Dong-Feng 26, չինական արտադրության միջանկյալ հեռահարության բալիստիկ հրթիռ։

Դոնգ-Ֆենգ 26
Տեսակ Բալիստիկ հրթիռ
Արտադրող Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Արտադրման տարիներ 2014-ից մինչ օրս
Օգտագործման տարիներ 2014-ից մինչ օրս
Մեքենայի շարժիչի հզորություն 517 ձիաուժ
Մեքենայի շարժիչի տեսակ դիզելային
Վառելիքի պաշար 800 կմ
Հրթիռների երկարություն 14 մ
Հրթիռների տրամագիծ 1.4 մ
Կրակի Հեռահարություն 3000-4000 կմ
Շեղում 10 մ

Ընդհանուր բնութագիր խմբագրել

DF-26 հրթիռային համակարգը DF-21 հրթիռի ավելի արդիականացված և հզորացված տարբերակն է։ DF-26 հրթիռային համակարգի արտադրությունը սկսվել է 2014 թվականին, իսկ առաջին անգամ ցուցադրվել է հանրությանը 2015 թվականի սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ։ DF-26 բալիստիկ հրթիռներն այժմ շահագործվում են միայն Չինաստանի զինված ուժերի կողմից։

Տեխնիկական տվյալներ խմբագրել

DF-26 հրթիռային համակարգն ունի 12x12 անիվային կոնֆիգուրացիա։ DF-26 հրթիռային համակարգը սնուցվում է 517 ձիաուժ հզորությամբ Deutz դիզելային շարժիչով զարգացնելով 65 կմ/ժ արագություն։ DF-26 հրթիռային համակարգի վառելիքի պաշարը կազմում է մոտ 800 կմ։ DF-26 հրթիռային համակարգի անձնակազմը բաղկացած է 5 հոգուց և վարորդից։

Մարտավարական տվյալներ խմբագրել

DF-26 համակարգի հրթիռի երկարությունը կազմում է 14 մետր, տրամագիծը 1.4 մ։ Հրթիռի մեկնարկային քաշը կազմում է ավելի քան 20 տ, իսկ մարտագլխիկի քաշը 1.2-1.8 տ։ DF-26 բալիստիկ հրթիռի կրակի առավելագույն հեռահարությունը կազմում է 3000-4000 կմ։ Չնայած իր պատկառելի քաշին, հզորությանը և հեռահարությանն այս հրթիռների շեղումը կազմում է առավելագույնը 10 մ։

Աղբյուրներ խմբագրել