Disturbedանգլ. թարգմանաբար՝ «Տագնապահարներ»), ամերիկյան մետալ խումբ, որը կազմավորվել է 1994 թվականին Չիկագոյում: Խմբի կազմում ընդգրկված են՝ վոկալիստ Դեյվիդ Դրեյմանը, կիթառահար, ստեղնահար Դեն Դոնիգանը, բասիստ Ջոն Մոյերը և թմբկահար Մայք Վենգրենը: Նրանք ունեցել են կազմի շատ քիչ փոփոխություններ, ընդ որում միայն Դոնիգանը և Վենգրենն են եղել խմբի մնացյալ անդամները: Խմբի նախկին անդամներն են՝ վոկալիստ Էրիխ Ավալտը և բասիստ Սթիվ Կմակը: Խումբը թողարկել է յոթ ստուդիական ալբոմ, որոնցից հինգը դեբյուտ են ունեցել՝ անընդմեջ զբաղեցնելով Billboard 200-ում առաջին հորիզնականը[9]: 2011 թվականի հոկտեմբերին Disturbed-ը գնաց ընդմիջման, որի ընթացքում խմբի անդամները կենտրոնացան տարբեր կողմնակի նախագծերի վրա: Նրանք վերադարձան 2015 թվականի հունիսին և 2015 թվականի օգոստոսի 21-ին թողարկեցին իրենց Immortalized կոչվող առաջին ալբոմը: Նրանք նաև 2016 թվականի նոյեմբերի 18-ին ձայնագրեցին և թողարկեցին Disturbed-ի մեկ համերգային ալբոմ՝ «Live at Red Rocks»-ը, որը ձայնագրվեց 2016թ-ի օգոստոսի 18-ին, Կոլորադոյի Մորիսոն քաղաքում գտնվող Red Rocks Amphitheater-ում: Նրանց յոթերորդ ստուդիական ալբոմը՝ Evolution-ը, թողարկվել է 2018 թվականի հոկտեմբերի 19-ին:

Disturbed
Disturbed live 2009.jpg
Ժանրերռոք, Ալտերնատիվ մետալ, Նու մետալ[1][2], մետալ[3] և հարդ ռոք[4]
Գործունեություն1994
ԼեյբլGiant Records?[5][6][7][8], Ռեփրայզ Ռեքորդս և Warner Bros. Records
Կայքdisturbed1.com
Disturbed Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Վաղ տարիներ (1994-1996)Խմբագրել

Երբ դեռ Դեյվիդ Դրեյմանը Disturbed-ին չէր միացել, կիթառահար Դեն Դոնիգանը, թմբկահար Մայք Վենգրենը և բասիստ Սթիվ Կմակը, վոկալիստ Էրիխ Ավալտի հետ «Brawl» կոչվող խմբում էին: Անունը «Brawl» փոխելուց առաջ, այնուամենայնիվ, Դոնիգանը Disturbed-ի տասնամյակին թողարկված խմբի DVD-ում նշեց, որ անունն ի սկզբանե եղել էր «Crawl», բայց նրանք վերանվանեցին այն «Brawl» զուտ այն պատճառով, որն այդ անունը արդեն օգտագործվում էր այլ խմբի կողմից: Դեմո ժապավենի ձայնագրումից անմիջապես հետո Ավալտը լքեց խումբը, իսկ խմբի մյուս երեք անդամները հայտարարություն տարածեցին, որ նոր վոկալիստ են փնտրում: Նրանք հայտարարություն են ուղարկել Իլինոյսի նահանգի Չիկագո քաղաքում գտնվող «Illinois Entertainer» կոչվող տեղի երաժշտական հրատարակություն[10]: Դեյվիդ Դրեյմանը նույն ամսում արձագանքեց խմբի հայտարարությանը[10]: Կիթառահար Դեն Դոնիգանը մեկնաբանել է Դրեյմանի վոկալը. «Գիտեք, բոլոր այն վոկալիստներին, որոնց հետ մենք զրույց ենք ունեցել կամ լսել ենք նրանց, նա (Դրեյմանը) միակ վոկալիստն էր, ով պատրաստ էր երգել յուրաքանչյուր ոճով: Եվ դա ինձ տպավորեց[10]»:

Ինչ վերաբերում է նրան, որ Դրեյմանը լինի խմբի վոկալիստ, Դոնիգանն ասաց. «Մեկ-երկու րոպե անց նա պարզապես սկսեց նվագել այդ ծանր մեղեդիները... Ես նվագում եմ կիթառ՝ փորձելով թաքցնել տղայի նկատմամբ իմ գոհունակությունը: Գիտեք, ես չէի ուզում ասել նրան այս խոսքերը. «Այո, մենք կզանգահարենք ձեզ քննարկելուց հետո»: Բայց ես շատ ոգևորված էի: Փշաքաղված էի»: Ինչպես մեկնաբանեց թմբկահար Մայք Վենգրենը. «Մենք միանգամից նրան հավանեցինք[10]»: Այնուհետև Դրեյմանը 1996թ-ին միացավ խմբին, և խումբը վերանվանվեց Disturbed: Երբ հարցազրույցում նրան հարցրին, թե ինչու է առաջարկել խումբը անվանել «Disturbed», Դրեյմանը պատասխանեց. «Ես տարիներ շարունակ մտածում էի խմբի անվանման մասին: Պարզապես, դա արտահայտում է այն ամենը, ինչը մենք զգում էինք: Այն աստիճանը, որին մենք կհասնեինք, անհանգստացնում էր մարդկանց, և մենք պարզապես փորձում էինքն յուրովի ներկայանալ, քանի որ խմբի անունը կարծիք էր ձևավորել մեր մասին[11]»:

«The Sickness» (1997—2000)Խմբագրել

Խմբի վերանվանվելուց հետո Disturbed-ը ձայնագրեց 3 թրեքանոց երկու դեմո սկավառակ, որոնցից առաջինում ձայնագրվեցին՝ «The Game», «Down with the Sickness» և «Meaning of Life»-ը, իսկ երկրորդում՝ «Want», «Stupify» և «Droppin' Plates»-ը։ Նրանք նաև ստեղծեցին իրենց խմբի թալիսմանը՝ The Guy-ը: Վերջապես խումբը պայմանագիր ստորագրեց Giant Records-ի հետ։ 2000թ-ին խումբը թողարկեց իր դեբյուտային ալբոմը՝ «The Sickness» վերնագրով, որը խմբին փառքի արժանացրեց: Ալբոմը զբաղեցրեց քսաներորդ տեղը Billboard 200-ում [12], և թողարկվելուց անմիջապես հետո ավելի քան չորս միլիոն օրինակ վաճառվեց Միացյալ Նահանգներում[13]: Մինչ Մերիլին Մենսոնի 2001 թվականի եվրոպական շրջագայությանը միանալը, բասիստ Սթիվ Կմակը չկարողացավ նվագել խմբի հետ՝ վնասվածքի պատճառով, ինչը Չիկագոյում Disturbed-ի փորձերի ժամանակ դահլիճից դուրս հրշեջ սանդուղքից վայր ընկնելու հետևանք էր[14]: Կմակը բաց թողեց Եվրոպա մեկնելու չվերթը, բայց Չիկագոյում 2001թ-ի հունվարի 11-ին և 12-ին նա Disturbed-ի շոույում խմբի հետ ելույթ ունեցավ։ Շրջագայության ընթացքում Մարտի Օ'Բրայանը փոխարինեց Կմակին, այնքան ժամանակ մինչ նա նորից ի վիճակի կլիներ շրջագայել:

