Fjord Line
Fjord Line, նորվեգական ընկերություն, որը իրականացնում է ծովային փոխադրումներ Նորվեգիայի և Դանիայի միջև։ Իրականացնում է ինչպես բեռնափոխադրումներ, այնպես էլ ուղևորափոխադրումներ։
ՊատմությունԽմբագրել
Ընկերությունը հիմնվել է 1993 թվականին։ 1998 թվականին Fjord Line ընկերությունը գնում է Jupiter նավը և Բերգեն—Նյուքասլ նավագնացության երթուղին Color Line ընկերությունից։ 2004 թվականին նորվեգա-դանիական երթուղու համար ընկերությունը գնեց Fjord Norway նավը, Bergen նավը ֆրախտով տվեց DFDS ընկերությանը։ 2005 թվականին սկսվեցին Նորվեգիայի և Դանիայի միջև նավային փոխադրումները։ Բերգեն-Նյուքասլ երթուղին վաճառվեց DFDS-ին, իսկ Bergen նավը վերադարձվեց ֆրախտից։
Այնուհետև ընկերությունը վաճառքի հանեց իր Jupiter լաստանավը, քանի որ առաջացել էին ֆինանսական լուրջ խնդիրներ։ Ֆինանսական դժվարությունների պատճառը այն էր, որ Color Line ընկերությունը բացել էր նոր երթուղի, որի գնային քաղաքականությունը այնպես էր սահմանել, որ ֆինանսական վնաս էր կրում, սակայն այդպիսով շուկայից դուրս էր մղում Fjord Line-ին։ Fjord Line ընկերությունը Color Line-ին մեղադրեց անհավասար շուկայական պայմաններ ստեղծելու մեջ։ Նույն թվականի ամռանը Fjord Line-ը դիմեց հակամենաշնորհային հանձնաժողով, որը սկսեց ուսումնասիրել խնդիրը[1]։
2008 թվականին տեղի ունեցավ Fjord Line-ի և Master Ferries-ի միավորումը[2]։
ԵրթուղիներԽմբագրել
Ներկայումս ընկերությունը ունի ծովային երկու երթուղի Նորվեգիայի և Դանիայի միջև
- Բերգեն—Ստավանգեր—Հիրսթսհալս
- Քրիստիանսան—Հիրթսհալս →(ամառային սեզոնին միավորում է նաև եվրոպական E 39 երթուղին
Ընկերության նավատորմԽմբագրել
Ներկա պահինԽմբագրել
Նավի անվանում | Կառուցման թվական | Շահագործման սկիզբ | Տարողունակություն | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
Bergensfjord | 1993 | 1993 | 16,551 РТ | Նախկին Bergen, Duchess of Scandinavia |
Fjord Cat | 1998 | 2008 | 5,619 РТ |
Նախկին նավերԽմբագրել
Նավի անվանում | Կառուցման թվական | Շահագործման սկիզբ | Տարողունակություն | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
Lygra | 1979 | 1997–2006 | 7,012 РТ | ԱՄՆ-ի և Կարիբյան կղզիների միջև փոխադրումներ |
Fjord Norway | 1986 | 2003–2006 | 31,356 РТ | Վաճառվել է DFDS-ին, վերանվանվել է Princess of Norway |
Jupiter | 1975 | 1998–2005 | 12,348 РТ | Ճամփորդական նավ Վիետնամում |
ՊատահարներԽմբագրել
2011 թվականի դեկտեմբերի 14-ին Bergensfjord նավը, շարժվելով Ստավանգերից դեպի Հիրթսհալս, անցնելով Նորվեգական ծովում Սկագերակը, հայտնվեց ուժեղ փոթորիկի մեջ, ինչի հետևանքով 2 ուղևոր ստացան վնասվածքներ[3]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Շահագործողը աշխատեցնում է վնասով աշխատող երթուղին։(չաշխատող հղում)(նորվ.)
- ↑ Fjord Line և Master Ferries կաշխատեն միասին։(չաշխատող հղում)(նորվ.)
- ↑ Драма на борту «Бергенсфьорда»: два человека ранены в результате шторма.
Արտաքին հղումներԽմբագրել
- Fjord Line ընկերության պաշտոնական կայք։ (անգլ.) (նորվ.) (դան.) (գերմ.)