Ֆ. Ռ. Դևիդ (ֆր.՝ F. R. David, ֆրանսերեն արտասանվում է «Էֆ Էղ Դավիդ», իսկական անունը՝ Էլի Ռոբեր Ֆիտուսսի (ֆր.՝ Elli Robert Fitoussi), հունվարի 1, 1947(1947-01-01)[1], Մենզել Բուրգիբա, Թունիս), ֆրանսիացի երգիչ թունիսական ծագմամբ, որը կատարում է երգեր անգլերենով։

F. R. David
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունֆր.՝ F. R. David
Ի ծնե անունԷլի Ռոբեր Ֆիտուսսի
Նաև հայտնի է որպեսF. R. David
Ծնվել էհունվարի 1, 1947(1947-01-01)[1] (77 տարեկան)
Մենզել-Բուրգիբա, Թունիս
Երկիր{{{2}}} Ֆրանսիա
Ժանրերփոփ, փոփ ռոք, եվրոդիսկո, սինտի փոփ
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ, կիթառ, ստեղնաշարային, բաս կիթառ
Գործունեություն1967-այժմ
ԼեյբլBMS
Կայքfrdavid.net

Կենսագրություն խմբագրել

Նա 1960-ականների վերջին իր երաժշտական կարիերան սկսեց որպես տարբեր ֆրանսիական արտիստների բաս նվագակցող, որոնցից առաջինը եղավ իր քույրը։ Առաջին անգամ որպես վոկալիստ հանդես է եկել «Le Boots» խմբում, որը մինչ այդ ազատվել էր իր վոկալիստից։

1970-ականների սկզբներին երգել է ֆրանսիական «Les Variations» ռոք խմբում՝ փոխարինելով խմբի վոկալիստ Joe Loeb-ին։ Հայտնի է նաև «King Of Hearts» անունով նախագիծը, որին մասնակցում էին F.R. David-ը և «Les Variations» խմբի նախկին անդամներից Marc Tobaly-ը, Cockpit-ը, որի հետ թողարկվեց ալբոմ և 3 սինգլ։ Դուետով ձայնագրվեց Close, But No Guitar սկավառակը, որը թողարկվեց 1978 թվականին ԱՄՆ-ում, Capitol Records-ի ժամանակ։ Հետագայում F.R. David-ը մեներգչի կարիերա սկսեց։

1982 թվականին երաժիշտը թողարկեց իր ամենահայտնի երգերից մեկը՝ «Words»-ը, որը ընդհանուր տպաքանակով վաճառվեց 8 միլիոն օրինակով և UK Singles Chart-ում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը (ապրիլի 30 - մայիսի 7, 1983)[2]: Երգը մտավ երգչի դեբյուտային համանուն ալբոմի մեջ։ Նաև ալբոմում նրանից ներկայացվեցին այնպիսի հիթեր, ինչպիսիք են «Take Me Back», «Pick Up the Phone», «Music» և այլն։

F. R. David-ի հայտնության գագաթնակետը դարձավ 1980-ական թվականները, երբ նա թողարկեց ևս 2 հաջողակ ալբոմներ Long Distance Flight-ը (1984 1984) և Reflections-ը (1987): Դրանից հետո նա 20 տարի ալբոմ չթողարկեց, մինչև որ 2007 թվականին դուրս եկավ The Wheel սկավառակը։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

  • Words (1982)
  • Long Distance Flight (1984)
  • Reflections (1987)
  • The Wheel (2007)
  • Numbers (2009)
  • Midnight Drive (2013)

Սինգլեր խմբագրել

  • Words (1982)
  • Pick Up The Phone (1983) հայերեն թարգմանաբար նշանակում է «Վերցրու խոսափողը»
  • Music (1983)
  • I Need You (1983)
  • Dream Away (1984)
  • This Time I Have To Win (1985)
  • Sahara Night (1986)
  • Don’t Go (1987)
  • I’ll Try To Love Again (1992)

Բանաքաղություն խմբագրել

  • Girl (1986)
  • Greatest Hits (1991)
  • Best Of F.R. David (1998)
  • 99 version (1999)
  • Greatest Hits (2007)
  • Référence 80 (2011)

Տես Նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. German, Yuri. «Biography: F.R. David». AMG. Վերցված է 2010 թ․ մայիսի 9-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել