iPad Pro (2-րդ սերունդ), Apple կորպորացիայի՝ 2017 թվականի iPad Pro շարքի ինտերնետ-պլանշետները, որոնք ներկայացվել են 2017 թվականի հունիսի 5-ին WWDC 2017-ում։ Նրանք հագեցած են Apple A10X Fusion ավելի արտադրողական պրոցեսորով, iSight՝ 12 մեգապիքսել տեսախցիկով, 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, FaceTime 7 մեգապիքսել ճակատային տեսախցիկով և կախված օգտատիրոջ զբաղմունքից՝ հաճախականությունը փոխելու հնարավորություն ունեցող էկրանով։ Ինչպես այս շարքի բոլոր պլանշետները, այս սարքավորումները ևս աջակցում են Apple Pencil ստիլուսի և iOS 11-ում Split View ռեժիմի աշխատանքը, որը թույլ է տալիս միաժամանակ երկու հավելված գործարկել էկրանին[1][2]։

ԱրտադրողականությունԽմբագրել

IPad Pro 10.5 (2017) պլանշետի «սիրտը» Apple A10X նոր պրոցեսորն է՝ 5-րդ սերնդի 64-բիթանոց ճարտարապետությամբ։ Պլանշետին ավելացվել է նաև նոր M10 համապրոցեսոր։ Ըստ մամուլում հայտնված Geekbench թեստերի շարքի՝ Apple A10X-ի նոր չիպի արագությունը մեկ միջուկային ռեժիմում 34%-ով բարձր է, քան նրա նախորդ Apple A9X-ը (ներկայացված 2015 թվականի սեպտեմբերին)՝ 4236 միավոր 3490-ի դիմաց, իսկ բոլոր միջուկների օգտագործմամբ թեստավորման ժամանակ նոր չիպն ավելի արագ է եղել 27%-ով. Apple A10X-ը ցուցադրում է 6588 միավոր՝ Apple A9X-ի 5580-ի դիմաց։ Apple A10 սերիայի՝ iPhone 7 սմարթֆոններում (ներկայացված 2016 թվականի սեպտեմբերին) օգտագործված ավելի վաղ չիպի հետ արագագործությունը համեմատելիս Apple A10X նոր չիպը նույնպես գերազանցություն է ցուցադրում՝ 22%-ով՝ մեկ միջուկի թեստավորման ռեժիմում, և 20%-ով՝ բազմամիջուկային ռեժիմում: Այս թեստավորման մեջ iPad Pro ինտերնետ պլանշետը Apple A10X նոր չիպով ավելի շատ միավոր է հավաքել, քան Apple MacBook-ի 12-դյույմանոց նոութբուքը` 4-միջուկային Intel Core M պրոցեսորով, որը ցույց է տվել 3023 մակարդակի արագություն և 6430 միավոր և, հետևաբար, սեղանի համակարգիչների հետ հավասար ի վիճակի է աշխատել iMovie-ի տիպի «ծանր» հավելվածների հետ[3]։

Պլանշետը թողարկվում է երեք տարբերակով ՝ 32 գիգաբայթ, 128 գիգաբայթ և 256 գիգաբայթ:

ԻնքնավարությունԽմբագրել

Wi-Fi-ին միացված վիճակում համացանցում նավարկելու ռեժիմում մարտկոցի ինքնավար աշխատունակությունը մինչև 10 ժամ է։

ԷկրանԽմբագրել

  • Retina էկրան
  • Multi-Touch էկրան՝ 10,5 դյույմ անկյունագծով, LED լուսավորությամբ և IPS տեխնոլոգիայով
  • DCI-P3 ընդլայնված գունային ծածկույթ
  • iPad Pro 10.5 էկրան՝ 2224*668 թույլտվությամբ
  • Մատնահետքերի նկատմամբ դիմացկուն օլեոֆոբ ծածկույթ
  • Ամբողջությամբ լամինացված էկրան
  • Հակապատկերային ծածկույթ (պատկերն արևի տակ կթուլանա 58% -ով պակաս)

ՏեսախցիկԽմբագրել

iSight տեսախցիկԽմբագրել

  • Բարելավված 12 ՄՊ տեսախցիկ
  • Ավտոֆոկուսավորում
  • Դեմքի ճանաչում
  • Հետևի ֆոնի լուսավորության ցուցիչ
  • Հինգ ոսպնյակավոր օբյեկտիվ
  • Հիբրիդային ԻԿ-ֆիլտր
  • ƒ/2.4 դիաֆրագմա
  • HDR լուսանկարներ
  • Պանորամային նկարահանում
  • Սերիական նկարահանում
  • Տեսանյութի նկարահանման դեպքում հպմամբ ֆոկուսավորում
  • Տեսանյութի կայունացում
  • Տեսանյութի նկարահանման ժամանակ եռակի մեծացում
  • Կադրային նկարահանում
  • 1080р (30 կադր/վ), 720р (60 կադր/վ) տեսահոլովակի նկարահանում
  • «կենդանի լուսանկար» ֆունկցիա

Տեսանյութ՝

  • iPad Pro 10,5-ը կարողանում է նկարահանել1080p տեսանյութ 30 կամ 60 fps-ում, 4K տեսանյութ՝ 30 fps-ում, slo-mo տեսանյութ՝ 1080p 120 fps-ում և 720p՝ 240 fps-ում:

Արջևի տեսախցիկԽմբագրել

  • 10,5 դյույմանոց տարբերակն ունի 7 մեգապիքսել թույլտվությամբ տեսախցիկ:
  • 720p HD-վիդեո,10,5 դյույմ տարբերակով տեսախցիկը կարողանում է նկարահանել 1080p Full HD
  • FaceTime տեսազանգեր Wi‑Fi կամ բջջային ցանցի միջոցով
  • Դեմքի ճանաչում

Բջջային և անլար կապԽմբագրել

Wi-FiԽմբագրել

  • Wi‑Fi (802.11a/b/g/n/ac); երկու դիապազոն (2,4 ԳՀց և 5 ԳՀց)
  • MIMO
  • Bluetooth 4.2 տեխնոլոգիա

Wi-Fi + CellularԽմբագրել

iPad Pro 10.5-ը աջակցում է ավելի արագ LTE Advanced տեխնոլոգիային․

  • Wi‑Fi (802.11a/b/g/n/ac), երկու դիապազոն (2,4 ԳՀց և 5 ԳՀց)
  • MIMO
  • Bluetooth 4.2 տեխնոլոգիա
  • GSM/EDGE
  • CDMA EV-DO Rev. A и Rev. B
  • UMTS/HSPA/HSPA+/DC‑HSDPA
  • LTE Advanced
  • միայն տվյալներ՝ առանց բջջային ցանցի ձայնային զանգերի հնարավորության

Չափսեր և արտաքին տեսքԽմբագրել

  • 10.5 դյույմ iPad Pro

ԷկրանԽմբագրել

10.5-դյույմանոց iPad Pro-ն (2017) առաջարկում է մի ֆունկցիա, որը հարմարեցնում է էկրանի գույները օգտատիրոջ միջավայրին։ Apple-ն աշխատել է արտացոլումների, պայծառության և գույների վրա` նոր iPad-ի էկրանը դարձնելով մի փոքր ավելի լավը, քան նախորդ մոդելների էկրանները:

«Բարև, Siri»Խմբագրել

10.5-դյույմանոց iPad Pro-ն ունի միշտ միացված «Բարև, Siri» գործառույթ, որը թույլ է տալիս առանց պլանշետին հպվելու ակտիվացնել ձայնային օգնականին։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել