«Got to Get You into My Life» (ռուս.՝ Պետք է քեզ իմ կյանք վերցնեմThe Beatles–ի երգը, որը գրվել է Փոլ ՄաքՔարթնիի կողմից և թողարկվել խմբի յոթերորդ ստուդիական Revolver ալբոմում (1966)։ Սինգլ տարբերակով երգը թողարկվել է 1976 թվականին՝ սկզբնական թողարկումից մեկ տասնամյակ և The Beatles–ի փլուզումից վեց տարի անց։ Այս տերբերակը թողարկվել է որպես պրոմոսինգլ և ընդգրկվել է Rock ’n’ Roll Music հավաքածուի մեջ։ Նույն թվականին սինգլը հասել է 7-րդ հորիզոնական Billboard Hot 100 հիթ-շքերթում։

«Got to Get You into My Life»
«Got to Get You into My Life» սինգլի շապիկը (The Beatles, 1976)
The Beatlesսինգլը
«Revolver» ալբոմից
«Բ» կողմ«Helter Skelter»
Թողարկված1976 թվականի մայիսի 31 (ԱՄՆ)
Ֆորմատ7”
Ձայնագրվածապրիլի 7,1966 թվականի հունիսի 17, ստուդիա «Էբբի Ռոուդ»
Ժանր
ԵրգահանԼենոն–ՄաքՔարթնի
Տևողություն02:27 (ստերեո)
02:35 (մոնո)
ԼեյբլCapitol Records Ամերիկայի Միացյալ Նահանգներ
ՊրոդյուսերՋորջ Մարթին
The Beatles-ի սինգլների ժամանակագրություն
«Yesterday»
(1976)
«Got to Get You into My Life»
(1976)
«Ob-La-Di, Ob-La-Da»
(1976)

Երգի մասին խմբագրել

Ստեղծագործության հիմնական մասը գրել է Փոլ ՄաքՔարթնին, չնայած այն բանին, որ Լենոն–ՄաքՔարթնին են պաշտոնապես երգի հեղինակները։ Ջոն Լենոնը բարձր է գնահատել այս երգը և Playboy ամսագրի համար՝ 1980 թվականին հարցազրույցում ասել է, որ երգում՝ «Փոլը ներկայացված է լավագույն ձևով»[4]։ Լենոնը նաև կարծում էր, որ ՄաքՔարթնին իր վերաբերմունքն է հայտնել թմրանյութերի նկատմամբ, որոնք այդ ժամանակաշրջանում հատուկ դեր են խաղացել ամբողջ խմբի աշխատանքում։ Այդ թեմայով Լենոնը խոսել է նաև մասնավոր հարցազրույցներից մեկում՝

Կարծում եմ՝ սա իր լավագույն երգերից մեկն է, քանի որ այն հիանալի բառեր ունի, ես դրա հետ կապ չունեմ։ Ահա իմ խոսքերի ապացույցը, երբ Փոլը փորձի, նա նույնպես կարող է բանաստեղծություններ գրել։ Սա գրեթե նկարագրությունն է այն բանի, թե ինչպես է նա մի անգամ թթու ընդունել։ Կարծում եմ՝ հենց դրա մասին է խոսքը։ Ես, իհարկե չեմ կարող երաշխավորել, բայց կարծում եմ, որ երգի հիմքում հենց դա է[5]։

Բարի Մայլզին տրված հարցազրույցում Փոլը խոստովանել է, որ տեքստը մարիխուանայի մասին է։ Ինչ-որ չափով դա հաստատվում է երգի որոշ տողերով՝ «I took a ride, I didn’t know what I would find there / Another road where maybe I could see some other kind of mind there» (հայերեն՝ Ես պետք է մեկնեի, չգիտեի, թե ինչ կգտնեմ այնտեղ։ Մեկ այլ ճանապարհ, որտեղ ես հնարավոր է տեսնեմ մտքի մեկ այլ վիճակ)[4]։

ՄաքՔարթնիի համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել սոուլ երաժշտությունը, որը թողարկվում էր ամերիկյան Motown Records և Stax Records ձայնագրող ընկերությունների կողմից։ Այս ազդեցությունը նկատելի է վոկալի ուղղության (կրկներգի) և ձայնագրության ժամանակ օգտագործված փողային գործիքների նկատմամբ[4]։ Բարձր մակարդակի գործիքավորումը զգացվում է ողջ երգի ընթացքում, հատկապես փողային գործիքների ինտենսիվության կանխամտածված սահմանափակման մեջ՝ նրանց հնչողության մի փոքր սյուրռեալիստական երանգի ստեղծման համար[6]։

Ձայնագրման մասնակիցներ խմբագրել

«Got to Get You into My Life»
Earth, Wind & Fireսինգլը
«Ա» կողմ«Got to Get You into My Life»
«Բ» կողմ«I’ll Write a Song for You»
Թողարկված1978 թվականի հուլիսի 14(ԱՄՆ)
Ֆորմատ7”, 12"
Ձայնագրված1977
ԺանրՌիթմ ընդ բլյուզ
ԵրգահանԼենոն–ՄաքՔարթնի
Տևողություն04:03
ԼեյբլColumbia Records  
Earth, Wind & Fire-ի սինգլների ժամանակագրություն
«Magic Mind»
(1978)
«Got to Get You into My Life»
(1978)
«September»
(1978)

Earth, Wind & Fire խմբի տարբերակ խմբագրել

Երգի ամենահայտնի քավեր տարբերակներից մեկը ամերիկյան Earth, Wind & Fire ֆանկ խմբինն է, որն ստեղծագործությունը թողարկել է նաև սինգլի ֆորմատով։ Առաջին անգամ երգը թողարկվել է The Best of Earth, Wind & Fire, Vol. 1 ալբոմում։ Earth, Wind & Fire-ի տարբերակը հասել է 1-ին հորիզոնական Black Singles Chart հիթ-շքերթում և 9-րդ հորիզոնական ԱՄՆ-ում՝ Billboard Hot 100 հիթ-շքերթում[7]։

Երգը «Գրեմմի» է բերել խմբին «Լավագույն գործիքային կոմպոզիցիան, որն ուղեկցվում է վոկալիստի(ների) կողմից» անվանակարգում, ինչպես նաև «Գրեմմի»՝ «Լավագույն վոկալային փոփ կատարում՝ դուետով կամ խմբով» անվանակարգում, սակայն վերջին անվանակարգում այդ տարում հաղթել է Bee Gees խումբը՝ իր «How Deep Is Your Love» երգով[8]։ Ընդհանուր առմամբ, վաճառվել են «Got to Get You into My Life»ի ավելի քան մեկ միլիոն օրինակներ։ Սինգլը ստացել է RIAA սերտիֆիկացում՝ ստանալով «ոսկե» կարգավիճակ։

Քավեր տարբերակ խմբագրել

Երգը բազմիցս երգել են այլ կատարողներ, այդ թվում՝

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Brackett, Nathan; Hoard, Christian (2 November 2004). The New Rolling Stone Album Guide (4th ed.). Simon & Schuster. p. 53. ISBN 0-7432-0169-8.
  2. Kenneth Womack, Todd F. Davis (2006). Reading the Beatles: Cultural Studies, Literary Criticism, And the Fab Four. SUNY Press. p. 119. ISBN 0-7914-6716-3.
  3. Sullivan, James (2013 թ․ հունիսի 14). «15 Songs You Didn't Know Were About Drugs». Rolling Stone. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  4. 4,0 4,1 4,2 Факты о песне «Got to Get You into My Life» на сайте music-facts.ru
  5. Фрагмент интервью с Джоном Ленноном на сайте letitbeat.narod.ru
  6. О песне «Got To Get You Into My Life»(չաշխատող հղում) на сайте фан-клуба группы Битлз
  7. «Got to Get You into My Life». Allmusic. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 8-ին.
  8. «Earth, Wind & Fire - Награды и премии». на сайте earthwindandfire.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 7-ին.

Ссылки խմբագրել