IAI I-View (որոշ աղբյուրներում Eye-View[1]), փոքր հետախուզային ԱԹՍ, նախագծվել է իսրայելական Israel Aircraft Industries կազմակերպության կողմից 2000-ականներին։ IAI-ի մյուս ԱԹՍ-ների նման ունի ֆիքսված անվային համակարգ և 18,6 կՎտ մխոցային շարժիչ։ Eye-View սարքերը նաև առաջարկվում են որպես քաղաքացիական նպատակների համար նախատեսված սարքեր անտառային հրդեհների դեմ պայքարի համար, այս մոդելները անվանվում են FireBird։

I-View
I-View 250 Փարիզի ավիա-ցուցահանդեսում
ՏեսակԱԹՍ
Ենթատեսակհետախուզական
ԱրտադրողԻսրայել IAI
Առաջին թռիչք2002
 IAI I-View Վիքիպահեստում

2006 թվականի դեկտեմբերին, I-View սարքը ընտրվել է Ավստրալիայի պաշտպանության ուժերի համար նախատեսված հետախուզային ԱԹՍ-ի մրցույթի արդյունքներով[2]։ Նախագծով պատրաստվող պայմանագիրը դադարեցվել է 2008 թվականի սեպտեմբերին, տեխնիկական խնդիրների պատճառով[3]։

I-View Mk50

2009 թվականին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը կնքեց Իսրայելակա IAI կազմակերպության հետ 12 ԱԹՍ-ների գնման պայմանագիր, համաձայն որի 53 միլիոն դոլարով գնվում էին երեք տեսակի ԱԹՍ-ներ, որոնցից մեկն էր I-View MK150 տակտիկական ԱԹՍ-ն[4]։ Մյուս երկու մոդելներն էին Bird-Eye 400 և Searcher Mk II[4]

Տակտիկա-տեխնիկական առանձնահատկություններ խմբագրել

  • Երկարությունը՝ 3,10 մ
  • Թևերի բացվածքը՝ 5,70 մ
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 104 կգ
  • Շարժիչը՝ 1 × Dale DH-290 մխոցային շարժիչ, 18,6 կՎտ

Թռիչքային առանձնահատկություններ խմբագրել

  • Առավելագույն արագությունը՝ 185 կմ/ժ
  • Թռիչքի առավելագույն տևողությունը՝ >6 ժ
  • Գործնական թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 5200 մ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Jane's Information Group». Janes.com. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին. (անգլ.)
  2. «Australia to Provide Australia's First Tactical Unmanned Aerial Vehicle Capability». Boeing. 2006 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին. (անգլ.)
  3. Kelly, Emma; Egozi, Arie (2008 թ․ սեպտեմբերի 4). «Australia weighs tactical options after I-View UAV cancellation». Flight International. Վերցված է 2009 թ․ մայիսի 10-ին. (անգլ.)
  4. 4,0 4,1 «Россия отказалась от своих беспилотников, и перейдет на израильские». 25.01.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 27-ին.(ռուս.)