Վահանապտեր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Դաս Polypodiopsida
Ենթադաս Polypodiidae
Կարգ Բազմոտիկներ (Polypodiales)
Ենթակարգ Polypodiineae
Ընտանիք Բազմաոտիկազգիներ (Dryopteridaceae)
Ենթաընտանիք Dryopteridoideae
Ցեղ Վահանապտեր (Dryopteris)
Adans., 1763

Վահանապտեր (լատին․՝ Dryopteris), լեզվապտերազգիների ընտանիքի բազմամյա, կարճ ու հաստ կոճղարմատով խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 150 տեսակ։

Դասի լատիներեն անվանումը՝ Dryopteris ծագել է հուն․՝ δρῦς, որը նշանակում է կաղնի, և πτέρις - պտեր[1] բառերից։

Հայաստանում խմբագրել

ՀՀ-ում 2 տեսակ՝

Առաջինը տարածված է գրեթե բոլոր, իսկ երկրորդը՝ Լոռու և Կոտայքի մարզերում։ Աճում է խոնավ, ստվերոտ վայրերում, անտառներում, հաճախ առաջացնում միատարր բուսուտներ։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

 
D. goldiana

Կոճղարմատը ծածկված է թուխ թեփուկներով։ Բույսի բարձրությունը 30-150 սմ է։ Տերևները փետրաձև են կամ բարդ-փետրաձև։ Մատղաշ տերևի գագաթը խխունջաձև ոլորված է։ Ամռանը տերևների ստորին մակերեսին առաջանում են կլորավուն սորուսներ (սպորանգիումի խմբեր), որոնք դասավորվում են ջղերի երկարությամբ և ծածկվում կլորավուն կամ երիկամաձև, մի եզրով տերևին ամրացած ծածկաթեփուկով (ինդուզիում)։

Նշանակություն խմբագրել

Դեղաբույս է. պարունակում է թթուներ, աղաղանյութեր և այլն։ Կոճղարմատի թուրմը ճիճվամուղ է։

Տեսակներ խմբագրել

 
Dryopteris carthusiana
 
Dryopteris cristata
 
Dryopteris erythrosora
 
Dryopteris villarii
 
Dryopteris wallichiana

Մատենագիտություն խմբագրել

  • Gardeners’ Encyclopedia of Plants & Flowers. - Dorling Kindersley Limited, London, 1995.
  • Сааков С. Г. Ջերմոցային և տնային բույսեր։ - Լ.։ Գիտություն.- 1983.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Encke, F. et al. 1993. Zander: Handwörterbuch der Pflanzennamen, 14. Auflage. (Zander ed14)

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահանապտեր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահանապտեր» հոդվածին։