Feci quod potui faciant meliora potentes, լատիներեն արտահայտություն, որը թարգմանվում է որպես «Ես արեցի այն, ինչ կարող էի, ով կարող է, թող անի ավելին»[1]։

Արտահայտությունն օգտագործվում է որևէ ոլորտում սեփական ներդրումը ցույց տալու կամ սեփական աշխատանքն ինչ-որ մեկի դատին ներկայացնելու ժամանակ[2]։

Հռոմեական կոնսուլները, երբ իրենց պաշտոնավարման ժամկետն ավարտվում էր և ընտրում էին նոր կոնսուլ, արարողություն էին անում և իշխանության հանձման ժամանակ արտաբերում էին թևավոր խոսք դարձած այս արտահայտությունը[2][3]։ Արտահայտությունը կիրառվում է նաև մեր օրերում որևէ պաշտոնից հեռանալու և այն հաջորդին հանձնելու դեպքում[4]։

Մեջբերման օրինակներ խմբագրել

  Թանկագին քույր, թույլ տուր ինձ շնորհավորել քեզ հրեշտակիդ օրվա համար, անկեղծորեն և ի սրտե ցանկանալ առողջություն և այն ամենը, ինչ կարելի է մաղթել քո տարիքի աղջկան։ Եվ հետո բերել այս գիրքը որպես նվեր (տալիս է գիրքը)։ Մեր գիմնազիայի պատմության 50 տարիները՝ գրված իմ կողմից։ […] Այս գրքում դու կարող ես գտնել բոլոր նրանց, որոնք այս 50 տարիների ընթացքում ավարտել են մեր գիմնազիան։ Feci quod potui, faciant meliora potentes
- Չեխով, «Երեք քույր»[5]
 
  Նախորդ ամիս դուք նույնպես անզգուշորեն տվել եք գնահատական։ Feci quod potui, faciant meliora potentes,- ասել է Նիկոլայը[6]։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԱՄԵՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ ԻՐ ՉԱՊԱԵՎՆ ՈՒՆԻ».(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 Յու. Ս. Ցիբուլնիկ, Լատիներեն թևավոր արտահայտություններ, Մ.:, «ООО "Издательство АСТ"», էջ 75 — 830 էջ, ISBN 5-17-016376-2։
  3. «Արմեն Աշոտյանը ժիր, ակտիվ եւ փարթամ մազերով մանուկ էր ու Ձմեռ պապիկի մորուքից չէ».
  4. «Լևոն Ալթունյան. Միգուցե կարելի էր ավելին անել, բայց ինչպես լատինական ասացվածքն է ասում` Feci quod potui, faciant meliora potentes. առողջ եղեք».
  5. Անտոն Չեխով, Երեք քույր, գործողություն 1, 12 հատորով հավաքված աշխատանքներ, հ. 10, Մ.:, «Գեղարվեստական պետական հրատարակչություն» — 546—547 էջ։
  6. Պոդոսինով Ա. Վ., Շավելեվա Ն. Ի., Գործնական լաիտիներենի փորձ, Lingua Latina. Լատինական և հնագույն մշակույթի ներածություն, Մ․:, «Պրոգրես»։
  7. (фото с могилы Ст. Лема)