IAI Searcher հետախուզային ԱԹՍ, նախագծվել է իսրայելական Israel Aerospace Industries կազմակերպության կողմից 1980-ականներին։ Այն փոխարինեց Tadiran Mastiff և IAI Scout ԱԹՍ-ներին Իսրայելի պաշտպանության բանակում։

Searcher
Searcher ԱԹՍ-ն Իսրայելի Թել Նոֆ ավիաբազայում
ՏեսակԱԹՍ
Ենթատեսակհետախուզական
Օգտագործվում է ինչպեսօդային հետախուզություն
ԱրտադրողԻսրայել Israel Aerospace Industries
Առաջին թռիչք

• Searcher 1 - 1992[1]

• Searcher 2 - 1998[1]
ՇահագործողներԻսրայելի ռազմաօդային ուժեր
 IAI Searcher Վիքիպահեստում

Կառուցվածք խմբագրել

Searcher ԱԹՍ-ն տեսքով համարյա նույնն է ինչպես Scout և Pioneer ԱԹՍ-ները, սակայն զգալիորեն մեծ է նրանցից չափերով։ Searcher-ի վրա տեղադրված է 35 Կվտ հզորությամբ ներքին այրման շարժիչ։ Նախորդ տարբերակների համեմատ բարելավվել է կառավարման համակարգը, ինչպես նաև դիտարկող սարքավորումները։ Ինչպես նաև ավելացվել է թռիչքի տևողությունն ու ԱԹՍ-ի մասերի հուսալիությունը։

Բացի Իսրայելից, այս համակարգը օգտագործվում է նաև Հնդկաստանում, Հարավային Կորեայում, Շրի Լանկայում, Սինգապուրում[2], Թայլանդում և Թուրքիայում[3]։

Միջադեպեր խմբագրել

2015 թվականի մայիսի 21-ին Ռուսական "Ֆոռպոստ" (Searcher II, համարը 923) ԱԹՍ-ն կործանվել է Ուկրաինական Ավդեևկա քաղաքի մոտ Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած պատերազմական գործողությունների ընթացքում[4]։

Տակտիկա-տեխնիկական առանձնահատկություններ (Searcher II) խմբագրել

 
Searcher II
  • Երկարությունը՝ 5,85 մ
  • Թևերի բացվածքը՝ 8,54 մ
  • Բարձրությունը՝ 1,25 մ
  • Օգտակար բեռի զանգվածը՝ 68 կգ
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 500 կգ
  • Շարժիչը՝ 1 × Limbach L 550, 35 Կվտ

Թռիչքային առանձնահատկություններ խմբագրել

  • Առավելագույն արագությունը՝ 200 կմ/ժ
  • Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 18 ժ
  • Գործնական թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 6100 մ

Կիրառվում է այս պահին խմբագրել

 
Սինգապուրի Searcher II ԱԹՍ-ն
 
Ռուսական Ֆոռպոստ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 [1]
  2. «Hermes 450». Israeli-weapons.com. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  3. [2]
  4. http://censor.net.ua/photo_news/337036/kadry_sborki_sbitogo_na_donbasse_rossiyiskogo_bespilotnika_forpost_na_uralskom_zavode_po_zakazu_minoborony
  5. «List of ammunition purchased by Azerbaijan made public». News.Az. 2012 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  6. «UAVS AND UCAVS: DEVELOPMENTS IN THE EUROPEAN UNION – Appendix III, Table 1». Վերցված է 2013 թ․ հունվարի 1-ին.
  7. http://www.defenseworld.net/news/13210/Russian_Force_Practice_Flying_Forpost__Orlan_10_Drones_In_Tajikistan#.V0mXqmh96Uk
  8. «คณะเจ้าหน้าที่ของกองทัพเรือ เยี่ยมชมสาธิตการบิน UAV แบบ Searcher II ของกองทัพบก». Thaifighterclub.org. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.