաձգվեց Mnet-ի «Produce 101» ռեալիթի շոուում ձայների մանիպուլյացիայի հետաքննության պատճառով[43][44]։ Բացի այդ, IZ*ONE-ի շոուքեյսը, առաջխաղացումները և մի քանի հյուրերի ելույթները չեղյալ են հայտարարվել և հետաձգվել[44][45][46][47][48][49], ինչը ներառում էր նաև նրանց համերգային «Eyes on Me: The Movie» ֆիլմի թողարկումը[50]։ Նոյեմբերի 28-ին դադարեցվեցին նաև «IZ*ONE»-ի ճապոնական փռոմոուշենը[51]։

2020-2021։ Վերադարձ «Bloom*Iz», «Oneiric Diary», «Twelve», «One-reeler»-ի հետ, եզրափակիչ համերգ և խմբի լուծարում խմբագրել

2020 թվականի հունվարի 6-ին «CJ ENM» ընկերությունը և խումբը պայմանավորվածություն ձեռք բերեցին՝ վերսկսելու գործունեությունըվ[52]։ Փետրվարի 17-ին խումբը թողարկեց իր առաջին ստուդիական ալբոմը՝ «Bloom*Iz»-ը[53][54]։ Փետրվարի 23-ին «Bloom*Iz»-ը գերազանցեց աղջիկների խմբի առաջին շաբաթվա վաճառքի ընթացիկ ռեկորդը «Hanteo»-ում՝ 356,313 օրինակով՝ վաճառվելով առաջին 7 օրվա ընթացքում՝ լինելով նաև առաջին խումբը «Hanteo»-ի պատմության մեջ, որը գերազանցել է 300,000 վաճառքի շեմը։ «IZ*ONE»-ի առաջին հաղթանակը «Fiesta» երգի համար եղել է «The Show»-ում փետրվարի 25-ին։

Մայիսի 12-ին հայտարարվեց, որ խումբը վերադառնալու է ամռանը իրենց «Iz*One Chu» ռեալիթի շոուի երրորդ սեզոնի հետ միասին։ Մայիսի 19-ին հաստատվեց, որ խումբը հունիսի 15-ին կթողարկի իր երրորդ մինի ալբոմը՝ «Oneiric Diary»-ն։ Հունիսի 15-ին ընկերությունը հայտարարեց, որ տեսահոլովակի թողարկումը հետաձգվելու է հունիսի 16-ին, իսկ իրենց կատարմամբ տեսահոլովակը և ալբոմը կթողարկվեն՝ ըստ նախնական ժամանակացույցի։ Խումբն իր ալբոմի շնորհանդեսն անցկացրել է «Mnet»-ի երկրորդ «M2» ալիքով։ «Oneiric Diary» ալբոմից վաճառցեց ավելի քան 510,000 օրինակ «Gaon»-ում և արժանացավ կրկնակի պլատինե հավաստագրի օգոստոսի 6-ին՝ դառնալով աղջիկների խմբի առաջին ալբոմը Հարավային Կորեայում[55][56]։

Հետագա գործունեություն խմբագրել

2021 թվականի մայիսի 15-ին Միավակի Սակուրան հաստատեց իր գործունեության ավարտը «HKT48» խմբում՝ հայտարարելով հունիսի 19-ին կայանալիք իր հրաժեշտի համերգի մասին[57]։

2021 թվականի օգոստոսի 5-ին «Woollim Entertainment»-ը հայտարարեց, որ Քվոն Ըն Բին պատրաստվում է հանդես գալ որպես մենակատար և ամսվա վերջին կթողարկի իր դեբյուտային ալբոմը։ Օգոստոսի 24-ին Ըն Բին հանդես եկավ սոլո դեբյուտով իր առաջին՝ «Open» մինի-ալբոմով։

