Gjon’s Tears
Ջոն Մուհարեմայ[1] (ալբ․՝ Gjon Muharremaj, առավել հայտնի է Gjon’s Tears բեմական կեղծանվամբ, հունիսի 29, 1998, Broc[2]), կոսովար-ալբանական ծագմամբ շվեյցարացի երգիչ և երգերի հեղինակ[3]։ «Եվրատեսիլ 2021 երգի մրցույթում» ներկայացնելու է Շվեյցարիան։ Սկզբում նա «Répondez-moi» երգով պետք է ներկայացներ Շվեյցարիան այժմ չեղյալ հայտարարված «Եվրատեսիլ 2020»-ում և պետք է ներկայանար մրցույթի՝ 2020 թվականի մայիսի 14-ին անցկացվող երկրորդ կիսաեզրափակչում[4]։
Gjon’s Tears | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | ալբ․՝ Gjon Muharremaj |
Ծնվել է | հունիսի 29, 1998 (24 տարեկան) Broc |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երաժիշտ և երգիչ |
Պարգևներ | |
![]() |
Վաղ տարիներ և գործունեությունԽմբագրել
Ջոնը ծնվել է Գրյույեր շրջանի Բրոք կոմունայում՝ կոսովար-ալբանացու և տիրանացի ալբանուհու ընտանիքում[5][6]։
2011 թվականին՝ 12 տարեկան հասակում, մասնակցել է ալբանական «Albanians Got Talent» տաղանդների շոուի առաջին եթերաշրջանին, որի եզրափակչում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը[4][7]։ Մեկ տարի անց շվեյցարական «Die grössten Schweizer Talente» տաղանդների շոուում դուրս է եկել կիսաեզրափակիչ[8]։ 2019 թվականին Gjon’s Tears-ը մասնակցել է «Ձայնը» շոուի ֆրանսիական տարբերակի՝ «The Voice: la plus belle voix»-ի ութերորդ եթերաշրջանին, որտեղ դուրս է եկել կիսաեզրափակիչ[9]։
2020 թվականի մարտի 4-ին հայտարարվել է, որ շվեյցարական «SRG SSR» ազգային հեռարձակողը փակ ներքին ընտրության միջոցով Ջոնին ընտրել է որպես «Եվրատեսիլ 2020»-ում Շվեյցարիայի ներկայացուցիչ, որտեղ նա պետք է ներկայացներ իր «Répondez-moi» երգը շոուի երկրորդ կիսաեզրափակչում[4][10]։ Այսպիսով՝ 2010 թվականից ի վեր առաջին անգամ Շվեյցարիան կարող էր ներկայացնել ամբողջապես ֆրանսալեզու երգ։
2020 թվականի մարտի 20-ին՝ COVID-19 համավարակի հետ կապված մրցույթի չեղարկումից մի քանի օր անց[11], «SRG SSR»-ը հայտարարել է, որ Ջոնը կրկին կդառնա Շվեյցարիայի ներկայացուցիչը 2021 թվականի մրցույթում[12]։ Դրա համար ընտրվելու է արդեն մեկ այլ երգ, քանի որ ԵՀՄ-ի ռեֆերենտ խմբի որոշման համաձայն՝ 2020 թվականի երկրների ներկայացուցիչները չեն կարողանա իրենց երգերն օգտագործել 2021 թվականի մրցույթում[13]։
ՍկավառակագրությունԽմբագրել
Անվանում | Տարի | Առավելագույն հորիզոնականը հիթ-շքերթներում | Ալբոմ | |
---|---|---|---|---|
SWI [14] |
ALB [15] | |||
«Babi» | 2018 | — | 1 | Ոչ ալբոմային սինգլներ |
«Back in Light» | — | — | ||
«Répondez-moi» | 2020 | 100 | — | |
«Tout l'Univers» | 2021 | — | — |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Albanian's Got Talent, Gjon Muharremaj, performancë» (ալբաներեն)։ 22 февраля 2019։ Վերցված է 2020-03-07
- ↑ Ferrato Luca (4 марта 2020)։ «Eurovision 2020: Gjon's Tears rappresenterà la Svizzera con "Répondez moi"»։ OGAE Italy (իտալերեն)։ Վերցված է 5 марта 2020
- ↑ «Gjon's Tears»։ Tekste Shqip (ալբաներեն)։ Վերցված է 4 марта 2020
- ↑ 4,0 4,1 4,2 «Switzerland picks Gjon's Tears with French 'Repondez-moi' for Rotterdam»։ Eurovision.tv (անգլերեն)։ Европейский вещательный союз։ 4 марта 2020։ Վերցված է 4 марта 2020
- ↑ Farren Neil (4 марта 2020)։ «Switzerland: Gjon's Tears to Eurovision 2020» (անգլերեն)։ Eurovoix
- ↑ «Le Fribourgeois Gjon's Tears représentera la Suisse à l'Eurovision»։ La Liberté (ֆրանսերեն)։ 4 марта 2020։ Վերցված է 5 марта 2020
- ↑ «Gjon Muharremaj, shqiptari që befasoi jurinë e “The Voice” në Francë me zërin e tij»։ telegrafi.com (ալբաներեն)։ 22 мая 2019։ Վերցված է մարտի 4, 2020
- ↑ «Das ist unser ESC-Kandidat: Gjon’s Tears»։ Schweizer Radio und Fernsehen (գերմաներեն)։ 4 марта 2020։ Վերցված է 5 марта 2020
- ↑ Farren Neil (4 марта 2020)։ «Switzerland: Gjon's Tears to Eurovision 2020» (անգլերեն)։ Eurovoix
- ↑ «Gjon Muharremaj to represent Switzerland in Eurovision 2020» (անգլերեն)։ Oculus News
- ↑ European Broadcasting Union (մարտի 18, 2020)։ «Eurovision 2020 in Rotterdam is cancelled»։ Eurovision Song Contest
- ↑ ESMA JANSEN (20 марта 2020)։ «Cry no more! Gjon’s Tears confirmed as Switzerland’s Eurovision 2021 act» (անգլերեն)։ Wiwibloggs։ Վերցված է 2020-03-21
- ↑ «Intention to honour Eurovision 2020 songs and artists»։ Eurovision.tv (անգլերեն)։ 20 марта 2020
- ↑ «Discographie Gjon's Tears»։ hitparade.ch (գերմաներեն)։ Վերցված է 26 марта 2020
- ↑ «The Top List—17/02/2019»։ topawards.top-channel.tv (ալբաներեն)։ Top Music Awards։ Վերցված է 26 марта 2020
Նախորդող՝ Լուկա Հեննի՝ «She Got Me» երգով |
Շվեյցարիայի ներկայացուցիչը «Եվրատեսիլ» երգի մրցույթում 2021 |
Հաջորդող՝ Gjon’s Tears |