Ecser
Էչեր
Էչերի եկեղեցին
տարածք. 13,1 քառ. կմ
բնակչություն. 3.252 (2001)
հեռախոսային կոդ. +036-29
կայքէջ. http://www.ecser.hu

Էչեր (հունգարերեն Ecser, սլովակերեն Ečer) բնակավայր Հունգարիայի Պեստ մարզում։ Բնակչությունը՝ 3252 մարդ, որի մի մասը սլովակներ են։ Էչերը շատ մոտ է գտնվում «Ֆերիհեգի» միջազգային օդանավակայանին։ Մայրաքաղաք Բուդապեշտի հետ այն կապված է երկաթուղով և ավտոմայրուղով։

Էչերը կազմված է չորս պատմական մասերից՝ Մագլոդ, Վաչես, Գյոմրու և Ուլլո։

Պատմություն խմբագրել

Էչերի մասին առաջին անգամ գրավոր հիշատակվել է 1315 թվականին դեկտեմբերի 15-ին։ Սակայն բնակավայրը ավելի հին է։ Ըստ առասպելի 896 թվականին Մագյարի արքայազն Արպադը, որն ասիական իր ցեղի հետ արշավում էր Դանուբ գետի երկրամասը, հանգստացել է մի կաղնու մոտ։ Երբ նա հարցրեց ինչպես է այդ վայրը կոչվում և իմացավ, որ այն անուն չունի, ասաց՝ «Դե ուրեմն թող այն Կաղնի կոչվի» («չեր» հունգարերն նշանակում է կաղնի)։

Դարից ավել տևած օսմայնան տիրապետության ընթացքում (1526-1686), բնակավայրը ամբողջովին լքվել էր, սակայն 1669 թվականին նորից մարդիկ են գալիս այստեղ բնակվելու։ Ռակոցիի գլխավորությամբ անկախության պայաքարի ժամանակ (1703-1711), Էչերը տվել է տասնմեկ զինվոր։

Մինչև XIX դարը Հունգարիայի գյուղական վայրերը ավատատիրական ցանցի մեջ էին մտնում և խոշոր կալվածատերերի, այսպես կոչված մագնատների սեփականությունն էին։ XVII դարի սկզբում Էչերը կոմս Անտալ Գրասսալկովիչի սեփականությունն էր։ Նա Էչեր է բերել սլովակներ, որոնք մինչև այժմ բնակվում են այստեղ։

Հունգարիայում այս գյուղը հայտնի է իր կոթողային կաթոլիկ եկեղեցով, կառուցված 1740-ին, և ժողովրդական պարով, որը կոչվում է «Էչերի լակոդալմես» կամ «Էչերյան գեղջուկների հասանիք»։ Էկեղեցին, պարը և առասպելական կաղնին պատկերվել են Էչերի գերբի վրա։

Քույր քաղաքներ խմբագրել