Echoing Green, միջազգային ոչ առևտրային կազմակերպություն, որն իր նպատակն է հայտարարել սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը։ Այն զբաղվում է ամբողջ աշխարհում սոցիալական ձեռնարկատերերին կրթաթոշակներ և ռազմավարական աջակցություն տրամադրելով։

Echoing Green
Տեսակոչ առևտրային կազմակերպություն
Հիմնադրված1987
Գլխադասային գրասենյակՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Կայքechoinggreen.org

ՊատմությունԽմբագրել

Կազմակերպությունը հիմնադրվել է 1987 թվականին, մասնավոր բաժնեմասային General Atlantic ընկերության կողմից[1]` վենչուրային կապիտալի մոդելի օգնությամբ սոցիալական ազդեցության ընդլայնման նպատակով։

Հիմնադրման պահից Echoing Green-ը միջոցներ է ներդրել ավելի քան 600 սոցիալական ձեռնարկատիրություններում, որոնք գործում են աշխարհի 60 երկրներում` ներդնելով ընդհանուր առմամբ 36 միլիոն ամերիկյան դոլար նոր, սոցիալական ուղղվածություն ունեցող կազմակերպություններում ու նախագծերում[2]։

Echoing Green-ն տրամադրում է երեք տեսակի կրթաթոշակներ. Global Fellowship, Black Male Achievement Fellowship և Climate Fellowship[3]: Global Fellowship-ըն աջակցում է այն սոցիալական ձեռնարկատերերին, որոնց գործունեությունը կապված է հասարակական խնդիրների այնպիսի լուծումների որոնման հետ, որոնք օգտակար կլինեն իրենց երկրներում։ Black Male Achievement Fellowship-ն ստեղծվել է Open Society Foundation-ի հետ համագործակցությամբ, 2012 թվականին, աջակցում է այն գործարարներին, որոնք գործ ունեն ԱՄՆ-ում աշխատող սևամորթ տղամարդկանց ու դեռահասների խնդիրների հետ։ Climate Fellowship-ն ստեղծվել է ZOOM Foundation-ի հետ համագործակցության արդյունքում, 2013 թվականին, այն աջակցում է կլիմայական փոփոխությունների հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ աշխատող անհատներին ու կազմակերպություններին։

Echoing Green-ի օգնությամբ գործարկված կազմակերպություններից են Teach For America-ն, City Year-ը, College Summit-ը, Citizen Schools-ը, One Acre Fund-ը, SKS Microfinance-ը և այլն[4]։

Կազմակերպությունը թողարկել է Work on Purpose ծրագիրը, որը պատրաստում է ուսանողներին սոցիալական ձեռնարկատիրական ուղղվածության ապագա աշխատանքին։ Պարապունքներն անցկացվում են քոլեջներում, համալսարաններում և ոչ առևտրային կազմակերպություններում։

Ղեկավար կազմԽմբագրել

  • Չերիլ Դորսի, Echoing Green կազմակերպության տնօրենը։ Նա այս կազմակերպությունից կրթաթոշակ է ստացել 1992 թվականին` մանկական մահացությունը Բոստոնում բջջային սարքերի միջոցով կանխելու իր ծրագրի համար։ 2002 թվականին Դորսին դարձել է Echoing Green-ի ղեկավարն ու այն ամբողջովին ոչ առևտրային կազմակերպություն դարձրել[5]։
  • Լարա Գալինսկի, ընկերության ավագ փոխնախագահ։ Գալինսին սոցիալական ձեռնարկատիրության մասին երկու` Be Bold: Create a Career with Impact և Work on Purpose գրքերի հեղինակն է, իսկ վերջերս սկսել է աշխատել Work on Purpose ծրագրի հետ[6]։

Տնօրենների խորհրդի կազմում, ի թիվս այլոց, General Atlantic-ի տնօրեն Դեյվիդ Հոջսոնն է և Society for Science & The Public-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն և Science News-ի հրատարակիչ Մայա Աջմերան[7]։

Գործունեության ցուցիչներԽմբագրել

ՖինանսներԽմբագրել

Ըստ 2010-2011 թվականների տվյալների` Echoing Green-ն ունեցել է ավելի քան 5 միլիոն ամերիկյան դոլար` կատարելով 1 միլիոն դոլարի ներդրում[8]։

2019 թվականի ընթացքում կազմակերպությունը կատարել է $2.7 միլիոն ներդրում` աշխարհում 71 սոցիալական ձեռնարկատիրություններում[9]։

Որոշ կրթաթոշակառուներԽմբագրել

  • Ուենդի Կոպ (1991 թվականի կրթաթոշակառու), ազգային կրթական Teach For America կորպուսի հիմնադիր[10]։
  • Մայքլ Բրաուն և Ալան Հավեզ (1991 թվականի կրթաթոշակառուներ), ազգային City Year կազմակերպության համահիմնադիրներ։ Կազմակերպությունն օգնում է աղքատ ընտանիքների երեխաներին արժանապատիվ կրթություն ստանալ` տրամադրելով սոցիալական, կրթական և հոգեբանական աջակցություն[11]։
  • Վիկրամ Ակուլա (1998 թվականի կրթաթոշակառու), SKS Microfinance-ի հիմնադիր, որի նպատակն է նվազեցնել աղքատությունը Հնդկաստանում։
  • Ֆելիքս Լլոյդ (2007 թվականի կրթաթոշակառու), ոչ կոմերցիոն սոցիալական Skill-Life, Inc. կազմակերպության հիմնադիր, որի առաքելությունն է առցանց խաղերի միջոցով Ամերիկայում երիտասարդների ֆինանսական գրագիտության բարձրացումը[12]։
  • Քենեդի Օդեդե և Ջեսիկա Պոզներ (2010 թվականի կրթաթոշակառուներ), Shining Hope for Communities-ի համահիմնադիրները, որի առաքելությունն է պայքարել ծայրահեղ աղքատության և գենդերային անհավասարության դեմ։
  • Թոմ Օսբորդ (2014 թվականի կրթաթոշակառու` Climate Fellowship ծրագրով), Greenchar-ի հիմնադիրը, որն զբաղվում է ածուխի և խոհանոցային սալիկների վաճառքով` Քենիայում անտառահատումները նվազեցնելու համար[13]։

ՀրապարակումներԽմբագրել

  • Be Bold: Create a Career with Impact, գիրքը, որը գրվել է Լարա Գալինսկու և Չերիլ Դորսիի համահեղինակությամբ, 2007 թվականին։ Գիրքը կոչված է ոգեշնչել երիտասարդ սոցիալական ձեռնարկատերերին։
  • Work on Purpose, Լորա Գալինսկու և Քելլի Նյուքսոլի գիրքը, որը պատմում է հինգ տարբեր սոցիալական ձեռնարկատերերի, նրանց պայքարի ու հաջողությունների մասին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Echoing Green» (անգլերեն)։ General Atlantic։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-12-ին։ Վերցված է 2015-04-28 
  2. «About Us» (անգլերեն)։ Echoing Green։ Վերցված է 2015-04-28 
  3. «PRESS RELEASE: Echoing Green Announces The Next Generation Of Social Entrepreneurs With Its 2014 Class Of Global, Climate And Black Male Achievement Fellows» (անգլերեն)։ Pershing Square Foundation։ 26 июня 2014։ Վերցված է 2015-04-28 
  4. «Echoing Green» (անգլերեն)։ Newman's Own Foundation։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-19-ին։ Վերցված է 2015-04-28 
  5. Avital Medoff (22 октября 2009)։ «Cheryl Dorsey: Echoing Green President Promotes Social Change» (անգլերեն)։ U.S. News & World Report։ Վերցված է 2015-04-28 
  6. Nell Edgington (6 июля 2011)։ «Building the Social Entrepreneurship Movement: An Interview with Lara Galinsky» (անգլերեն)։ Social Velocity։ Վերցված է 2015-04-28 
  7. «Board of Directors» (անգլերեն)։ Echoing Green։ Վերցված է 2015-04-28 
  8. Allen Grossman, Sarah Allpeby, Caitlin Reimers (2013-06-13)։ «Venture P hilanthropy: Its Evolution and Its Future» (անգլերեն)։ Harvard Business School։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-25-ին։ Վերցված է 2015-05-25 
  9. Annual report
  10. «Wendy Kopp Biography» (անգլերեն)։ Achievement.org։ 11 ноября 2013։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-23-ին։ Վերցված է 2015-04-28 
  11. Alice Korngold (15 июля 2009)։ «ECHOING GREEN: LEVERAGING SKILLS BASED BUSINESS VOLUNTEERS FOR SOCIAL ENTERPRISES» (անգլերեն)։ Fastcompany.com։ Վերցված է 2015-04-28 
  12. Cheryl Dorsey։ «TRENDS IN SEED-STAGE SOCIAL ENTREPRENEURSHIP THE IMPORTANCE OF INVESTING IN EMERGING SOCIAL ENTREPRENEURSHIP» (անգլերեն)։ The Aspeninstitute։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-07-ին։ Վերցված է 2015-04-28 
  13. Michelle Burwell (7 августа 2014)։ «Tom Osborn, inventor of 'green' charcoal, proves you’re never too young to innovate» (անգլերեն)։ Christian Science Monitor։ Վերցված է 2015-04-28