ISO 3166-2:AM
ISO 3166-2:AM, ստանդարտացման միջազգային կազմակերպության ստանդարտ, որը համաձայն ISO 3166 ստանդարտի սահմանում է երկրորդ մակարդակի կոդերը Հայաստանի համար։ Ստանդարտն ընդգրկում է Հայաստանի 1 քաղաք և 10 մարզեր։ Յուրաքանչյուր կոդ բաղկացած է երկու մասից։ Համաձայն ISO 3166-1 ստանդարտի Հայաստանի համար Alpha2 կոդը AM-ն է և գծիկով գրված լրացուցիչ ծածկագիրը։ Մարզի, քաղաքի լրացուցիչ երկու տառանոց ծածկագիրը կազմվում է մարզի, քաղաք անվանմանը համահունչ։ Մարզերի և Երևանի քաղաքային կոդերը վերին մակարդակի AM դոմենային կոդերի ենթախումբ են, որոնք նշանակված են ISO 3166-1 ստանդարտներին համապատասխան։
Հայաստանի կոդերըԽմբագրել
Մայրաքաղաքի և Հայաստանի վարչատարածքային բաժանման 10 մարզերի կոդերը.
Կոդ | Վարչական միավոր |
Կարգավիճակ |
---|---|---|
AM-AG | Արագածոտն | մարզ |
AM-AR | Արարատ | մարզ |
AM-AV | Արմավիր | մարզ |
AM-ER | Երևան | քաղաք (մայրաքաղաք) |
AM-GR | Գեղարքունիք | մարզ |
AM-KT | Կոտայք | մարզ |
AM-LO | Լոռի | մարզ |
AM-SH | Շիրակ | մարզ |
AM-SU | Սյունիք | մարզ |
AM-TV | Տավուշ | մարզ |
AM-VD | Վայոց Ձոր | մարզ |