Ելույթ վերելակի համար

(Վերահղված է Elevator Pitchից)

Ելույթ վերելակի համար (կամ ճառ վերելակի համար) (անգլ.՝ Elevator Pitch կամ Elevator Speech), ապրանքի, նախագծի կամ ծառայության հայեցակարգի վերաբերյալ կարճ պատմություն։ Եզրը արտացոլում է ժամանակային սահմանափակվածությունը․ ներկայացման երկարությունը պետք է այնպիսին լինի, որ այն ամբողջովին կարողանա պատմվել վերելակի շարժման ընթացքում, այսինքն՝ գրեթե երեսուն վայրկյան կամ 100-150 բառ[1][2]։

Եզրը սովորաբար գործածվում է անթեփրենյորի ելույթի ենթատեքստում իր նոր բիզնես գործընկերոջը ներդրումային հայեցակարգը ներկայացնելու համար։ Քանի որ վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչները ձգտում են ինչքան հնարավոր է շուտ որոշում կայացնել այս կամ այն թիմի կամ նախագծի հեռանկարային լինելու կամ չլինելու վերաբերյալ, ընտրության առաջնային չափանիշը դառնում է «վերելակի համար ելույթը»։ Համապատասխանաբար, այդ ելույթի որակը և ներկայացման մակարդակը ունեն կարևորագույն նշանակություն ստարտափի ղեկավարի համար, որը ձգտում է ֆինանսավորում գտնել։

Վերելակի համար ճիշտ կազմված ելույթը պատասխանում է որոշակի հարցերի․

  • Ինչպիսի ապրանք է առաջարկվում։
  • Ինչպիսի առավելություններ ունի ապրանքը։
  • Տեղեկատվություն ընկերության վերաբերյալ։

Տեքստերը, որոնք կարելի է անվանել «ելույթ վերելակի համար», հաճախ օգտագործվում են այլ մասնագիտության տեր անձանց համար․ վաճառողների, նախագծերի մենեջերների, այսինքն՝ մարդկանց, որոնց համար անհրաժեշտ է արագորեն հիմնական գաղափարը փոխանցել ունկնդրին, չնայած ինքը՝ եզրը, որպես կանոն, այդ տեսքով չի օգտագործվում։ «Վերելակի համար ելույթի» տարատեսակ կարելի է համարել գրքերի շապիկների վրայի կարճ գրվածքները։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել