Պոմելո

բույսերի տեսակ
(Վերահղված է Citrus maximaից)

Ցիտրուս մաքսիմա (նաև Ցիտրուս գրանդիս, Շադդոկ[1], Պոմելո, Պումմելո, Պոմմելո, Պամպելմաուսս), ցիտրուսային միրգ է մեծ թուրինջի տեսքով։ Հիմնականում հանդիպում է հարավային և Հարավ-Արևելյան Ասիայում։

Շադդոկ, Պոմելո
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ենթաթագավորություն բարձրակարգ
Լատիներեն անվանում
Pomelo
Հատուկ պահպանություն

Ստուգաբանություն խմբագրել

 
Այս նկարը նկարվել է կարմիր պոմելո հայտնաբերելուց հետո, 1885 թվականին

Ցիտրուս մաքսիման անգլերեն կոչվել է "shaddock", նվիրված այն նավապետին, ով Արևելահնդկական ընկերության նավը հացրել է Ճամայկա[2]։ հետագայում "պոմելո" անվանումը ավելի կիրառական է դառնում։ Վերջինս թուրինջի պատմական անունն էր։

"Պոմելո" բառի ստուգաբանությունը անհայտ է։ Ենթադրվում է, որ այս անվանումը եկել է գերմաներեն pompelmoes, որը նշանակում է ցիտրուս մաքսիմա։ նաև կարծիք կա, որ սա եկել է ֆրանսերեն "pomme" (խնձոր) և "melon" (սեխ) բառերից[3]:

Այս միրգը Հնդկաստանում հայտնի է տարբեր անուններով, որոնցից են "Բատաբի լեբու"-ն বাতাবি লেবু) արևմտյան Բենգալում,"Ռոբաբ տենգա" Ասսամում, "Նոբաաբ" Մանիպուրում[4], և "կամբիլի նարանգա" Կերալայում[5]։ Հնդկերենում այն կոչվում է "Չակոտրա" चकोतरा և "Բիջուրա"։ Նեպալում այն կոչվում է "Բհոգատ" भोगटे։

Ցիտրուս մաքսիմա հարազատ է հարավարևելյան Ասիային[6]։

Նկարագրություն խմբագրել

 

Պոմելոն հիմնականում կանաչ և դեղին է երբ հասած է, ունի քաղցր, սպիտակ(հաճախ նաև կարմիր ու վարդագույն) միջուկ ու հաստ կեղև։ Սա մեծ ցիտրուսային միրգ է, 15-25 սանտիմետր տրամագծով[7], և կշռում է 1-2 կիլոգրամ։ Տերևները հիմնականում լայն ու երկար են։ Միրգը ունի քաղցր ու նուրբ թուրինջի համ(համը հիշեցնում էր Նարինջ[8])։ Սակայն իր համի մեջ հաճախ նաև զգացվում է թուրինջի թթվայնություն։ Ունի բազում կորիզներ, որոնք հանդիսանում մրգի սերմերը։

Բաղադրություն խմբագրել

Էներգիա 159 կՋ (38 կկալ)
Կարբոհիդրաներ 9,62 գ․
սննդային մանրաթելեր 1 գ․
ճարպեր 0,04 գ․
սպիտակուցներ 0,76 գ․
Տրիամին (վիտամին B1) 0,034 մգ․
Ռիբլոֆլամին (վիտամին B2) 0.027 մգ․
Նիացին (վիտամին B3) 0,22 մգ․
Վիտամին B6 0.036 մգ.
Վիտամին C 61 մգ․
Երկաթ 0,11 մգ
Մագնեզիում 6 մգ․
Մանգան 0,017 մգ․
Ֆոսֆոր 17 մգ․
Կալիում 216 մգ․
Նատրիում 1 մգ․
Ցինկ 0,08 մգ․

Պատմական իրադարձություններ խմբագրել

Այս միրգը նաև համարվել է Ճապոնիայի հիմնական սնունդը Ան՛էի ժամանակաշրջանում (1772–1781)[9]։ 20-րդ դարում մրգից պատրաստել են թանկարժեք լիկյորներ և կոկտեյլներ, որոնցից հայտնի է Դոչեստեր կոկտեյլը։ Բրազիլիայում պոմելոն համարվել է գլխավոր սնունդներից մեկը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Shaddock». Britannica Online. Encyclopedia Britannica, Inc. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.
  2. American Heritage Dictionary, 1973.
  3. pomelo, n.” listed in the Oxford English Dictionary [Draft revision; June 2008]
  4. http://en.wikipedia.org/wiki/Manipur
  5. «Fruity delight». Down To Earth. 2014 թ․ փետրվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30–ին-ին.
  6. «Pummelo». Hort.purdue.edu. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.
  7. Growing the granddaddy of grapefruit, SFGate.com, December 25, 2004
  8. Grapefruit «Grapefruit». Hort.purdue.edu. Վերցված է 2012 թ․ մայիսի 12-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  9. «阿久根市: 観光・特産品(ボンタン)». City.akune.kagoshima.jp. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոմելո» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոմելո» հոդվածին։