«Cheri, Cheri Lady», երգ, որը Modern Talking գերմանական երաժշտական դուետի Let's Talk About Love երկրորդ ալբոմում ընդգրկված միակ սինգլն է և գերմանական սինգլների հիթ շքերթում առաջին տեղը գրաված երրորդ երգը («You're My Heart, You're My Soul» և «You Can Win If You Want» երգերից հետո)։ «Cheri, Cheri Lady»-ն թողարկվել է 1985 թվականի սեպտեմբերի 2-ին, բայց Գերմանիայում առաջին տեղը գրավել է 1985 թվականի հոկտեմբերի 14-ին[2]։ Երգը չորս շաբաթ եղել է Գերմանիայի թոփ ցուցակում և ամբողջ 24 շաբաթ՝ սինգլների հիթ շքերթում, իսկ ավելի քան 250,000 օրինակի վաճառքից հետո թողարկվել է ոսկե սկավառակով[3]։

«Cheri, Cheri Lady»
«» սինգլի շապիկը ({{{տարեթիվ}}})
սինգլը
Ժանրփոփ երաժշտություն
ԵրգահանԴիթեր Բոլեն[1]

Ֆրանսիայում 250,000 օրինակի արտոնագրված վաճառքի համար արժանացել է արծաթի[4]։

Արտաքին տեսաֆայլեր
Cheri, Cheri Lady


Սինգլի թողարկում խմբագրել

7" (18 սմ) սինգլ

  1. «Cheri, Cheri Lady» – 3:45
  2. «Cheri, Cheri Lady» (գործիքային) – 3:37

12" մաքսի-սինգլ

  1. «Cheri, Cheri Lady» (հատուկ պարային տարբերակ) – 4:52
  2. «Cheri, Cheri Lady» (գործիքային) – 3:37

«Cheri, Cheri Lady '98» խմբագրել

«Cheri, Cheri Lady»
Modern Talkingի երգը
Ժանրփոփ երաժշտություն
Լեզուանգլերեն
ՀեղինակԴիթեր Բոլեն[1]
ԿոմպոզիտորԴիթեր Բոլեն[1]

«Cheri, Cheri Lady '98» տարբերակը «Մոդերն Թոքինգ»-ի Back for Good ալբոմի չորրորդ երգն է և երկարացված տարբերակը Էրիկ Սինգլթոնի մասնակցությամբ դուետի վերամիավորումից հետո։ "Cheri, Cheri Lady '98"-ը 1985 թվականին թողարկված օրիգինալ "Cheri, Cheri Lady"-ի փոփոխված տարբերակն է։

Տևողություն խմբագրել

  • «Cheri, Cheri Lady '98» – 3:04
  • «Cheri, Cheri Lady '98» (երկարացված տարբերակ) – 4:26

Կապիտալ Բրայի տարբերակ խմբագրել

«Cheri, Cheri Lady»
Modern Talkingի երգը
Ժանրփոփ երաժշտություն
Լեզուանգլերեն
ՀեղինակԴիթեր Բոլեն[1]
ԿոմպոզիտորԴիթեր Բոլեն[1]

2019 թվականի մարտին գերմանացի ռեփեր Կապիտալ Բրան թողարկել է երգի գերմաներեն տարբերակը՝ ռեփ հատվածներ ավելացնելով։ Քավըրը թողարկվել է գերմանական լրատվամիջոցներում Դիեթեր Բոլենի արված մեկնաբանություններից հետո, թե նա չի հավանում ժամանակակից ռեփերնին իրենց հարստությունը ցուցադրելու համար, ասելով․ «բոլորը ռեփ են կարդում իրենց «Maybach» մակնիշի ավտոմեքենաների մասին, բայց օրվա վերջում իրենց երկու սենյականոց բնակարաններն են վերադառնում հեծանիվներով», և որ 35 տարի անց ոչ ոք չի հիշելու Կապիտալ Բրայի երգերը[5]։ Չնայած Կապիտալ Բրան սկզբում քննադատության է ենթարկել Բոլենի մեկնաբանությունները, ավելի ուշ նրանք երկուսով ինստագրամյան մի տեսանյութում հայտարարել են քավըրի թողարկման մասին[5]։ Երգի Յութուբյան տեսանյութը թողարկման օրը հավաքել է ավելի քան 500,000 դիտում[6]։ Երգը դարձել է Կապիտալ Բրայի առաջին տեղ զբաղեցրած քսաներորդ երգը Գերմանիայում՝ նրան դարձնելով ռեկորդակիր Բիթլզի հետ միասին՝ ամենաշատ քանակով թիվ մեկ սինգլներ ունենալու համար[7]։

Չարթեր խմբագրել

Շաբաթվա չարթեր խմբագրել

Չարթ (2019) Զբաղեցրած տեղ
  Ö3 Austria Top 75[8] 1
  Media Control AG[9] 1
  Schweizer Hitparade[10] 1

Տարեվերջյան չարթեր խմբագրել

Չարթ (2019) Տեղ
Ավստրիա (Ö3 Austria Top 40)[11] 24
Գերմանիա (պաշտոնական գերմանական չարթեր)[12] 21
Շվեյցարիա (շվեյցարիական հիթ շքերթ)[13] 47

Հավաստագրումեր խմբագրել

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Գերմանիա (BVMI)[14] Platinum 400 000^

xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Օգտագործում մեդիա դաշտում խմբագրել

«Cheri, Cheri Lady» երգը 2017 թվականին օգտագործվել է հնդկական «Arjun Reddy» ֆիլմում[15][16]։

Տես նաև խմբագրել

  • 1985 թվականի համար մեկ հիթերի ցուցակ (Գերմանիա)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ISWC-Net
  2. «Top 100 Single-Charts: Zeitraum: 14.10.1985 – 20.10.1985» (գերմաներեն). Offiziellecharts.de. GfK Entertainment Charts. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
  3. «Gold-/Platin-Datenbank (Modern Talking; 'Cheri Cheri Lady' (German). Bundesverband Musikindustrie. Վերցված է 10 November 2010-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Les Singles / Titres Certifiés "Argent"». InfoDisc (ֆրանսերեն). Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  5. 5,0 5,1 «Capital Bra mit Video zu "Cherry Lady"» (գերմաներեն). FM1 Today. 2019 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
  6. «Schwanger oder nicht? Heidi Klums aktueller Post enttäuscht». Gala (magazine) (գերմաներեն). 2019 թ․ մարտի 22. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
  7. «Offizielle deutsche Charts: Schiller mit sechster Nummer eins» (գերմաներեն). GfK Entertainment. 2019 թ․ մարտի 29. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
  8. Capital Bra — Cherry Lady Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է 4 April 2019.
  9. Musicline.de — Chartverfolgung — Capital Bra — Cherry Lady (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH. Ստուգվել է 29 March 2019.
  10. Capital Bra — Cherry Lady swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է 1 April 2019.
  11. «Jahreshitparade Singles 2019». Austriancharts.at (գերմաներեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 1-ին.
  12. «Jahrescharts 2019». Mtv.de (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
  13. «Schweizer Jahreshitparade 2019». Hitparade.ch (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  14. «Gold-/Platin-Datenbank (Capital Bra; 'Cherry Lady' (German). Bundesverband Musikindustrie. Վերցված է 5 August 2020-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. Srivatsan (2017 թ․ օգոստոսի 30). «Arjun Reddy movie review: Vijay Deverakonda's film deserves to be celebrated». India Today. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  16. Nadadhur, Srivathsan (2017 թ․ դեկտեմբերի 27). «Telugu film music in 2017: This sounds right!». The Hindu. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել