«Happy New Year» (անգլ.՝ Շնորհավոր Նոր տարի), շվեդական ABBA խմբի երգը՝ 1980 թվականին թողարկված Super Trouper ալբոմից։ Երգի աշխատանքային անունն ավելի զվարճալի է՝ «Հայրի՛կ, չհարբես Սուրբ ծնունդին» (անգլ.՝ «Daddy Don’t Get Drunk on Christmas Day»[1][2]։) Երգը դարձել է հանրահայտ, և Նոր տարվա նախօրեին այն հաճախ կարելի լսել ռադիոյով և հեռուստատեսությամբ, թեև երգի տեքստը բնավ տոնական մոտիվներ չունի. մասնավորապես նրանում կան հետևյալ տողերը[3]

«Happy New Year»
ABBAի երգը «Super Trouper» ալբոմից
Թողարկված1980, 1999
Ֆորմատ7" սինգլ, CD
Ձայնագրված1980 թվականի ապրիլի 9[1]
Ժանրեվրոփոփ, փոփ
Լեզուանգլերեն
Տևողություն4:23
ԼեյբլEpic
ՀեղինակԲեննի Անդերսոն
ԿոմպոզիտորBenny Andersson & Björn Ulvaeus?
ՊրոդյուսերԲորն Ուլվեուս
Բեննի Անդերսոն
Super Trouper ալբոմի երգացանկ
Super Trouper
(1980)
«Happy New Year»
(1980)
Lay All Your Love on Me
(1981)

May we all have our hopes, our will to try
If we don’t we might as well lay down and die
You and I.

Թողարկում խմբագրել

Երգն առաջին անգամ թողարկվել է Super Trouper աբոմում 1980 թվականի նոյեմբերի 3-ին[1]։ 1980 թվականին երգը՝ որպես սինգլ, թողարկվել է որոշ երկրներում[4]։ Երկրորդ անգամ սինգլը թողարկվեց 1999 թվականին[5][6]։

«Felicidad»-ն երգի իսպանական տարբերակն է, որը ձայնագրվել է 1980 թվականի հոկտեմբերին[7] և աննշան է տարբերվում երգի անգլալեզու տարբերակից։ Երգը թողարկվել է որպես սինգլ[8] «Super Trouper» երգի հետ միասին Բ կողմում և ընդգրկվել է արգենտինական հիթ-շերթների լավագույն հնգյակում[9]։ «Felicidad»-ը առաջին անգամ CD տարբերակով թողարկվել է միայն 1994 թվականին բանաքաղության միջոցով, թողարկված Polydor Records լեյբլի կողմից Más ABBA Oro անվամբ։

Քավեր-տարբերակներ խմբագրել

A*Teens-ի տարբերակ խմբագրել

«Happy New Year»
 
A*Teensսինգլը
ԹողարկվածԴեկտեմբերի 10, 1999 (1999-12-10)
ՖորմատCD
Ձայնագրված2014
ԺանրՓոփ
ԵրգահանBenny Andersson & Björn Ulvaeus?
ԼեյբլUniversal Records
ՊրոդյուսերԱնդրեաս Ռիքսթարնդ
Բյորն Սթիգսսոն
A*Teens-ի սինգլների ժամանակագրություն
«Gimme! Gimme! Gimme!»
(1999)
«Happy New Year»
(1999)
«Dancing Queen»
(2000)

«Happy New Year» երգը շվեդական A*Teens խմբի չորրորդ սինգլն է, որը թողարկվել է 1999 թվականի վերջին։ Դա ABBA խմբի երգերի վերջին քավեր տարբերակն էր, որ ձայնագրվել էր A*Teens խմբի կողմից, ինչպես նաև առաջին երգն է, որի ձայնագրմանը նշանակալի մասնակցություն են ունեցել խմբի տղամարդիկ։ Շվեդիայում սինգլը դարձել է «ոսկե»[10]։

Երգի տեքստում 1989 թվականի (In the end of eighty-nine…) բառերը փոխարինվել են 1999-ով։

«Happy New Year»-ը դարձել է A*Teens խմբի միակ միջազգային սինգլը, որի հիման վրա նկարահանվել է գովազդային տեսահոլովակ, ոչ թե լիարժեք տեսահոլովակ։

Երգերի ցանկ խմբագրել

Շվեդական մաքսի սինգլ[11]

  1. Happy New Year (Radio Version) - 4:24
  2. Happy New Year (Extended Version) - 6:52
  3. Mamma Mia (The Bold & The Beautiful Glamourmix Edit) - 3:46
  4. Super Trouper (W. I. P.) - 6:10

Հիթ-շքերթներ խմբագրել

Երկիր Հորիզոնական
Ֆինլանդիա[12] 12
Շվեդիա[12] 4

Այլ տարբերակներ խմբագրել

Երգի ռուս-անգլերեն տարբերակը ձայնագրվել է Մարինա Կապուրոյի կողմից[13]։ Երգը կատարել է նաև ֆինն երգչուհի Տարյա Տուրունենը իր Henkäys ikuisuudesta սուրբծննդյան ալբոմում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Happy New Year» (անգլերեն) — տեղեկություն երգի մասին. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 9-ին.
  2. 1980 թվականը խմբի պատմության մեջ(անգլ.)
  3. «Gracenote:ABBA:Happy New Year - LyricWiki - Music lyrics from songs and albums» (անգլերեն) — текст песни. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 9-ին.
  4. Օրինակ, «ABBA - Happy New Year» (անգլերեն) — Տեղեկություն երգի մասին ԱՄՆ-ում. Վերցված է 2010 թ․ հունիսի 9-ին.
  5. «ABBA - Happy New Year» (անգլերեն) — տեղեկություն նիդեռլանդական թողարկման մասին. Վերցված է 2010 թ․ հունիսի 9-ին.
  6. «Sweden» (անգլերեն) — chart positions. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 9-ին.
  7. «Felicidad» (անգլերեն) — տեղեկություններ երգի մասին. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 9-ին.
  8. ««Felicidad»» (անգլերեն) — обложка сингла. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 9-ին.
  9. «Argentina» (անգլերեն) — chart positions. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 9-ին.
  10. ifpi.se, 1999 թվականի սերտիֆիկատներ (1999 թվականի դեկտեմբերի 21)
  11. Happy New Year Discogs-ում
  12. 12,0 12,1 Սինգլը շվեդական հիթ շքերթներում
  13. Марина Капуро - Happy New Year ՅուԹյուբում