«Feeling Good» (ինչպես նաև՝ «Feelin' Good»), անգլերեն երգ, ամերիկացի երգչուհի Նինա Սիմոնի ռեպերտուարի ամենահայտնի երգերից մեկը[2]։

«Feeling Good»
Նինա Սիմոնի երգը
Թողարկված1965
Ժանրշոուի գլխավոր երգ
Լեզուանգլերեն
ՀեղինակԷնթոնի Նյուլի[1] և Leslie Bricusse?[1]
ԿոմպոզիտորԷնթոնի Նյուլի[1] և Leslie Bricusse?[1]

Երգը գրել են բրիտանացի կոմպոզիտորներ Լեսլի Բրիկասը և Էնթոնի Նյուլին՝ «The Roar of the Greasepaint - The Smell of the Crowd» մյուզիքլի համար[2]։

Վաղ տարբերակներ խմբագրել

1964 թվականի օգոստոսի 3-ին «The Roar of the Greasepaint - The Smell of the Crowd» մյուզիքլը բեմադրվել է Նոթինգհեմում, որի ժամանակ «Feeling Good»-ը կատարել է Սայ Գրանտը։ 1965 թվականի մայիսի 16-ին մյուզիքլը բեմադրվել է Բրոդվեյում, իսկ երգը կատարել է դերասան Գիլբերտ Փրայսը[3]։

Նույն թվականին երգը ամերիկացի երգչուհի Նինա Սիմոնը իր՝ «I Put a Spell on You» ալբոմում ներառեց։ Ամենից առաջ այս երգը հենց նրա հետ է ասոցացվում, իսկ նրա ռեպերտուարի շարքում «Felling Good»-ը ամենա հայտնիներից է։ Ինչպես գրում է Songfacts երաժշտական կայքը, Նինա Սիմոնի վոկալայի ոճաձևը հարմար էր երգի համար, որը արտահայտում է ծանր ժամանակաշրջան ապրած մարդու «զվարճանքը և բավարարվածությունը»[2]։

1994 թվականին Նինա Սիմոնի կատարմամբ երգը օգտագործվել է Ֆոլքսվագեն ավտոմեքենաների ընկերության գովազդի մեջ, որը նրան նորից հայտնի դարձրեց։ Մեծ Բրիտանիայում նրա մասնակցությամբ սինգլը 40-րդ հորիզոնական է հասել[2]։

Քավեր տարբերակներ խմբագրել

1997 թվականին Հաֆ և Հերբ դուետը սինգլի տեսքով թողարկեց երգի իր տարբերակը։ Նրանց տարբերակը Մեծ Բրիտանիայում 31-րդ հորիզոնականի է հասել[2]։

Տարիների ընթացքում երգը ձայնագրվել է այնպիսի արտիստների կողմից, ինչպիսիք են Ջորջ Մայքլը[4], Ջոն Կոլտրեյնը, Մայքլ Բուբլեն, ինչպես նաև Pussycat Dolls, Traffic, Eels և Muse խմբերը։ Բացի այդ, R&B և հիփ հոփ ոճերով երգից մի փոքր հատված է կատարել Մերի Ջեյ Բլայջը («About You» երգում 2005 թվականի «The Breakthrough» ալբոմից), Ջեյ Զին և Քանյե Ուեսթը («New Day» երգում 2011 թվականի «Watch the Throne» ալբոմից) և Ֆլո Ռայդան (2013 թվականի «How I Feel» երգում)։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 ISWC-Net
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Songfacts. «Feeling Good by Nina Simone - Songfacts». www.songfacts.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  3. «The Roar of the Greasepaint … the Smell of the Crowd». www.guidetomusicaltheatre.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  4. says, Joey Jacobson (2014 թ․ հուլիսի 1). «George Michael new single & vinyl release». Entertainment Focus (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.