Diigo
Diigo, սոցիալական վեբկայք, որի միջոցով գրանցված օգտատերերը կարող են գրանշել և պիտակել վեբ էջերը։ Կայքը նախատեսված է առցանց ընթերցանության ու հետազոտությունների համար։ Այն թույլ է տալիս օգտատերերին ընդգծել վեբ էջի ցանկացած մաս, ինչպես նաև կատարել նշումներ ընդգծված մասի կամ ընդհանուր էջի վերաբերյալ։ Այս ծանոթագրությունները կարելի է պահել գաղտնի, կարելի է կիսվել Diigo խմբում կամ էլ կարելի է ուղարկել հղումը մեկ ուրիշին։ «Diigo» անունը ծագում է Digest of Internet Information, Groups and Other stuff բառերի հապավումից, որը նշանակում է համացանցի ինֆորմացիայի, խմբերի և այլ բաների քաղվածք[1]։ Պրեմիում հաշիվ ունեցող օգտատերերը կարող են կատարել ամբողջական տեքստերի որոնումներ գրանշումների պահված պատճենների միջոցով։
Diigo | |
---|---|
![]() Կայքի տարբերանշան | |
diigo.com | |
Կարգախոս | Your Learning, Simplified |
Տեսակ | կայք |
Շտաբ կայան | Estados Unidos, Galeana Municipality, Նուևո Լեոն, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Բացված | 2005 |
Diigo-ի միջոցով նաև կարելի է
- էջանշել էջերը, դրանք դասավորելով ըստ ցուցակների (lists) կամ ըստ պիտակումների (tags),
- նախընտրելի գույնով նշել տեքստի առանձին հատվածները ու դրանք պահպանել էջանիշների հետ միասին։ Հետագայում վերադառնալով այդ նույն էջը՝ այդ մասերը նշված կլինեն նույն գույնով, (սա աշխատում է այն ժամանակ, երբ դիտարկիչում տեղադրված է diigo-ի ընդլայնումը) [2],
- պահպանել էջերը ամբողջությամբ, քանի որ եթե տվյալ էջը հետագայում անհասանելի լինի, diigo-ում այն կմնա (պետք է հաշվի առնել, որ անվճար հաշվի համար քանակը սահմանափակ է),
- կպչուն նշումներ (floating stickly note) կպցնել էջերի վրա ու վերադառնալով դրանք միշտ տեսնել,
- էջանշել հետագա ընթերցման ենթակա (read later) էջերը ու հետո վերադառնալ էջին,
- կատարել խմբային հետազոտություններ, քանի որ կա հնարավորություն ստեղծելու խումբ, որում կարելի է կիսվել թեմատիկ նյութերով, կազմակերպել քննարկումներ, համատեղ կոնսպեկտել թեմաները,
- բաժանորդագրվել ձեզ համար հետաքրքիր մարդկանց այն թեմատիկ կամ պիտակված փոստերին, որոնց թեման ձեզ հետաքրիր է RSS հոսքի միջոցով։
ՊատմությունԽմբագրել
Diigo-ի գործարկումը հանդիպեց շատ հակասական կարծիքների։ 2006 թվականին Diigo-ն ցուցակագրվեց, որպես լավագույն տասը որոնողական գործիքնեից մեկը CNET-ի կողմից։ 2009 թվականի մարտին Diigo-ն ձեռք բերեց Looksmart-ի Furl ծառայությունը չբացահայտված գնով[3][4]։ Կայքի ընդլայնումը հասանելի է նաև Քրոմի ինտերնետ-խանութում։ Diigo-ի բջջային հավելվածները հասանելի են iOS, Անդրոիդ և Վինդոուզ հեռախոսների համար։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Diigo օգնություն
- ↑ Diigo ընդլայնում
- ↑ Diigo-ն գնում է Furl ծառայությունը
- ↑ «Diigo-ն գնում է սոցիալական էջանշման Furl ծառայությունը LookSmart -ից»։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-12-ին։ Վերցված է 2009-03-12