Dead Man's Bones, ռոքային զույգ՝ կազմված դերասան Ռայան Գոսլինգից և նրա ընկեր Զակ Շելդսից։ Նրանց առաջին ալբոմը՝ Dead Man's Bones-ը թողարկվել է 2009 թվականի հոկտեմբերի 6-ին ANTI- Records-ի կողմից։ Ողջ ալբոմը Սիլվերլեյք Կոնսերվատորիայի Մանկական երգչախմբի հետ համագործակցություն է սկսած Red Hot Chili Peppers-ի բասիստ Ֆլիից, Լոս Անջելես, Կալիֆորնիա[1]։ Գոսլինգը հանդես է գալիս «Բեյբի Գուս» կեղծանունով։

Dead Man's Bones
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունDead Man's Bones
ԵրկիրԼոս Անջելես, Կալիֆորնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
ԺանրերԻնդի ռոք, ֆոլկ ռոք, գոթիկ ռոք
Գործունեություն2007 - ներկա
ԼեյբլANTI- Records
Անդամներ
Ռյաան «Բեյբի Գուս» Գոսլինգ, Զակ Շելդս

Նախապատմություն ու զարգացում խմբագրել

Երբ 2005 թվականին Շելդսը և Գոսլինգը հանդիպեցին նրանք հայտնաբերեցին, որ երկուսն էլ Դիսնեյլենդի՝ Ուրվականներով տուն ատրակցիոնի սիրահարներ են։ Զակը երեխայի պես տարված էր ուրվականներով, այդպիսով նրան թերապիա նշանակեցին, իսկ Գոսլինգի ծնողները տեղափոխվեցին նրա հայրական տնից, որովհետև նրանք հավատում էին, որ այն հետապնդվում է ուրվականներով։ Նրանցից ոչ մեկը չէր զարգացրել իր հետաքրքրությունը գերեզմանաբակերի կամ ինչ-որ մահացու բանի նկատմամբ և նրանք որոշեցին գրել սիրո պատմություններ ուրվականների և հրեշների մասին։

Ձայնագրությունում զույգը նախընտրեց նվագել բոլոր գործիքներով, անգամ նվագել այնպիսի գործիքների վրա, որոնց վրա մինչ այդ չէին նվագել։ Ձայնագրման ընթացքում նրանք նույնիսկ իրենց համար կանոններ ստեղծեցին, ինչպիսիք են չսեղմել շավիղը, և փորձել 3 անգամից ավել ոչ մի երգ չփորձել, թողնելով, որպեսզի ամեն մի թերություն ընդգծի երաժշտության ուժը[2]։ 2008 թվականի դեկտեմբերի 25-ին, Dead Man's Bones-ը թողարկել է «In the Room Where You Sleep[3]» երաժշտական տեսահոլովակը և անվճար ներբեռնելի դարձրել այն։ 2009 թվականի ապրիլի 4-ին, խումբը թողարկեց մեկ այլ տեսահոլովակ իրենց «Name in Stone» երգի համար՝ MySpace-ում և ՅուԹյուբում։ Ինքնակոչ մեկնարկային ալբոմում մասնակցում էին Սիլվերլեյք Երաժշտական Կոնսերվատորիայի մանկական երգչախմբի անդամները և թողարկվել է 2009 թվականի հոկտեմբերի 6-ին ANTI- Records-ով և առաջնորդված Իմա Ռոբոթսի կիթառահար Թիմ Անդերսենի կողմից[4]։ Գոսլինգն ու Շելդսը նաև շրջագայություն են ունեցել Միացյալ Նահանգներում աշնանը՝ Հելոուին 2009[5] տեղական երգչախմբով և տաղանդների շոուով[6]։ Ամեն մանկական երգչախումբ նման էր Սիլվերլեյք Կոնսերվատորիայի մանկական երգչախմբին, ում հետ նրանք ձայնագրեցին ալբոմ[7]։ 2010 թվականին նրանք թողարկեցին երկու այլ տեսահոլովակներ՝ «Dead Hearts»[8] և «Pa Pa Powe[9] երգերի համար։

Գոսլինգի օգուտը մանկական երգչախմբից դիտվել է որպես ոգեշնչանք, որպեսզի բլաք-դես-մետալ խումբը Behemoth-ի նման մի բան անեն իրենց 2018 թվականի I Love You At Your Darkest[10] ալբոմում։

2013 թվականի ֆրանսիական Age of Panic մի վերջնամասում Dead Man's Bones-ի «Lose Your Soul» երգն է նվագվում[11]։ Իսկ «In the Room Where You Sleep» երգն ընդգրկվեց «Անեծքը» (2013) ֆիլմի սաունդթրեքում[12]։

Սկավառակագրություն խմբագրել

Թողարկման տարեթիվ Ալբոմ
2009 Dead Man's Bones
  1. "Intro"
  2. "Dead Hearts"
  3. "In the Room Where You Sleep"
  4. "Buried in Water"
  5. "My Body's a Zombie for You"
  6. "Pa Pa Power"
  7. "Young & Tragic"
  8. "Paper Ships"
  9. "Lose Your Soul"
  10. "Werewolf Heart"
  11. "Dead Man's Bones"
  12. "Flowers Grow Out of My Grave"

Խմբի անդամներ խմբագրել

Ռայան Գոսլինգ - երգեցողություն, դաշնամուր, կիթառ, բաս կիթառ (2008 - ներկա)

Զակ Շելդս - երգեցողություն, հարվածային գործիք, թմբուկ, կիթառ (2008 - ներկա)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Carpenter, Ellen (2009 թ․ հոկտեմբերի 14). «Breaking: Dead Man's Bones». The Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 10-ին.
  2. «Dead Man's Bones Sign To ANTI». ANTI-. 2009 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2014 թ․ ապրիլի 10-ին.
  3. taylorblue (2008 թ․ դեկտեմբերի 26). «Ryan Gosling Debuts His First Music Video». The Insider. CBS Interactive Inc. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 11-ին.
  4. «Pitchfork: The Playlist: Dead Man's Bones – "My Body's a Zombie For You"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
  5. Pitchfork: Dead Man's Bones (Ryan Gosling and Zach Shields) Announce First Tour
  6. «Dead Man's Bones: Concert Review». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
  7. «Dead Man's Bones reinvent the concert experience (6/27) « Consequence of Sound». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
  8. YouTube – Dead Man's Bones – "Dead Hearts"
  9. Pa Pa Power – Dead Mans Bones On Vimeo
  10. DIVITA, JOE. «RYAN GOSLING INSPIRED BEHEMOTH TO USE A KIDS CHOIR ON NEW ALBUM». Loudwire. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  11. Turner, Kent (2014 թ․ մարտի 10). «Rendez-Vous with French Cinema 2014». Film-Forward. Վերցված է 2014 թ․ ապրիլի 10-ին.
  12. https://www.imdb.com/title/tt1457767/soundtrack

Արտաքին հղումներ խմբագրել