Քան Հեվոնը որպես դերասանուհի դեբյուտով հանդես է եկել «Լավագույն սխալ» վեբ դրամայի 3-րդ սեզոնում[58]։ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին նա թողարկեց իր առաջին հատուկ ձմեռային ալբոմը՝ «W» վերնագրով[59]։

Չո Յու Րին իր մենահամերգով հանդես է եկել հոկտեմբերի 7-ին՝ ներկայացնելով «Glassy» սինգլ ալբոմը[60]։

Դեկտեմբերի 1-ին Ան Յուջինը և Ջանգ Վոն Յանգը հանդես են եկել որպես «Starship Entertainment»-ի նոր աղջիկների՝ IVE խմբում[61]։

Չհվե Յե Նան դեբյուտով հանդես է եկել 2022 թվականի հունվարի 17-ին «Smiley» մինի ալբոմով[62]։

Միյավակի Սակուրան և Քիմ Չևոնը առաջին անգամ հանդես են եկել 2022 թվականի մայիսի 2-ին՝ Le Sserafim աղջիկների խմբի կազմում[63]։

Մասնակիցներ խմբագրել

Կարգ[64] Իրական անուն Ծննդյան ամսաթիվ Պաշտոնը խմբում Գործակալություն Ընթացիկ գործունեություն Պաշտոնական գույն
Հայերեն Հանգըլ/Կանձի
7 Կվոն Ըն Բի 권은비 27.09.1995 Լիդեր[65], գլխավոր պարուհի, ուղեկցող վոկալիստ Woollim Entertainment Սոլո երգչուհի Մանուշակագույն
2 Միավակի Սակուրա 宮脇 咲良 19.03.1998 Սաբ-վոկալիստ, սաբ-ռեփեր, վիզուալ EMI Records Japan HKT48 (ավարտել է գործունեությունը 2021 թվականի հունիսի 19-ին),

Le Sserafim

Պաստելային վարդագույն
8 Կան Հևոն 강혜원 05.07.1999 Ուղեկցող ռեփեր, սաբ-վոկալիստ, վիզուալ 8D Entertainment Սոլո երգչուհի, դերասանուհի Մարջանագույն
4 Չհվե Յե Նա 최예나 29.09.1999 Գլխավոր ռեփեր, ուղեկցող վոկալիստ, ուղեկցող պարուհի Yuehua Entertainment Սոլո երգչուհի, դերասանուհի Դեղին
12 Լի Չեյոն 이채연 11.01.2000 Գլխավոր պարուհի, ուղեկցող վոկալիստ, ուղեկցող ռեփեր WM Entertainment Դերասանուհի Երկնադաղձագույն
10 Քիմ Չևոն 김채원 01.08.2000 Ուղեկցող վոկալիստ, ուղեկցող պարուհի Woollim Entertainment Le Sserafim Դաղձագույն
11 Քիմ Մին Ջու 김민주 05.02.2001 Ուղեկցող ռեփեր, սաբ-վոկալսիտ, վիզուալ Urban Works Media Դերասանուհի Սպիտակ
6 Յաբուկի Նակո 矢吹奈子 18.06.2001 Սաբ-վոկալսիտ EMI Records Japan HKT48 Երկնագույն
9 Հոնդա Հիտոմի 本田仁美 06.10.2001 Ուղեկցող պարուհի, սաբ-վոկալիստ, սաբ-ռեփեր AKS AKB48 Բեժ
3 Չո Յու Րի 조유리 22.10.2001 Գլխավոր վոկալիստ WAKE ONE Entertainment Սոլո երգչուհի Նարնջագույն
5 Ան Յու Ջին 안유진 01.09.2003 Ուղեկցող վոկալիստ, ուղեկցող պարուհի Starship Entertainment Ive Կապույտ
1 Չան Վոն Յոն 장원영 31.08.2004 Ուղեկցող պարուհի, սաբ-վոկալիստ, սաբ-ռեփեր, կենտրոն[66], մակնե[67] Starship Entertainment Ive Վարդագույն

