Elron (ընկերություն)
Eesti Liinirongid AS, առևտրային անվանումը` Elron (մինչև 2013 թվականը Elektriraudtee AS` Էլեկտրիռաուդտեէ), Էստոնիայի պետական ընկերությունը, Տալլինի և Հարյումաայի մերձքաղաքային էլեկտրագնացքների, ինչպես նաև ամբողջ Էստոնիայով երթևեկող դիզելային գնացքների օպերատորը։ Ընկերության գլխադասային գրասենյակը գտնվում է Տալլինում։
Elron | |
---|---|
![]() | |
Տեսակ | երկաթուղային ընկերություն |
Հիմնադրված է | հոկտեմբեր 2013 |
Վայր | Տալլին, Էստոնիա |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | Երկաթուղի |
Կայք | elron.ee(էստոներեն)(անգլ.)(ռուս.) |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Elektriraudtee բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է 1998 թվականի դեկտեմբերի 23-ին, Էստոնիայի Eesti Raudtee երկաթուղու վերակազմավորման և սեփականաշնորհման ծրագրի համաձայն բաժանման արդյունքում։ Elektriraudtee -ի ստեղծման ժամանակ նրա բաժնետոմսերի 100% -ը պատկանում էր Eesti Raudtee -ին, իսկ 2000 թվականի նոյեմբերի 15-ին այդ բոլոր բաժնետոմսերը փոխանցվել են էստոնիական պետությանը[1]։
Սեփականատերեր և ղեկավարությունԽմբագրել
Ընկերության բաժնետոմսերի 100% -ի սեփականատերը 2012 թվականի սկզբին Էստոնիայի Տնտեսության և կապի նախարարությունն էր[1]։
Ընկերության կառավարման նախագահն է Անդրուս Օսիպը[2]։
ԳործունեութունԽմբագրել
2014 թվականին ընկերությունը մասնագիտանում է Տալլինում և մայրաքաղաքի Հարյումաայի շրջանցման էլեկտրականացված երթուղիների կազմակերպման մեջ, ինչպես նաև ոչ էլեկտրականացված երթուղիներով միջքաղաքային փոխադրումների կազմակերպման մեջ։ Ի դեպ, 2009 թվականի տվյալներով Elektriraudtee ընկերությունը սպասարկել է վեց երթուղի երկու հիմնական ուղղություններով` արևելյան և արևմտյան (էլեկտրականացված երկաթգծերի ընդհանուր երկարությունը կազմել է 131.6 կմ)[1]։
Գործունեության ցուցանիշներԽմբագրել
2009 թվականին ընկերության էլեկտրագնացքներով փոխադրումների թիվը կազմել է 3.08 մլն. (6% -ով պակաս, քան 2008 թվականին)[1]։
Ընկերության եկամուտը 2010 թվականին կազմել է 34,5 մլն. կրոն (2009 թվականի 35,7 մլն-ի փոխարեն) և զուտ շահույթը` 757,2 հազ. կրոն (2009 թվականին` 3,7 մլն. կրոն)[3]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Обзор АО Elektriraudtee»։ // ru.elektriraudtee.ee։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-12-ին։ Վերցված է 2012-2-14
- ↑ «АО Elektriraudtee подписало договор о поставке новых поездов»։ // rus.delfi.ee։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-12-ին։ Վերցված է 2012-2-14
- ↑ «Majandusaasta aruanne 2010 (годовой отчет 2010)»։ // ru.elektriraudtee.ee։ Վերցված է 2012-2-14 (չաշխատող հղում)(չաշխատող հղում)
Արտաքին հղումներԽմբագրել
- Официальный сайт компании(ռուս.)