HeForShe, համերաշխության շարժում սեռական հավասարության համար, որը ստեղծվել է ՄԱԿ-ի կանանց կողմից։ Շարժման նպատակը տղամարդկանց ներգրավումն է` հանդես գալ որպես սեռական հավասարության կողմնակից և փաստաբան[1][2][3]։ Շարժումը հիմնված է այն գաղափարի վրա, որ սեռական հավասարությունը սոցիալական խնդիր է, որը տնտեսապես և քաղաքականապես ազդում է բոլոր մարդկանց վրա։

HeForShe
Տիպշարժում
ՀիմնադրվածՄԱԿ-ի կանանց կողմից
ՀիմնադիրներԿանայք
Հիմնական անձինքԿանայք

«Սկզբում մենք ինքներս մեզ հարցրինք՝ արդյոք սեռական հավասարությունը հուզու՞մ է տղամարդկանց»,- ասել է Ելիզաբեթ Նայամայարոն՝ ՄԱԿ-ի կանանց գործադիր տնօրենի ավագ խորհրդականը։ « Այդ ժամանակ մենք էլեկտրոնային փոստով գրանցված շատ տղամարդկանցից նամակ ստացանք․ նրանք այժմ պատրաստ են անել ավելին»[4]։

Պատմություն խմբագրել

2014 թվականի սեպտեմբերի 20-ին քարոզարշավ սկսելու համար հատուկ միջոցառում է անցկացվել Նյու Յորքի՝ ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում[5]։ Այն հյուրընկալել էր բարի կամքի դեսպան Էմմա Ուոթսոնին, որն իր ելույթում խոսել է ֆեմինիզմի իր սեփական ուղու մասին և կոչ է արել տղամարդկանց և տղաներին նպաստել սեռային հավասարությանը։ Ելույթի տեսագրությունը տարածվել է սոցիալական լրատվամիջոցների միջոցով[6][7]։

Այս միջոցառման ժամանակ ՄԱԿ-ի կանայք կոչ էր անում շարժման մեջ ներգրավել 100,000 տղամարդ, ինչն արվեց ընդամենը երեք օրվա ընթացքում։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, դերասան Մեթ Դեյմոնը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կայքում հիշատակվում են որպես կազմակերպությանը սատարող։

ՄԱԿ-ի կանայաք ձգտում էին մինչև մինչև 2015 թվականի հուլիսը ձեռք բերել 1 մլն աջակից, սակայն դա չստացվեց։ 2017 թվականի մարտի դրությամբ, ավելի քան մեկ միլիոն մարդ կայքում աջակցել է HeForShe շարժմանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Soraya Nadia McDonald: «Emma Watson: Feminism too often is seen as ‘man-hating’», 22.09.2014(անգլ.)
  2. Lisa Suhay: «Emma Watson and HeForShe: Points to flaws in man-hating», 22.09.2014(անգլ.)
  3. «Для тех, от кого зависит всё!». #HeForShe. 2014 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին. ««Настоящие мужчины поддерживают равенство полов» (с) @vanderjames»
  4. Caroline Fairchild: «Meet the woman behind Emma Watson’s viral feminism campaign», 18.12.2014(անգլ.)
  5. UN Women (22 September 2014)
  6. Watson, Emma (22 September 2014).
  7. Woman’s Day: «Emma Watson opens up about that amazing UN speech» Արխիվացված 2014-12-08 Wayback Machine. 5.11.2014

Արտաքին հղումներ խմբագրել