Սնամեջ եղջյուրավորներ

(Վերահղված է Bovidaeից)

Սնամեջ եղջյուրավորներ[1][2][3] (լատին․՝ Bovidae), եղջյուրավորներ, երկսմբակավորների կարգի կաթնասունների ընտանիք։ Սնամեջ եղջյուրավորները ի տարբերություն եղջերուների, եղջյուրները ճակատոսկրի ելուստների վրա նստած սնամեջ եղջյուրային պատյաններ են և աճում ու պահպանվում են կենդանու ողջ կյանքի ընթացքում։ Վերին ծնոտի վրա կտրիչներ և ժանիքներ չունեն։ Սեղանատամների ծամող մակերեսի վրա կան էմալի կիսալուսնաձև ծալքեր։ Ստամոքսը բազմախցիկ է։ Կույր աղիքը լավ է զարգացած։ Սնամեջ եղջյուրավորների ընտանիքին են պատկանում ցուլերը, այծերը, խոյերը և այծեղջերուները։

Սնամեջ եզջյուրավորներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Կարմիր գիրք
  2. Բեզոարյան այծ
  3. «Ոչ սակագնային կարգավորման բնագավառում նորմատիվ իրավական ակտերի մասին» (PDF). ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱ. 2012 թ․ օգոստոսի 16. էջ 66. Վերցված է 2016 թ․ մայիսի 28-ին.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 479