«Felicità» (արտ.՝ felitʃiˈta, իտալերենից թարգմանած՝ Երջանկություն), իտալական Ալ Բանո և Ռոմինա Փաուեր դուետի երգը՝ թողարկված 1982 թվականին։ Երգը առևտրային հաջողություն է ունեցել և դարձել դուետի ամենահայտնի երգերից մեկը։

«Felicità»
սինգլը
Ֆորմատ7″ single? և Ձայնապնակ
Ժանրփոփ
ԵրգահանGino De Stefani?[1] և Dario Farina?[1]
ԼեյբլBaby Records?

Երգի մասին խմբագրել

Այս երգով դուետը հանդես է եկել Սան Ռեմոյի 1982 թվականի փառատոնի ժամանակ և զբաղեցրել երկրորդ տեղը։ Երգը զետեղված է երգիչների համանուն Felicità ալբոմում (Իտալիայում այս նոր ձայնասկավառակը թողարկվել է Aria pura անվամբ, ինչպես նրանց նախկին՝ 1979 թվականի ալբոմը, բայց բացարձակապես այլ բովանդակությամբ)։ Որպես բի սայդ՝ սինգլին կցվել է «Arrivederci a Bahia» երգը։ Լատինական Ամերիկայի և Իսպանիայի համար ալբոմը վերաձայնագրվել է իսպաներենով։

«Felicità» երգը շատ մեծ հաջողություն է ունեցել՝ իտալական և եվրոպական մրցույթներում զբաղեցնելով բարձր հորիզոնականներ։

Դուետն արժանացել է է գերմանական «Golden Globe» երաժշտական մրցանակի՝ 1982 թվականին այս ստեղծագործությամբ 6 000 000 օրինակ ձայնասկավառակ վաճառելու համար։ Բացի այդ, Գերմանիայում «Felicità» երգն ամենից երկարը մնաց ազգային հիթ-շքերթում՝ մարտի 15-ից մինչև դեկտեմբերի 13-ը։ Ընդհանուր առմամբ, այս երգն ամբողջ աշխարհում տարածվեց 30 միլիոն օրինակով։

Երաժշտական տեսահոլովակ խմբագրել

1984 թվականի ամռանը՝ «Ci sarà» երգով Սան Ռեմոյի փառատոնում Ալ Բանոյի և Ռոմինա Փաուերի դուետի հաղթանակից հետո, Լենինգրադում խորհրդային կողմի առաջարկությամբ նկարահանվեց երաժշտական հեռուստաֆիլմ՝ «Կախարդական սպիտակ գիշեր» (ռուս.՝ Волшебная белая ночь), որում զետեղված էին դուետի՝ այդ ժամանակվա լավագույն հիթերը, այդ թվում՝ նաև «Felicità»-ն։ Երգի տեսասյուժեում Ալ Բանոն երգում է փոքր նավակի ղեկի մոտ՝ հասնելով Նևայի ափին կառքով գնացող Ռոմինային։ Ռոմինան և ֆիլմում նկարահանված անձանց մեծամասնությունը 18-րդ դարի կոստյումով է[2]։

Ստեղծագործությունների ցանկ խմբագրել

A. «Felicità» - 3:13
B. «Arrivederci a Bahia» - 3:02
  • Spanish 7" Single[4]
A. «Felicidad» - 3:13
B. «Arrivederci en Bahia» - 3:02

Դիրք շքերթներում խմբագրել

Շքերթ (1982) Դիրք
Ավստրիա[5] 9
Բելգիա[6] 7
Ֆրանսիա[7] 10
Գերմանիա[8] 6
Իտալիա[9] 1
Նիդեռլանդներ[10] 18
Շվեյցարիա[11] 3

Քավեր տարբերակներ խմբագրել

2000-ական թվականների սկզբին՝ Վլադիմիր Պուտինի իշխանության գլուխ կանգնելու և ՆՏՎ հեռուստաալիքի հետ կոնֆլիկտի ժամանակ, երգիչ և գրող Սերգեյ Կալուգինը Felicità երգի երաժշտության հիման վրա ծաղրական քավեր կրկներգ ստեղծեց (Перечитай)՝ օգտվելով քաղաքային երգերից։ Դա տեղի ունեցավ իտալական երգի հայտնիության ալիքի վրա և 1980-ական թվականների կեսերի Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության աֆիցիոզի ճնշումների ժամանակ՝ լճացման տարիներին. (ռուսերեն մեջբերում) «Перечитай / Малую землю и Возрождение. / Перечитай / Речи на съезде мудрого Сталина. / Перечитай / Ленина, Троцкого, Маркса и Энгельса. / Перечитай, перечитай…»[12][13]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 SIAE repertory
  2. Волшебная белая ночь = Una magica notte bianca [Una magica notte bianca] (музыкальный телефильм). Ленинград, СССР: Режиссёр: Евгений Гинзбург. Производство: Экран (творческое объединение), La L.I.F. — Società Italiana Fonografica.
  3. «Al Bano E Romina Power* - Felicità (Vinyl) at Discogs». www.discogs.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  4. «Al Bano Y Romina Power* - Felicidad (Vinyl) at Discogs». www.discogs.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  5. «Discographie Al Bano & Romina Power» (գերմաներեն). austriancharts.at. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  6. «Discografie Al Bano & Romina Power» (հոլանդերեն). www.ultratop.be. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
  7. «InfoDisc : Tout les Titres par Artiste» (ֆրանսերեն). www.infodisc.fr. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին.
  8. «Offizielle Deutsche Charts» (գերմաներեն). www.offiziellecharts.de. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  9. «HPI - Settimana del 27/03/82» (իտալերեն). www.hitparadeitalia.it. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  10. «Discografie Al Bano & Romina Power» (հոլանդերեն). dutchcharts.nl. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  11. «Al Bano & Romina Power» (գերմաներեն). hitparade.ch. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
  12. Мишель Матвеев. «Кубок Москвы по ЧГК. Гран-При сезона 2006/07 гг. 7 тур. Команда Михаила Райко. Вопрос 1» (ռուսերեն). База вопросов «Что? Где? Когда?». Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.(չաշխատող հղում)
  13. «Перечитай» (ռուսերեն). orgius.ru — неофициальный сайт. 08.09.2005. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.