Սկավառակագրություն խմբագրել

Կորեական ալբոմներ խմբագրել

Ստուդիական ակբոմներ խմբագրել

  • Bloom*Iz (2020)

Մինի ալբոմներ խմբագրել

  • Color*Iz (2018)
  • Heart*Iz (2019)
  • Oneiric Diary (2020)
  • One-reeler / Act IV (2020)

Ճապոնական ալբոմներ խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • Twelve (2020)

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Հղում
2020 Eyes on Me: The Movie Իրենք իրենց [68]

Ռեալիթի-շոու խմբագրել

Տարի Վերնագիր Հեռուստաալիք Ծանոթագրություններ
2018 Produce 48 Mnet Նախադեբյուտային շոու
IZ*One Chu Mnet Դեբյուտային ռեալիթի-շոու
2019 IZ*One’s First Steps in Japan Abema TV Ճապոնական նախադեբյուտ
IZ*One City Pooq
IZ*One Chu — Secret Friend Mnet
2020 Iz*One Chu – Fantasy Campus [69]
Iz*One Eat-ing Trip U+ Idol Live [70]
Iz*One Chu – ON:TACT Mnet [71]
2021 Iz*One Eat-ing Trip 2 U+ Idol Live [72]
Fantastic I*z: Hidden School Universe [73]
Iz*One Eat-ing Trip 3 U+ Idol Live

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակաբաշխություններ խմբագրել

Տարի Կատեգորիա Թեկնածու Արդյունք
2018 Asia Artist Awards
Տարվա նորեկներ՝  Երաժշտություն IZ*ONE Հաղթանակ [74]
[Melon Music Awards
Լավագույն նոր արտիստ IZ*ONE Անվանակարգ [75]
Mnet Asian Music Awards
Լավագույն նոր գըրլ-բենդ IZ*ONE Հաղթանակ[26] [27]
Տարվա արտիստ Անվանակարգ
Ասիայի նոր արտիստ Հաղթանակ
2019 Golden Disc Awards
Տարվա նորեկներ — ալբոմ IZ*ONE Հաղթանակ [31]
Հայտնիության մրցանակ Անվանակարգ
NetEase-ի ամենահայտնի K-Pop աստղ Անվանակարգ
Seoul Music Awards
Նոր արտիստի մրցանակ IZ*ONE Հաղթանակ [32]
Հայտնիությոն մրցանակ Անվանակարգ
Հալլյու հատուկ մրցանակ Անվանակարգ
V Live Awards
Թոփ 5 նորեկներ IZ*ONE Հաղթանակ [76]
Gaon Chart Music Awards
Տարվա նոր արտիստ IZ*ONE Հաղթանակ

Համերգներ և շրջագայություններ խմբագրել

Հեդլայներներ խմբագրել

  • IZ*ONE 1st Concert «Eyes On Me» (2019)

Շոուքեյսեր խմբագրել

  • Color*Iz Show-Con Showcase (2018)
  • IZ*ONE Japan Debut Showcase 1st Single «Suki to Iwasetai» Release Commemoration Event (2019)

Օնլայն համերգներ խմբագրել

  • IZ*ONE 1st Online Concert «ONEIRIC THEATER» (2020)
  • IZ*ONE 2nd Online Concert «One, The Story» (2021)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. BTS Wins Top Prize at 28th Seoul Music AwardsBillboard, 2019.
  2. «Korean-Japanese Girl Group IZ*ONE Releases First Single 'La Vie en Rose'». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  3. «'Produce 48' project group IZ*ONE makes debut». koreatimes (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  4. «IZ*ONE Debut in Top 10 of World Albums & World Digital Song Sales Charts». Billboard. 2018 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
  5. «ハイスタ、欅坂46が3プラチナ キスマイ、IZ*ONE、STU48、NMB48がプラチナ 2月度レコ協認定». Yahoo! Japan (ճապոներեն). 2019 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
  6. E&M, CJ. «PRODUCE 48» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  7. «'프로듀스48' PD "투표는 한국에서만…최종 12인 국적 구분 NO"». 한국일보 (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  8. «[★밤TView]'프듀48' 장원영, 1등으로 아이즈원 데뷔..12등 이채연» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  9. «HKT48宮脇咲良の"魂が震える"名言集!常に最前線で戦ってきたパイオニアの覚悟とは!?|ニフティニュース». ニフティニュース (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  10. «HKT矢吹奈子、映画「タッチ」南役にメンバー驚き - AKB48 : 日刊スポーツ». nikkansports.com (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  11. «The Groups IZ*ONE Kang HyeWon Almost Debuted In Before Produce 48 • Kpopmap» (անգլերեն). www.kpopmap.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  12. K팝3→식스틴→프듀48, 아이즈원 12등 이채연의 감동 스토리[스타와치](կոր.) // Newsen.com. — 2018. Архивировано из первоисточника 26 Օգոստոսի 2021.
  13. «[아이즈원 매력 탐구①] 1위 장원영부터 6위 야부키 나코까지…"국프 사랑 내꺼야"». mk.co.kr (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  14. «[TV캡처] '프로듀스 48' 김민주 "아이콘 MV·'위대한 유혹자' 출연" - 스포츠투데이 - TV보다 재밌다» (կորեերեն). stoo.asiae.co.kr. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  15. «| 김민주, '위대한 유혹자'서 첫 드라마 데뷔…문가영 아역텐아시아». 텐아시아 (կորեերեն). 2018 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  16. «청순한 '여대생' 같은 아큐브 광고 모델의 놀라운 정체». 인사이트 (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  17. «宮脇咲良、矢吹奈子、本田仁美が日韓ユニットに専任 - AKB48 : 日刊スポーツ». nikkansports.com (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  18. «[전문] 아이즈원X프로미스나인, 한솥밥 먹는다…신생 기획사 오프더레코드 소속» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  19. OSEN (2018 թ․ սեպտեմբերի 4). «'컴백' 워너원·'데뷔' 아이즈원, '프듀' 남매 올가을 연속출격 (종합) [Oh!쎈 이슈]» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  20. Stone Music Entertainment (2018 թ․ հոկտեմբերի 29). «IZ*ONE (아이즈원) - 라비앙로즈 (La Vie en Rose) MV». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  21. «아이즈원 측 "29일 쇼콘으로 데뷔 확정"(공식입장)». mk.co.kr (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  22. «아이즈원, 데뷔 쇼콘 1분만에 전석 매진..'동시접속자 15만 육박'[공식입장]» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  23. «"역시 아이즈원"…하루만에 역대 걸그룹 데뷔앨범 초동 신기록 달성» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  24. «아이즈원, 데뷔 그룹 신기록… '라비앙로즈' MV 24시간 455만뷰» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  25. «아이즈원, '엠카' 1위로 데뷔 첫 트로피..트와이스·케이윌 컴백 [종합]» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  26. 26,0 26,1 «스트레이키즈·아이즈원, 'MAMA' 남녀 신인상 영예». www.nocutnews.co.kr. 2018 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  27. 27,0 27,1 «방탄소년단·워너원·트와이스·아이즈원, '2018 MAMA' 뜬다..초호화 라인업 확정[공식입장]». NAVER. 2018 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  28. «아이즈원, 내년 2월 日 데뷔…글로벌 행보 시작» (կորեերեն). entertain.naver.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  29. «IZ*ONE Confirms Date For Japanese Debut» (անգլերեն). Soompi. 2018 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  30. D. Kim (2018 թ․ դեկտեմբերի 4). «IZ*ONE's Agency Explains Miyawaki Sakura And Yabuki Nako's Participation In HKT48 Concert». soompi. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  31. 31,0 31,1 «Winners | Golden Disc» (անգլերեն). www.goldendisc.co.kr. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  32. 32,0 32,1 «YouTube». www.youtube.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  33. «IZ*ONE wrap up debut showcase in Japan + get ready for release of debut single in February». allkpop. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
  34. official IZ*ONE (2019 թ․ հունվարի 24). «IZ*ONE (아이즈원) - '好きと言わせたい (Suki to Iwasetai)' MV». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  35. «IZ*ONEのシングル売上ランキング». ORICON NEWS. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  36. «아이즈원, DJ와 첫 협업...주인공은 조나스 블루 'RISE'». Hankyung (կորեերեն). 2019 թ․ մարտի 9. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  37. «"글로벌 꽃길은 계속" 아이즈원, 韓日서 예고한 2번째 신드롬(종합)». YTN (կորեերեն). 2019 թ․ ապրիլի 1. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  38. «아이즈원, 역대 걸그룹 앨범 초동 신기록...13만장 최초 돌파». EDaily (կորեերեն). 2019 թ․ ապրիլի 8. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
  39. «아이즈원, 6월 데뷔 첫 단독 콘서트 개최..5월 티켓 오픈 [공식입장]». OSEN (կորեերեն). 2019 թ․ ապրիլի 25. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  40. «아이즈원, 데뷔 첫 콘서트 선예매 전석 매진..역대급 티켓 전쟁 [공식]». OSEN (կորեերեն). 2019 թ․ մայիսի 8. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.
  41. «IZ*ONE 日本3rdシングル「Vampire」WIZ*ONE盤CD発売記念 「個別ハイタッチ会」「個別メッセージカードお渡し会」「個別サイン会」開催のご案内». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  42. «아이즈원, 11월 11일 첫 정규 앨범 '블룸아이즈'로 컴백...트레일러 영상 공개». Naver (կորեերեն). 2019 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  43. «Mnet 측 "아이즈원 컴백 연기 확정, 물의 일으켜 진심으로 사과"(공식입장)». Naver (կորեերեն). 2019 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
  44. 44,0 44,1 «Girl band IZ*ONE postpones release of new album amid vote-rigging scandal». The Korea Herald. 2019 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
  45. «tvN "'놀토' 9일 결방, 하이라이트 방송"..아이즈원 논란에 休(공식)». Star News (կորեերեն). 2019 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
  46. «[공식입장]MBC 측 "'마리텔2' 아이즈원, 안유진 포함 출연분 통편집 확정"(종합)». Sports Chosun (կորեերեն). 2019 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
  47. «아이즈원, 컴백쇼도 결국 취소…엠넷 재팬 발표 "대단히 죄송" 사과 [공식]». My Daily (կորեերեն). 2019 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
  48. «[공식입장]JTBC "아이즈원, '아이돌룸' 녹화 이미 완료…방송 여부 미정"». Sports Chosun (կորեերեն). 2019 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
  49. «아이즈원, 11일 컴백 쇼케이스 결국 취소(공식)». Star News (կորեերեն). 2019 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
  50. «IZ*ONEコンサートフィルム中止、関係者が逮捕». Nikkan Sports (ճապոներեն). 2019 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
  51. «IZ*ONE、日本での各種イベントが延期に». Oricon (ճապոներեն). 2019 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 28-ին.
  52. «[단독] 아이즈원, 활동 재개 합의 완료». TenAsia (կորեերեն). 2020 թ․ հունվարի 6. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին – via Naver.
  53. «아이즈원, 오늘(17일) 컴백…정규 1집 앨범 발매». Asiae (կորեերեն). 2020 թ․ փետրվարի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 17-ին – via Naver.
  54. «아이즈원, 오늘(17일) 정규 '블룸아이즈' 발매…컴백쇼 개최». YTN (կորեերեն). 2020 թ․ փետրվարի 17. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 17-ին – via Naver.
  55. «2020년 06월 Album Chart». Gaon Music Chart. 2020 թ․ օգոստոսի 6. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.
  56. «Oneiric Diary's Double Platinum Certification». Gaon Music Chart. 2020 թ․ օգոստոսի 6. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.
  57. Hwang, You-mee (2021 թ․ մայիսի 13). «[Today's K-pop] IZ*ONE's Miyawaki Sakura leaves Japanese team: report». The Korea Herald. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 14-ին. {{cite news}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  58. soompi.com/article/1487346wpp/kang-hye-won-confirmed-to-star-in-best-mistake-season-3
  59. «Soompi Update: IZ*ONE's Kang Hye Won Exudes Queen Vibes In New Teaser For Special Album "W"». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 12-ին.
  60. Jeong Hee-yeon (2021 թ․ սեպտեմբերի 24). «조유리, 10월 7일 솔로 데뷔 확정 [공식]» [Jo Yu-ri, solo debut confirmed on October 7th [Official]] (կորեերեն). Sports Donga. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 24-ին – via Naver.
  61. Jin, Min-kyung (2021 թ․ նոյեմբերի 2). «스타쉽, 新 6인조 걸그룹 아이브(IVE) 론칭..팀 로고·SNS 오픈 [공식]». OSEN (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 2-ին – via Naver.
  62. Ji, Min-kyung (2022 թ․ հունվարի 3). «아이즈원 출신 최예나, 1월 17일 솔로 데뷔 확정 [공식]» [Choi Ye-na from Iz*One Confirms Solo Debut on January 17th [Official]]. Osen (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
  63. «Soompi: Former IZ*ONE Members Miyawaki Sakura And Kim Chae Won Confirmed To Join Source Music's New Girl Group». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 14-ին.
  64. Տեղը, որը մասնակիցը զբաղեցրել է Produce 48-ի եզրափակչում։
  65. «'아이즈원 츄' 권은비, 리더 몰카에 눈물…안유진X이채연 메소드 연기?». NAVER. 2018 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  66. Produce 101-ի հաղթողը կենրրենի դերն է զբաղեցնում խմբում։
  67. հարավ-կորեական խմբերի ամենափոքր մասնակիցը
  68. Lee, Jung-bum (2019 թ․ հոկտեմբերի 21). «'아이즈 온 미', 예고편이 공개되는 순간 모두가 주목해 #11월극장으로가즈원 #아이즈원». X Sports News (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 22-ին.
  69. Hwang, Ji-young (2020 թ․ մայիսի 12). «아이즈원 리얼리티 '아이즈원츄3' 6월 편성..여름 컴백». Ilgan Sports (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին – via Daum.
  70. «U+아이돌라이브, 아이즈원 속초 '먹방' 여행 단독공개». iNews24 (կորեերեն). 2020 թ․ մայիսի 26. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  71. Jung, Hee-yeon (2020 թ․ սեպտեմբերի 15). «'아이즈원츄-ON:TACT' 23일 편성 확정…먹방 체험 예고편 공개». Sports DongA (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 15-ին – via Daum.
  72. «LGU+ Unveils IZone's Eat-ing Trip Season 2». Enews Today (անգլերեն). 2020 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.
  73. «Universe App teases new IZ*ONE variety show 'Fantastic IZ: Hidden School'». Allkpop (անգլերեն). 2021 թ․ փետրվարի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  74. «[2018 AAA] 아이즈원-스트레이키즈-아이들-더보이즈, 신인상 수상». NAVER. 2018 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  75. Kpop pop (2018 թ․ դեկտեմբերի 1). «G-IDLE WIN BEST NEW ARTIST FEMALE @ 10TH MELON MUSIC AWARDS 2018». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  76. «2019 Global Vlive Top10 prize winners! 12월 17일부터 31일까지 15일 간, 한 해를 빛낸 최고의 아티스트와 방송에 투표해 주신 팬 여러분들께 감사의 인사를 드리며 최종 수상자를 공개합니다!» (անգլերեն). channels.vlive.tv. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.