«Believe» (2001—2003)Խմբագրել

2001թ-ի փետրվարին հայտարարվեց, որ Disturbed-ը հանդես է եկել Faith No More-ի «Midlife Crisis» երգի տարբերակով, սակայն երգը երկար ժամանակ չի կատարվել խմբի կողմից[15]: Այնուամենայնիվ, Disturbed-ի այդ տարբերակը չօգտագործվեց, և վերաձայնագրված տարբերակը հետագայում հայտնվեց The Lost Children -ի ալբոմում[16]։ 2001 թվականի սեպտեմբերին սկսվեց նրանց երկրորդ ստուդիական ալբոմի ստեղծումը: 2002թ-ի հունիսի 4-ին Disturbed-ը թողարկեց խմբի մասին M.O.L. անվանումով վավերագրական DVD-ն, ինչը ցույց տվեց խմբի ստուդիայում աշխատելու ժամանակ և շրջագայությունների ընթացքում որոշ անձնական խնդիրներ, ինչպես նաև մի քանի երաժշտական տեսահոլովակներ և կենդանի կատարումներ[17]: 2002 թվականի սեպտեմբերի 17-ին Disturbed-ը թողարկեց «Believe» վերնագրով իրենց երկրորդ ստուդիական ալբոմը, որը դեբյուտ ունեցավ Billboard 200-ին[18]: «Prayer» կոչվող ալբոմի առաջին սինգլի երաժշտական տեսահոլովակը հեռուստաընկերությունների մեծ մասը հրաժարվել են ցույց տալ պատճառաբանելով, որ տեսահոլովակը շատ նմանություններ ունի 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների հետ[19]: Այդ ժամանակ Դեյվիդ Դրեյմանը արեց «Korn» խմբի Ջոնաթան Դեվիսի կողմից գրված և թողարկված «Forsaken» կոչվող երգի վոկալի ձայնագրությունը, որը թողարկվեց որպես «Անիծվածների թագուհին» ֆիլմի սաունդթրեք[20]:

2003 թվականին խումբը կրկին մասնակցեց Օզցֆեստի շրջագայությանը և նրանք սկսեցին «Music as a Weapon II» կոչվող իրենց սեփական շրջագայություններից ևս մեկը: Նրանց հետ շրջագայել են նաև Chevelle, Taproot և Ünloco կոչվող խմբերը[21]: Շրջագայության ընթացքում Disturbed-ը հանդես եկավ չթողարկված երգով, որը կոչվում էր «Dehumanized»[22]: Այն բանից հետո, երբ Disturbed-ը ավարտեց «Music as a Weapon II» կոչվող շրջագայությունը, Սթիվ Կմակը տարաձայնությունների պատճառով հեռացվեց խմբից: Նրան փոխարինեց Ջոն Մոյերը[23][24], որը դարձավ խմբի նոր բաս կիթառիստը: Այդ գիշեր, երբ Մոյերը դարձավ խմբի նոր բասիստը, Disturbed-ը ելույթ ունեցավ House of Blues-ում և կատարեց «Hell» և «Monster» կոչվող երկու նոր երգ, որոնցից երկուսն էլ համարվում են խմբի երրորդ ստուդիական ալբոմի՝ «Ten Thousand Fists»-ի b-side թրեք[24]:

«Ten Thousand Fists» (2004–2006)Խմբագրել

 
Disturbed-ի 2005 թվականի կատարումը

Disturbed-ի «Ten Thousand Fists» կոչվող երրորդ ստուդիական ալբոմը թողարկվել է 2005 թվականի սեպտեմբերի 20-ին: Ալբոմը դեբյուտ է ունեցել Billboard 200-ի, իսկ թողարկմանը հաջորդող շաբաթվա ընթացքում վաճառվել է շուրջ 238,000 օրինակ[25]: 2006 թվականի հունվարի 5-ին ալբոմը ճանաչվել է պլատինե և Միացյալ Նահանգներում վաճառվել է 1.000.000 նմուշ[26]։ Disturbed-ը ի աջակցություն ալբոմի շրջագայել է 10 Years և Ill Niño խմբերի հետ։ 2006 թվականին Disturbed-ը գլխավորեց Օզզֆեստը՝ System of a Down, Lacuna Coil, DragonForce, Avenged Sevenfold և Hatebreed խմբերի հետ միասին[27]:

Launch Radio Networks-ին տված հարցազրույցում վոկալիստ Դեյվիդ Դրեյմանը հայտարարել է, որ ալբոմի համար ձայնագրվել է քսան երգ, բայց միայն տասնչորսն են պաշտոնապես ներառվել ալբոմում[28]։ Մնացած երգերը ներառվել են սինգլներում կամ տարածում են ստացել համացանցում՝ օրինակ «Hell»-ը ընդգրկվել է «Stricken» սինգլում[29], «Monster»՝ որը հասանելի էր iTunes-ում հետագայում ներառվել է Ten Thousand Fists Tour Edition-ի մեջ; «Two Worlds» նույնպես հասանելի էր Ten Thousand Fists Tour Edition-ում և «Sickened», որը ներառված էր «Land of Confusion» սինգլում[30]: Ten Thousand Fists-ը Disturbed-ի թողարկած առաջին ալբոմն է, որտեղ օգտագործվում է կիթառային սոլոներ: Խումբը հայտարարեց, որ իրենք զգում են, որ կիթառային նոտաները կազմում են այն երաժշտության մի մասը, որը բացակայում է ժամանակակից երաժշտության մեջ, և նրանք ցանկանում էին վերադարձնել այդ մասը: «Stricken», «Overburdened» և «Confusion Land» երգերը, ինչպես նաև շատ ուրիշ նման երգեր իրենց մեջ ներառում են կիթառային նոտաներ։

2006 թվականին նախատեսված եվրոպական շրջագայությունը երկու անգամ հետաձգվեց Դրեյմանի հիվանդության պատճառով[31] և, ըստ Դրեյմանի, այն ազդում էր իր ձայնին[32]: Ավելի ուշ Դրեյմանին վիրահատեցին քթի միջնապատի թեքության պատճառով: Վիրահատությունը հաջող անցավ և այդ ժամանակվանից Դրեյմանը սկսեց չչարաշահել խմիչքի օգտագործումը[33]: 2006 թվականի վերջին, Disturbed-ը մեկնեց մեկ այլ շրջագայության, որը կոչվում էր Music as a Weapon III: Flyleaf, Stone Sour և Nonpoint խմբերը նույնպես մասնակցում էին այդ շրջագայությանը[34]: Disturbed-ը ավարտեց իր Music as a Weapon III շրջագայության առաջին փուլը 2006 թվականի վերջին[35]: Կարճ ժամանակ անց Դրեյմանը հայտարարեց, որ շրջագայության երկրորդ փուլը չի կայանա, և փոխարենը խումբը կվերադառնա և կսկսի աշխատել իրենց չորրորդ ստուդիական ալբոմի վրա[36]:

«Indestructible» (2007–2009)Խմբագրել

 
Disturbed-ը 2008 թվականի Տեխասի նահանգի Դալաս քաղաքում կայացած Mayhem փառատոնին

2007 թվականի հուլիսին թողարկվեց «This Moment» վերնագրով նոր երգը, որը դարձավ «Տրանսֆորմերները» ֆիլմի սաունդթրեքը: 2007 թվականի վերջին Լոս Անջելեսում[37], Disturbed-ը թողարկեց «Indestructible» (հայ. անկործանելի) կոչվող չորրորդ ստուդիական ալբոմը[38]: Ավելի վաղ հարցազրույցում Դեյվիդ Դրեյմանն ասում էր, որ իրենք պատրաստվում են ձայնագրել տասնհինգ երգ, բայց միայն տասներկուսն են լինելու ալբոմում[39]:

«Indestructible»-ի առաջին սինգլը՝ «Inside the Fire»-ը 2008 թվականի մարտի 25-ին վաճառքի հանվեց երաժշտության թվային բաշխման ծառայություններում: 2008թ-ի ապրիլ և մայիս ամիսներին Disturbed-ը «Five Finger Death Punch» և «Art of Dying» խմբերի հետ շրջագայեց Միացյալ Նահանգներում[40]: 2008 թվականի մայիսի 2-ին խմբի պաշտոնական կայքում թողարկվեց «Inside the Fire» երաժշտական տեսահոլովակը: Disturbed-ը iTunes Store-ում թողարկեց իրենց նախկինում անվճար «Perfect Insanity» երգը՝ որպես երկրորդ սինգլ, իսկ 2008 թվականի հունիսի 3-ին թողարկված՝ «Indestructible» ալբոմը հասանելի կլինի նախնական պատվերի համար: «Indestructible»-ը թողարկվեց Միացյալ Նահանգներում 2008թ-ի հունիսի 3-ին, իսկ Ավստրալիայում` 2008-ի հունիսի 7-ին և Billboard 200-ում դարձավ խմբի երրորդ անընդմեջ թիվ մեկ դեբյուտային ալբոմը: Disturbed-ը 2008 թվականի մայիսի 29-ին ունեցավ իր առաջին կենդանի համերգը, որը հովանավորվում էր Pepsi-ի և Deep Rock Drive-ի կողմից[41]: Նրանք ելույթ ունեցան Լաս Վեգասում: Disturbed-ը 2008 թվականի ամռանը[42] շրջագայեց Slipknot, DragonForce և Mastodon խմբերի հետ՝ ի աջակցություն «Mayhem Festival»-ի[43]: 2008 թվականի օգոստոս և սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում խումբը ավարտեց նաև Ավստրալիա և Նոր Զելանդիա կատարած շրջագայությունը:

2008 թվականի մայիսին Harmonix ընկերության «Rock Band» տեսախաղի ստեղծողները հայտարարեցին, որ իրենք համաձայնության են եկել Disturbed-ի հետ և Best Buy-ը` Rock Band տեսախաղի համար բոլոր նրանց է առաջարկում Indestructible-ի երկու թրեքները, ովքեր նախապես պատվիրել են ալբոմը Best Buy-ի կայքից: 2008 թվականի հունիսի 3-ին, Harmonix-ը Indestructible ալբոմից թողարկեց «Indestructible», «Inside the Fire» և «Perfect Insanity» կոչվող թրեքները: 2009 թվականի մայիսի 12-ին Harmonix-ը թողարկեց Stricken and Stupify կոչվող երգերը Rock Band երաժշտական խանութում:

Սեպտեմբերի 30-ին, խումբը թողարկեց iTunes-ի «Live & Indestructible» կոչվող բացառիկ կենդանի ալբոմը՝ որը բաղկացած է Deep Rock Drive-ի երգերից և «Indestructible»-ի երաժշտական տեսահոլովակից[44]: Խումբը սկսեց շրջագայություն Եվրոպայում, սկսելով 2008թ-ի հոկտեմբերին Լոնդոնից և ավարտելով 2008թ-ի նոյեմբերին Հելսինկիում[45]: 2008թ-ի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Disturbed-ը շրջագայել է Միացյալ Նահանգներում[46]: «Inside the Fire» երգը առաջադրվել է 2009 թվականի Գրեմմի մրցանակի «Լավագույն ծանր ռոք կատարում» անվանակարգում: 2009թ-ի մարտին Disturbed-ը թողարկեց երաժշտական տեսահոլովակ «The Night» սինգլի համար: Խումբը սկսեց իր «Music as a Weapon IV» կոչվող շրջագայությունը 2009թ-ի մարտին, և ավարտվեց մայիսի վերջին: Շրջագայությունը, որը ստացել էր նաև «փառատոն» անվանումը, մի բեմում հավաքեց այնպիսի խմբեր, ինչպիսիք են «Killswitch Engage», «Lacuna Coil» և «Chimaira» խմբերը[47]: Խումբը թողարկեց Faith No More-ի «Midlife Crisis» երգի երկրորդ տարբերակը՝ «Covered», «A Revolution in Sound» ալբոմում: «Midlife Crisis»-ի այս կատարումը ի սկզբանե ձայնագրվել է Indestructible-ի համար, բայց խումբը որոշեց այն չներառել ալբոմում:

«Asylum», The Lost Children և ընդմիջում (2010–2011)Խմբագրել

2009թ-ի հուլիսին FaceCulture-ին տված հարցազրույցում Դրեյմանը հայտարարեց, որ DVD-ն իր մեջ կներառի «Disturbed-ի գոյության վերջին տասնամյակը: Այն կոչված է ցույց տալ տասնամյակի ընթացքում մեր զարգացումը»: Նա խոսեց հինգերորդ ալբոմի մասին. «Դենին մի քանի երգի ռեֆֆեր է հորինել, որոնք իսկապես ապշեցուցիչ են: Բայց դրանք պարզապես դեռ փոքր հատվածներ են ... »[48]: Մի քանի ամիս անց, 2010 թվականի մարտի 23-ին, խումբը թողարկեց The Sickness դեբյուտային ալբոմը՝ «God of the Mind» և «A Welcome Burden» b-side թրեքերով, նորացված պատկերազարդումներով, ինչպես նաև թրեքների շարքի բարելավումներով և ռեմիքսով[49]: Առաջին անգամ այն հասանելի էր նաև ձայնապնակի՝ վինիլի տեսքով[50]: 2010 թվականի փետրվարի 26-ին Harmonix-ը Rock Band երաժշտական խանութում ներբեռնման համար հայտարարեց Disturbed-ի երկրորդ փաթեթը, որը ներառում էր «Voices», «The Game» և «Meaning of Life» երգերի 2010 թվականի թարմացված տարբերակները[51]:

2010 թվականի սկզբին խումբը սկսեց ձայնագրել իրենց հինգերորդ ալբոմը և պլանավորում էր թողարկել այն ամռանը: Կիթառահար Դեն Դոնիգանը հայտարարել է, որ խումբը գրել է մոտ 15-18 երգ[52]: Ավելի ուշ հաստատվեց, որ ալբոմի վերնագիրը կլինի «Asylum»[53]: Խումբը թողարկեց Judas Priest ծանր մետալ խմբի «Living After Midnight» երգի քավերը Metal Hammer Presents-ի համար: 2010 թվականի ապրիլի 20-ին, ստուդիա մտնելուց մոտ երկու ամիս անց, Disturbed-ը հայտարարեց, որ իրենք ավարտել են ալբոմի ձայնագրումը: Խումբը հայտարարեց, որ «Asylum»-ը կթողարկվի 2010 թվականի օգոստոսի 31-ին: 2010 թ-ի հուլիսի 9-ին, թրեքների ցուցակը հրապարակվեց խմբի պաշտոնական կայքում: «Asylum»-ը դեբյուտ ունեցավ Billboard 200-ում առաջին համարի ներքո[54]: «Asylum»-ը Disturbed-ի չորրորդ անընդմեջ ստուդիական ալբոմն էր, որը մեծ համբավ ունեցավ և այդ նվաճումը ի զորու էր միայն երկու այլ խմբերի՝ Metallica և Dave Matthews[55]:

2010թ-ի ամռան վերջին Disturbed-ը Avenged Sevenfold-ի ինչպես նաև Stone Sour, Hellyeah և Halestorm խմբերի հետ ամենամյա առաջին շրջագայությունը վերնագրեց «Rockstar Energy Drink Uproar»[56]: Այնուհետև 2010թ-ի հոկտեմբերին հաղորդվել է, որ Դեյվիդ Դրեյմանի մոտ ախտորոշվել է «կոկորդի ծանր հիվանդություն», և խմբի ԱՄՆ շրջագայությունը չեղյալ է հայտարարվել, քանի որ Դրեյմանի բուժման գործընթացը կարող էր տևել մինչև չորս շաբաթ[57]: Մոտավորապես նույն տարվա վերջին, Disturbed-ը հայտարարեց, որ 2011 թվականը նրանք կսկսեն «Music as a Weapon V» շրջագայությամբ՝ համատեղ ելույթ ունենալով Korn, Sevendust, In This Moment և Stillwell խմբերի հետ: 2011թ-ի հունվարին «Mayhem Festival»-ը հայտարարեց, որ ամռանը Disturbed-ը կգլխավորի փառատոնը` Godsmack և Megadeth խմբերի հետ միասին[58]: 2011-ի փետրվարին Disturbed-ը միացավ այդ ամառային ներբեռնման փառատոնին[59]: Disturbed-ը անոնսեց, որ 2011թ-ի մայիսին նրանք կգլխավորեն Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում կայանալիք «Rock on the Range» փառատոնը[60]:

Հինգշաբթի, ապրիլի 28-ին, Disturbed-ը հայտարարեց, որ իրենց Asylum ալբոմի համար նախկինում չթողարկված «3» վերնագրով բոնուսային թրեքը իրենց կայքում հասանելի կլինի ներբեռնման համար: Նրանք ասացին, որ երգի ներբեռնումից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Damien Echols Defence ֆոնդին, որը West Memphis Three-ի թողարկմանը աջակցող բարեգործական հիմնադրամ է:

2011թ-ի հուլիսին Disturbed-ը հաստատեց, որ այդ տարի ԱՄՆ-ի շրջագայությունը ավարտելուց հետո խումբը կմեկնի հանգստի, և այդ նույն ամիս տված հարցազրույցում Դրեյմանը մերժեց այն հանգամանքը, և այդ դադարը խմբի անդամների միջև ընդհարման հետևանք է[61]: Խումբը 2011թ-ի հոկտեմբերին դադարեցրեց համերգները: Disturbed-ը 2011 թվականի նոյեմբերի 8-ին թողարկել է «The Lost Children» վերնագրով b-side ալբոմը: «Hell» երգը հասանելի է դարձել թվային բեռնման համար 2011 թվականի հոկտեմբերի 11-ին, բայց Դրեյմանը Twitter-ի իր էջում հայտարարել է, որ երգի համար երաժշտական տեսահոլովակ չի լինի: Ալբոմում է հայտնվում նաև նախկինում չթողարկված «Mine» վերնագրով թրեքը: Թրեքերի ցուցակը ու թողարկման ամսաթիվը սեպտեմբերի 20-ին հրապարակվեցին Դրեյմանի Twitter-ի էջում: 2012թ-ի ապրիլի 21-ին Record Store երաժշտական խանութի տարեդարձի օրը, Disturbed-ը թողարկեց «The Collection»-ը:

Այլ նախագծեր (2012–2014)Խմբագրել

2012 թվականի փետրվարի 8-ին հայտարարվեց, որ Ջոն Մոյերը դարձել է Adrenaline Mob սուպեր խմբի նոր բասիստը: Ջոնը առաջին անգամ խմբի հետ բեմի վրա ելույթ ունեցավ մարտի 12-ին Նյու Յորքի Hiro Ballroom-ում, խմբի դեբյուտային լիամետրաժ Omertá կոչվող ալբոմի թողարկումից մեկ օր առաջ[62]: 2012 թ-ի փետրվարի 14-ին, Դեյվիդ Դրեյմանը Twitter-ի իր էջում հաստատեց, որ ինքը հանդես կգա VH1 հեռուստաալիքի That Metal Show-ի 10-րդ եթերաշրջանում, որը կթողարկվի նույն տարում: Ավելի ուշ այդ դրվագը տեղափոխվեց 11-րդ շրջան, իսկ պրեմիերան տեղի ունեցավ 2012թ-ի օգոստոսի 11-ին:

2012 թվականի մայիսին Դրեյմանը հայտարարեց Device կոչվող իր նոր նախագծի մասին: Դրեյմանն ավելի ուշ տեղեկացրեց Disturbed-ի ապագայի և իր նոր նախագծի վերաբերյալ, նշելով, որ Device-ը կթողարկի իրենց համանուն դեբյուտային ալբոմը 2013թ-ի ապրիլի 9-ին, հրավիրելով մի քանի երաժիշտներ տարբեր մետալ խմբերից: 2013թ-ի ապրիլի 25-ին հայտարարվեց, որ կիթառահար Դեն Դոնիգանը և թմբկահար Մայք Վենգրենը նոր նախագիծ են սկսել Evans Blue խմբի վոկալիստ Դեն Չանդլերի հետ: Նրանց «Life by Design?» կոչվող դեբյուտային ալբոմը թողարկվել է 2013 թվականի հուլիսի 23-ին[63]: 2014թ-ի դեկտեմբերին Մոյերը ստեղծեց Art of Anarchy անվամբ նոր խումբ` Սկոտ Ուայլանդի, Ռոն Տալի, Jon և Vince Votta-ի հետ միասին, որոնց դեբյուտային ալբոմը պետք է թողարկվեր 2015թ-ի հունիսին[64]:

Վերադարձ և «Immortalized» (2015—2017)Խմբագրել

2015 թվականի հունիսի 20-ին, Disturbed-ի ֆեյսբուքյան էջում և կայքում տեղադրվեց նյութեր, որոնք ակնարկում էին խմբի հնարավոր վերադարձի մասին: Կայքում ցուցադրվում է Disturbed-ի նոր լոգոտիպը, ինչպես նաև տեսահոլովակում խմբի «The Guy» թալիսմանը կարծես գտնվում է կյանքի գոյատևման փուլում և դեռ շնչում է[65]: Disturbed-ի նոր լոգոտիպը տեղադրվել է նաև իրենց ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ իրենց թալիսման տեսանյութի հետ միասին, և նրանց պրոֆիլի նկարը փոխվել է սևի, ինչը խորհրդանշում է խմբի նոր ակտիվությունը[66] : 2015թ-ի հունիսի 22-ին, Disturbed-ը ֆեյսբուքում տեղադրեց ևս մեկ տեսանյութ՝ այս անգամ ցույց տալով, որ «The Guy»-ը վերադառնում է, ինչպես նաև 18-ժամյա հաշվարկ իրենց պաշտոնական կայքում, ինչը ենթադրում էր հստակ վերամիավորում: 2015թ-ի հունիսի 23-ին, Disturbed-ը պաշտոնապես հայտարարեց իրենց վերադարձի և իրենց նոր «Immortalized» կոչվող ալբոմի մասին: Նույն օրը ՑուԹյուբի իրենց ալիքում թողարկվեց «The Vengeful One» նոր սինգլի պաշտոնական երաժշտական տեսահոլովակը[67]: «Immortalized» ալբոմը թողարկվեց 2015թ-ի օգոստոսի 21-ին: Ջոն Մոյերը իր մասնակցությունը չունացավ ալբոմում այլ նախագծերի վրա աշխատելու պատճառով, իսկ բասային հատվածները կատարեց Դեն Դոնիգանը: Մոյերը չի մասնակցում նաև խմբի 2015 թվականի դեկտեմբերին թողարկված «The Sound of Silence» տեսահոլովակում: Մոյերը շարունակում է մնալ խմբի անդամ, այնուամենայնիվ հայտնվելով ալբոմի գովազդային լուսանկարներում, ինչպես նաև շարունակում է ելույթ ունենալ խմբի հետ:

Ալբոմի թողարկման օրը, խումբը 4 տարի դադարից հետո ունեցել է իր առաջին համերգը Չիկագոյի House of Blues-ում: Այստեղ նրանք ներկայացրին չորս նոր երգերի կենդանի դեբյուտները («The Vengeful One», «What Are You Waiting For», «The Light» և գլխավր թրեքը) և Ten Thousand Fists ալբոմից առաջին անգամ ամբողջությամբ կատարեցին «Hell» երգը, որը b-side էր[68]:

2016 թվականի նոյեմբերի 18-ին խումբը թողարկեց համերգային ալբոմ, որը կոչվում էր «Live at Red Rocks»[69]: Խումբը կատարեց «The Sound of Silence» թրեքը Ավստրալիայի The X Factor-ում[70]:

«Evolution» (2018–արդի ժամանակներ)Խմբագրել

Disturbed-ը գլխավորեց 2018թ-ի «Rock Fest» կոչվող փառատոնը Godsmack և Incubus խմբերի հետ միասին: 2018 թվականի հունվարի սկզբին խումբը լրատվամիջոցների միջոցով հայտարարեց, որ նրանք մուտք են գործել ստուդիա իրենց հաջորդ ստուդիական ալբոմը ձայնագրելու համար: 2018թ-ի հունիսին, գլխավոր կիթառահար Դեն Դոնիգանը և բասիստ Ջոն Մոյերը աղբյուրների միջոցով հաստատեցին, որ նոր ալբոմի ստեղծումը համարյա ավարտված է: Խմբի անդամները Instagram-ում միասին լուսանկար են հրապարակել ճաշելիս՝ նշելով ձայնագրման գործընթացի ավարտը:

Խմբի «Evolution» ալբոմը թողարկվել է 2018 թվականի հոկտեմբերի 19-ին[71]: 2018 թվականի օգոստոսի 16-ին թողարկվեց «Are You Ready» վերնագրով գլխավոր սինգլը: 2018թ-ի սեպտեմբերի 21-ին թողարկվեց ալբոմի երկրորդ սինգլը՝ «A Reason to Fight» վերնագրով[72]: Ի աջակցություն ալբոմի, խումբը հայտարարեց «Evolution World Tour» շրջագայությունը, որը տեղի ունեցավ 2019 թվականի սկզբին:

2019թ-ի մարտի 25-ին Disturbed-ը հայտարարեց զանգվածային ամառային շրջագայության մասին Pop Evil և In This Moment խմբերի հետ, որտեղ Pop Evil-ը կբացի համերգի առաջին կեսը, իսկ In Moment-ը՝ երկրորդ[73]: 2020 թվականի հունվարի 27-ին խումբը հայտարարեց շրջագայություն Staind և Bad Wolves խմբերի հետ` նշելով The Sickness-ի 20-ամյակը[74]:

ԹալիսմանԽմբագրել

Disturbed-ի թալիսմանը, որը կոչվում է «The Guy», սկզբնական շրջանում պարզապես դիմանկար էր` լայն ժպիտով, ինչպես երևում է «The Sickness» ալբոմի հետևի մասում: The Guy-ի բնօրինակ նկարը այնուհետև խմբագրվել է ՝ օգտագործելով թվային ծրագիր: Բնօրինակ նկարը երեք անգամ վերափոխելուց հետո The Guy-ը դարձավ խմբի պաշտոնական թալիսմանը: Ավելի ուշ, այն վերջնական տեսքի եկավ նկարիչ Դեյվիդ Ֆինչի կողմից:

Երաժշտական ոճ, ազդեցություններ և լիրիկական թեմաներԽմբագրել

Դասակարգվելով որպես հևի մետալ[75][76][77][78][79][80] կամ հարդ ռոք[75][76][77][78][79][81] խումբ՝ Disturbed-ը նույնպես դիտվում է որոշ քննադատների կողմից որպես նու մետալ[75][77][82][83] և ալտերնատիվ մետալ[83][84]: Հարցին, թե ծանր մետալի երկրպագուները Disturbed-ին չեն համարում բավարար ծանր, Դրեյմանը պատասխանեց.

  «Մեր երգերը, հավանաբար շատ մելոդիկ են, կամ էլ մեր երաժշտությունը այնքան էլ բուռը և այրիչ չէ: Չնայած այն բանին, որ ես սիրում եմ երաժշտության այդ ոճը, դա այն չէ, ինչ մենք փորձում ենք անել: Եթե տեղավորենք ստեղծագործությունը այդ սահմաններում, ապա մեր երաժշտության մեջ ավելի շատ գերակշռում է հարդ ռոքը, քան հևի մետալը[85]»:  


  «Գաղտնիքը այն է, որ մեր երաժշտությունը երբեք ոչ մի այլ ժանրի մաս չի կազմել, թեև մենք հաստատ օգուտ ենք ստացել այն հանրաճանաչությունից, որ այն ժամանակ կոչվել ենք նու մետալ խումբ», - ասում է Դրեյմանը: «Մենք ի տարբերություն մնացած խմբերի չենք ունեցել կարծրատիպային հատկանիշներ: Մենք ռեփ չենք կարդում, չենք օգտագործում ֆոնոգրամմա: Իմ կարծիքով, մենք նվագում ենք դասական մետալ: Black Sabbath, Iron Maiden, Judas Priest, Metallica, Pantera՝ սրանք այն խմբերն են, որոնք մեզ մոտ ցանկություն են առաջացրել նվագել[86]»:  


Ըստ Դեյվիդ Դրեյմանի M.O.L կոչվող գլխավոր վավերագրական տեսահոլովակում, նրա գրած լիրիկան հիմնված է նրա կյանքի փորձի և ընկալումների վրա: Նա հայտարարեց, որ իրեն դուր է գալիս իր գաղափարներին պարգևել խորհրդավոր քնարերգություն[10]: Այդ քնարական թեմաները դասակարգվում են հրեա-քրիստոնեական Դրախտ և Դժոխք հասկացությունից, ընտանեկան բռնությունից, ինքնասպանությունից, խելագարությունից, միջանձնային հարաբերություններից, պատերազմից մինչև ավելի ֆանտաստիկ թեմաներ, ինչպիսիք են վամպիրիզմը, մարդագայլերը և դևերը:

Կիթառահար Դեն Դոնիգանը օգտագործում էր Drop C, Drop C # և Drop B (երբեմն նաև Eb) կիթառի կարգավորումները, որոնք ավելի ցածր կարգավորումներ են, քան սովորական E-ն: Այդպիսի կարգավորումները թույլ են տալիս ավելի ծանր ձայն և ռիֆֆերի ակորդների փոփոխություններ: Դոնիգանը օգտագործում է նաև նուրբ էլեկտրոնային էֆեկտներ, որոնք խմբի մնացած մասը անվանում է «The Danny Donegan Orchestra»:

Խմբի կազմԽմբագրել

Արդի կազմԽմբագրել

  • Դեն Դոնիգան (անգլ. Dan Donegan)՝ կիթառ, ծրագրավորում, ստեղնաշարային, բեք վոկալ (1996 -2011, 2015 –արդի ժամանակներ), բաս կիթառ Immortalized-ում (2015)
  • Դեյվիդ Դրեյման (անգլ. David Draiman)՝ վոկալ (1996-2011, 2015-արդի ժամանակներ)
  • Ջոն Մոյեր (անգլ. John Moyerբաս կիթառ, բեք վոկալ (2004-2011, 2015-արդի ժամանակներ, սեսիա 2003-2005)
  • Մայք Վենգրեն (անգլ. Mike Wengrenհարվածային գործիքներ, բեք վոկալ (1996-2011, 2015-արդի ժամանակներ)

Նախկին անդամներԽմբագրել

  • Էրիխ Ավալտ (անգլ. Erich Awalt)՝ վոկալ (1994-1996)
  • Սթիվ Կմակ (անգլ. Steve Kmak)՝ բաս կիթառ (1994-2003)

