է-Էստոնիա (անգլ.՝ e-Estonia), էլեկտրոնային լուծումների միջոցով քաղաքացիների և պետական կառույցների միջև փոխհամագործակցության պարզեցմանն ու թեթևացմանը ուղղված Էստոնիայի կառավարության նախաձեռնություններից մեկը։ Այդ նախաձեռնության շրջանակներում ստեղծված էլեկտրոնային ծառայություններ ընդգրկում են. i-Voting, e-Tax Board, e-Business, e-Banking, e-Ticket, e-School, համալսարան համացանցի միջոցով (University via internet), կառավարման էլեկտրոնային ակադեմիա (the e-Governance Academy), ինչպես նաև մի շարք հեռախոսային ծրագրերի գործարկում[1]։

Նշան Wi-Fi մուտքի կետի մատնանշմամբ, Տարտու, Էստոնիա

Պատմություն խմբագրել

1991 թվականին Էստոնիան վերականգնել է իր անկախությունը որպես առանձին սուվերեն պետություն, հաղթահարելով խորհրդային օկուպացիան։ Մինչև այդ Էստոնիայում չկար տեխնոլոգիայի զարգացման լայն հնարավորություններ։ Խորհրդային տարիներին Էստոնիայի բնակչույթան միայն կեսը ուներ հեռախոսային կապ։ Անկախության ձեռքբերումից ի վեր երկրի առաջին վարչապետ Մարտ Լաարը կարողացել է զարգացնել երկիրը, առաջ տանելով այն մոդեռնիզացիայի ժամանակաշրջանի միջով, երկրում հիմք դնելով թվային դարաշրջան թևակոխելու համար։

Թվային բարեփոխումները շարունակվում են առ այսօր։ Բարեփոխումների սկզբում Էստոնիան հրաժարվել է սեփական հին անալոգային հեռախոսային կայանը տրամադրելու Ֆինլանդիայի առաջարկից, դրա փոխարենը ընտրելով սեփական թվային հեռախոսակապի համակարգի կառուցումը։ Դպրոցների համակարգիչների տրամադրման նախաձեռնությունը թույլ է տվել արդեն 1998 թվականին ապահովել երկրի ամեն մի դպրոցը մատչելի համացանցով։ 2000 թվականին Էստոնիայի կառավարությունը հայտարարել է, որը համացանցի մատչելիությունը մարդու իրավունքներից մեկն է, տարածելով այն նաև գյուղական համայնքներում։ անվճար

Նման փոփոխությունները թույլ են տվել ինչպես պետական, այդպես էլ մասնավոր հատվածների ներկայացուցիչներին նորարացնել երկիրը, օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ։ Սկայպ համացանցահեն հեռահաղորդակցության ծրագիրը ստեղծվել է հենց Էստոնիայում, ինչը հաճախ օրինակ է բերվում որպես այդ բարեփոխումների հաջողության վառ օրինակներից մեկը[2]։

Գրականություն խմբագրել

  • Cuthbertson, Anthony (2014 թ․ հոկտեմբերի 7). «Estonia First Country to Offer E-Residency Digital Citizenship». International Business Times. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  • «Estonia takes the plunge». The Economist. 2014 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  • Scott, Mark (2014 թ․ հոկտեմբերի 8). «Estonians Embrace Life in a Digital World». The New York Times. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  • «e-Estonia: The Making of An Information Age Society». The World Bank. 2014 թ․ մայիսի 27. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  • «e-Estonia:Life in a networked Society». YouTube. e-Estonia. 2013 թ․ փետրվարի 13. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  • Aasmae, Kalev. «'This is so freaking huge man, it's insane': The plan to let anyone become European – digitally». ZDNet. CBS Interactive. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  • Mansel, Tim (2013 թ․ մայիսի 16). «How Estonia became E-stonia». BBC News. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «e-Estonia». Estonia.eu. Estonian Foreign Ministry and Enterprise Estonia. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  2. «How did Estonia become a leader in technology?». The Economist. 2013 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.