ԺամանակագրությունԽմբագրել

ՍկավառակագրությունԽմբագրել

  • The Sickness (2000)
  • Believe (2002)
  • Ten Thousand Fists (2005)
  • Indestructible (2008)
  • Asylum (2010)
  • Immortalized (2015)
  • Evolution (2018)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.spirit-of-metal.com/groupe-groupe-Disturbed_(USA*1)-l-de.html
  2. http://www.metal-archives.com/board/viewtopic.php?p=1030858
  3. http://www.mtv.com/artists/disturbed/
  4. http://wall.alphacoders.com/big.php?i=304806
  5. https://archive.today/vNAUU — 2012.
  6. Live Show Reviews — 1999.
  7. Giant Records Closes; Artists Will Go to Warner Bros. — 2001.
  8. Ministry Setlist at Riviera Theater, Chicago, IL, USA — 1999.
  9. Caulfield Keith (2015-08-30)։ «Disturbed Scores Fifth No. 1 Album on Billboard 200 Chart»։ Billboard։ Վերցված է 2015-08-30 
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 M.O.L. (Media notes)։ Nathan "Karma" Cox։ 2002 
  11. «David Draiman of Disturbed Interview — One on One»։ concertlivewire.com։ February 19, 2005։ Վերցված է March 6, 2009 
  12. «Disturbed – Chart history»։ Billboard։ Վերցված է September 2, 2013 
  13. «Disturbed Interviewed on KISW's 'The Men's Room'; Audio Available»։ Blabbermouth.net (Roadrunner Records)։ July 25, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-15-ին։ Վերցված է March 6, 2009 
  14. D'Angelo Joe (January 12, 2001)։ «Disturbed Bassist Won't Make European Trek Due To Injury»։ MTV։ Վերցված է April 27, 2010 
  15. D'Angelo Joe (February 13, 2001)։ «Faith No More Tribute To Feature Papa Roach, Disturbed»։ MTV։ Վերցված է April 27, 2010 
  16. «A Tribute of the Year: Tribute to Faith No More»։ Amazon։ Վերցված է April 27, 2010 
  17. «Disturbed to Issue DVD in June»։ Blabbermouth.net (Roadrunner Records)։ May 18, 2002։ Արխիվացված է օրիգինալից January 8, 2009-ին։ Վերցված է March 6, 2009 
  18. D'Angelo Joe (September 25, 2002)։ «Believe It: Disturbed Top Billboard Albums Chart»։ MTV։ Վերցված է April 27, 2010 
  19. «Disturbed Clip Too "Disturbing" for Video Outlets»։ Blabbermouth.net (Roadrunner Records)։ August 6, 2002։ Արխիվացված է օրիգինալից January 8, 2009-ին։ Վերցված է March 6, 2009 
  20. Queen of the Damned soundtrack (Media notes)։ 2002 
  21. «Disturbed to Unleash 'Weapon' in November»։ Blabbermouth.net (Roadrunner Records)։ October 16, 2003։ Արխիվացված է օրիգինալից January 8, 2009-ին։ Վերցված է March 6, 2009 
  22. «Music as a Weapon Tour to Result in Live CD»։ Blabbermouth.net (Roadrunner Records)։ March 21, 2003։ Արխիվացված է օրիգինալից January 8, 2009-ին։ Վերցված է March 6, 2009 
  23. «Disturbed Finds New Bassist»։ May 4, 2004։ Վերցված է August 23, 2008 
  24. 24,0 24,1 «Disturbed Debut New Bassist at Hometown Gig»։ Blabbermouth.net (Roadrunner Records)։ July 30, 2004։ Արխիվացված է օրիգինալից January 8, 2009-ին։ Վերցված է March 6, 2009 
  25. «Disturbed Drummer: 'We Don't Pigeonhole Ourselves in Metal'»։ Blabbermouth.net (Roadrunner Records)։ December 27, 2005։ Արխիվացված է օրիգինալից January 8, 2009-ին։ Վերցված է March 6, 2009 
  26. «Disturbed: 'Ten Thousand Fists' Certified Platinum»։ Blabbermouth.net (Roadrunner Records)։ January 5, 2006։ Արխիվացված է օրիգինալից January 8, 2009-ին։ Վերցված է March 6, 2009 
  27. «Official Ozzfest 2006 Lineup Revealed»։ Metal Underground։ March 9, 2006։ Վերցված է April 27, 2010 
  28. «DISTURBED: Fan Club Edition Of New Album To Include Bonus Tracks»։ Blabbermouth.net (Roadrunner Records)։ July 14, 2005։ Արխիվացված է օրիգինալից July 15, 2011-ին։ Վերցված է April 27, 2010 
  29. «Hell Disturbed»։ Allmusic։ Վերցված է April 27, 2010 
  30. «Sickened Disturbed»։ Allmusic։ Վերցված է April 27, 2010 
  31. «Disturbed Singer David Draiman Bleeds For His Music»։ Blabbermouth.net (Roadrunner Records)։ March 21, 2006։ Արխիվացված է օրիգինալից August 5, 2011-ին։ Վերցված է April 27, 2010 
  32. Wiederhorn Jon (November 16, 2005)։ «Life Is Sweet For Disturbed – Apart From A Little Acid Reflux»։ MTV։ Վերցված է April 27, 2010 
  33. Miller Doug (March 16, 2008)։ «Draiman proud soldiers are feeling Disturbed»։ MSNBC։ Արխիվացված է օրիգինալից March 16, 2008-ին։ Վերցված է April 27, 2010 
  34. «Disturbed Frontman on Upcoming Tour: 'It's Going to Be One Big, Crazy Rock Show'»։ Blabbermouth.net (Roadrunner Records)։ October 5, 2006։ Արխիվացված է օրիգինալից January 8, 2009-ին։ Վերցված է March 6, 2009 
  35. «Disturbed – Music As A Weapon III Dates Released»։ SMN News։ October 5, 2006։ Արխիվացված է օրիգինալից March 6, 2010-ին։ Վերցված է April 27, 2010 
  36. «No second leg for Disturbed's "Music As A Weapon" tour»։ The Rock Radio։ January 4, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-02-ին։ Վերցված է April 27, 2010 
  37. «Disturbed Looking at Ways to Promote Next Album»։ Blabbermouth.net (Roadrunner Records)։ January 28, 2008։ Արխիվացված է օրիգինալից April 21, 2008-ին։ Վերցված է March 6, 2009 
  38. Harris Chris (October 26, 2007)։ «Disturbed Turn Bad Luck Into Inspiration For Indestructible LP»։ MTV։ Վերցված է April 27, 2010 
  39. «Disturbed Digs Deep On "Brutal" New Album»։ Billboard։ Վերցված է April 27, 2010 
  40. «Art of Dying Stream New Single»։ Cage Rattle։ June 24, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-12-ին։ Վերցված է March 6, 2009 
  41. «Disturbed Creates Unprecedented Online Demand at DeepRockDrive»։ Blabbermouth.net (Roadrunner Records)։ May 15, 2008։ Արխիվացված է օրիգինալից April 6, 2012-ին։ Վերցված է March 6, 2009 
  42. «Disturbed Set Active Rock Record»։ Ultimate Guitar։ August 22, 2008։ Վերցված է April 27, 2010 
  43. «During Mayhem Dave does an interview and bus tour»։ Roxwel.com։ Արխիվացված է օրիգինալից January 20, 2011-ին։ Վերցված է July 15, 2011 
  44. «Disturbed 'Live Indestructible' EP Track Listing Unveiled»։ Ultimate Guitar։ September 19, 2008։ Վերցված է April 27, 2010 
  45. «Shinedown announce UK Tour in support of Disturbed!»։ Alt Sounds։ August 1, 2008։ Արխիվացված է օրիգինալից March 12, 2010-ին։ Վերցված է April 27, 2010 
  46. «Egypt Central and Art of Dying to support Disturbed in U.S., Canada»։ Cage Rattle։ October 3, 2008։ Արխիվացված է օրիգինալից February 12, 2009-ին։ Վերցված է March 6, 2009 
  47. «Disturbed planning new 'Weapon' for March»։ Blabbermouth.net (Roadrunner Records)։ September 9, 2008։ Արխիվացված է օրիգինալից January 8, 2009-ին։ Վերցված է April 27, 2010 
  48. «/ Video interview / Artists / FaceCulture – Online Multimedia Magazine»։ Faceculture.nl։ Արխիվացված է օրիգինալից December 18, 2010-ին։ Վերցված է January 9, 2011 
  49. «Disturbed Getting Ready To Record Next Month»։ Blabbermouth.net (Roadrunner Records)։ January 14, 2010։ Արխիվացված է օրիգինալից January 17, 2010-ին։ Վերցված է April 27, 2010 
  50. «Disturbed's 'The Sickness' To Be Reissued With Bonus Tracks, Expanded Artwork»։ Blabbermouth.net (Roadrunner Records)։ January 12, 2010։ Արխիվացված է օրիգինալից January 16, 2010-ին։ Վերցված է April 27, 2010 
  51. «Disturbed Spreads The Sickness // Blog // Rock Band»։ Rockband.com։ February 26, 2010։ Արխիվացված է օրիգինալից October 19, 2012-ին։ Վերցված է January 9, 2011 
  52. «DISTURBED Begins Recording Next Album»։ Blabbermouth։ Վերցված է April 21, 2010 
  53. «DISTURBED: New Album Title Revealed»։ Blabbermouth։ Վերցված է April 21, 2010 
  54. «Top 200 Albums»։ Billboard.com։ Վերցված է 2015-09-02 
  55. «Over the Counter: Disturbed's Fourth No. 1 Gives Act Elite Attitude», Billboard, Կաղապար:ProQuest 
  56. GoodlilMija17 (August 19, 2010)։ «Uproar Tour Dates With Disturbed, Avenged Sevenfold, Stone Sour»։ Noisecreep.com։ Վերցված է July 15, 2011 
  57. «BLABBERMOUTH.NET – DISTURBED Frontman Diagnosed With 'Serious Throat Condition'; U.S. Tour Canceled»։ Roadrunnerrecords.com։ Արխիվացված է օրիգինալից October 11, 2010-ին։ Վերցված է January 9, 2011 
  58. «Official ROCKSTAR ENERGY DRINK MAYHEM FESTIVAL Details Revealed»։ Blabbermouth.net։ 2011-01-31։ Վերցված է 2018-05-11 
  59. Goodwyn Tom (2011-02-23)։ «Bring Me The Horizon, Frank Turner, Disturbed for Download Festival»։ NME։ Վերցված է 2018-05-11 
  60. «Rock on the Range Lineup»։ Rockontherange.com։ March 21, 2011։ Վերցված է March 21, 2011 
  61. «Disturbed's Draiman on Band's Hiatus: 'It's the Right Time to Step Away'»։ Billboard.com։ July 29, 2011։ Վերցված է September 2, 2013 
  62. Revolver Magazine (February 8, 2012)։ «Adrenaline Mob Announce New Bassist, Disturbed's John Moyer»։ Revolver Magazine։ Վերցված է May 9, 2012 
  63. «Disturbed's Dan Donegan and Mike Wengren Join Evans Blue Singer for New Band Fight or Flight»։ Loudwire.com։ April 25, 2013։ Վերցված է September 2, 2013 
  64. «ART OF ANARCHY: Scott Weiland, Ron "Bumblefoot" Thal, John Moyer, Jon & Vince Votta Launch Epic New Project!»։ Icon vs. Icon։ Վերցված է May 18, 2016 
  65. Disturbed1.com (June 20, 2015)։ «Disturbed's updated Homepage»։ Disturbed1.com։ Վերցված է June 21, 2015 
  66. Facebook.com/disturbed (June 20, 2015)։ «Disturbed's Facebook»։ Facebook.com/disturbed։ Վերցված է June 21, 2015 
  67. Disturbed1.com (June 20, 2015)։ «Countdown»։ Disturbed1.com։ Արխիվացված է օրիգինալից June 22, 2015-ին։ Վերցված է June 21, 2015 
  68. «Disturbed Concert Setlist at House of Blues, Chicago on August 21, 2015 - setlist.fm»։ setlist.fm։ Վերցված է May 18, 2016 
  69. «DISTURBED To Release 'Live At Red Rocks' In November»։ October 14, 2016 
  70. «DISTURBED Frontman Defends Band's Decision To Perform On 'The X Factor'»։ November 7, 2016 
  71. «Disturbed Are Back in the Studio»։ Loudwire։ Վերցված է May 10, 2018 
  72. «Disturbed Release New Song 'A Reason to Fight'»։ September 21, 2018 
  73. «DISTURBED Announce Massive Summer Tour with POP EVIL, IN THIS MOMENT»։ Metal Injection։ 2019-03-25։ Վերցված է 2019-03-26 
  74. «Disturbed Announce ‘The Sickness’ 20th Anniversary Tour Dates»։ Loudwire։ Վերցված է January 28, 2020 
  75. 75,0 75,1 75,2 Hiatt Brian (October 6, 2005)։ «Disturbed Get Revenge»։ Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից February 20, 2008-ին։ Վերցված է August 31, 2006 
  76. 76,0 76,1 D. Spence (September 28, 2005)։ «Ten Thousand Fists review by at IGN»։ IGN Music։ Արխիվացված է օրիգինալից September 2, 2010-ին։ Վերցված է January 6, 2009 
  77. 77,0 77,1 77,2 Blackie Andrew (June 16, 2008)։ «Disturbed: Indestructible < Music»։ PopMatters։ Վերցված է March 6, 2009 
  78. 78,0 78,1 «Disturbed Biography»։ NME։ IPC Media։ Վերցված է March 6, 2009 
  79. 79,0 79,1 «Disturbed Biography»։ about.com 
  80. «Heavy metal tour heads to town»։ Columbus Dispatch։ February 27, 2009։ Արխիվացված է օրիգինալից October 20, 2012-ին 
  81. Berelian, Essi, "The Rough Guide To Heavy-Metal" (2005), p. 102
  82. «Disturbed Biography from 2004's The New Rolling Stone Album Guide»։ Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից June 14, 2008-ին։ Վերցված է March 6, 2009 
  83. 83,0 83,1 Kaz Jim (June 6, 2008)։ «Indestructible review by at IGN»։ IGN music։ Արխիվացված է օրիգինալից July 13, 2011-ին։ Վերցված է January 6, 2009 
  84. Loftus Johnny։ «Disturbed Overview»։ AllMusic.com։ Վերցված է February 4, 2009 
  85. Magner Howie (November 24, 2006)։ «Disturbed See Themselves 'As Being A Three-Decade Spanning Band', which is a big thing to say»։ UltimateGuitar.com։ Արխիվացված է օրիգինալից February 4, 2012-ին։ Վերցված է December 29, 2006 
  86. Abbott Jim (April 9, 2009)։ «Disturbed: Indestructible more than an album title»։ Orlando Sentinel։ Արխիվացված է օրիգինալից November 12, 2011-ին։ Վերցված է April 9, 2009